Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան «Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում ավելի համապարփակ հրադադարի վրա. Թրամփ Եթե ամերիկացիները որոշեն հարձակվել իրանական նավթատարի վրա, Թեհրանը կարող է դա մեկնաբանել որպես լայնածավալ պատերազմի վերսկսում Մարկո Ռուբիոն է հազիվ ծիծաղը զսպում Թրամփի հերթական զառանցանքից Ուկրաինական ռազմական աղբյուրներ. Ռուսաստանը սկսել է օգտագործել նոր եւ վտանգավոր «Ֆիլին» հրթիռները Զապորոժիեն մեկ ժամվա ընթացքում հարվածել է 20 ավիառումբ

FABTA-Ի ԿՈՂՄԻՑ «ՈՂՋ ՄՆԱՑԱԾԸ» ՃԱՆԱՉՎԵԼ Է ԼԱՎԱԳՈՒՅՆ ՖԻԼՄ

Արխիվ 12-16

FABTA-Ի ԿՈՂՄԻՑ «ՈՂՋ ՄՆԱՑԱԾԸ» ՃԱՆԱՉՎԵԼ Է ԼԱՎԱԳՈՒՅՆ ՖԻԼՄ


Բրիտանական FABTA հեղինակավոր մրցանակաբաշխությունում մեքսիկացի ռեժիսոր Ալեքսանդր Գոնսալես Ինյարիտուի «Ողջ մնացածը» ֆիլմը ճանաչվել է տարվա լավագույն ֆիլմ եւ հաղթել  միանգամից հինգ անվանակարգերում`«Լավագույն ֆիլմ», «Լավագույն ռեժիսոր», «Տղամարդու լավագույն դեր», «Լավագույն երաժշտական ձեւավորում» եւ «Լավագույն օպերատորական աշխատանք»:

«Ողջ մնացածը» ֆիլմում գլխավոր հերոսին մարմնավորում է 41-ամյա դերասան Լեոնարդո Դի Կապրիոն, ով իր ամբողջ կարիերայի ընթացքում առաջին անգամ է արժանանում բրիտանական հեղինակավոր մրցանակին: Մրացանակի համար նա չի թաքցրել իր ուրախությունը. «Ինձ համար իրոք մեծ պատիվ է արժանանալ այս մրցանակին»,-հայտարարել է նա եւ մեծ սիրով դերասանուհի Դեմի Մուրից ընդունել իր մրցանակը`բրոնզե դիմակը:

Դերասանը չի մոռացել շնորհակալություն հայտնել նաեւ իր մայրիկին, ով ամեն ինչ արել է որդու կրթության եւ ապագա հաջողությունների համար. «Այսօր մայրիկիս տարեդարձն է, ուզում եմ ասել, որ նրան շատ եմ սիրում»,-նշել է Դի Կապրիոն:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ