ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան «Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում ավելի համապարփակ հրադադարի վրա. Թրամփ Եթե ամերիկացիները որոշեն հարձակվել իրանական նավթատարի վրա, Թեհրանը կարող է դա մեկնաբանել որպես լայնածավալ պատերազմի վերսկսում Մարկո Ռուբիոն է հազիվ ծիծաղը զսպում Թրամփի հերթական զառանցանքից Ուկրաինական ռազմական աղբյուրներ. Ռուսաստանը սկսել է օգտագործել նոր եւ վտանգավոր «Ֆիլին» հրթիռները Զապորոժիեն մեկ ժամվա ընթացքում հարվածել է 20 ավիառումբ Թրամփ եւս Պուտինի և Սիի հետ գագաթնաժողովը համարում է «Յալթա 2»

«ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ»-Ը ԿՄԱՍՆԱԿՑԻ՞ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Արխիվ 12-16

«ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ»-Ը ԿՄԱՍՆԱԿՑԻ՞ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

 

«Նոր Հայաստան» շարժումը, որի հիմնական կորիզը  «Հիմնադիր խորհրդարանն է», բազմիցս հայտարարել է, որ Հայաստանում տեղի ունեցող ընտրական գործընթացները կեղծ են եւ պետք է դուրս գալ քաղաքական այս համակարգից:

«Իրավունք»-ը «Նոր Հայաստան»-ի անդամ, նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանից հետաքրքրվեց` հնարավո՞ր է   «Նոր Հայաստան»-ը գրացվի որպես կուսակցություն եւ մասնակցի գալիք խորհրդարանական ընտրություններին, քանի որ, ըստ ընդդիմադիր որոշ ուժերի, իշխանափոխության կարելի է հասնել ընտրական գործընթացներին մասնակցելով: «Ես ունեմ մի հարց` ինչ պիտի ասի խորհրդարանական ընտրություններին  մասնակցող քաղաքակն գործիչը այն մարդկանց, որոնք մերժել են կառավարման այս համակարգը: Մենք այսօր բարձրացրել ենք ՀՀԿ-ին պատասխանատվության  ենթարկելու հարցը եւ այն պնդելու ենք այնքան, ինչքան հնարավոր է»,- ասաց Ղուկասյանը:

Ինչ վերաբերում է ընտրական գործընթացներին մասնակցելուն, նախագահի նախկին թեկնածուի խոսքով`այսօր այս հարցն ընդհանրապես դրված չէ:

Հ.Գ. Ըստ էության,Ղուկասյանը հստակ չպատասխանեց ընտրություններին մասնակցել-չմասնակցելու մասին հարցին:Սա նշանակում է, որ չի բացառվում` «Նոր հայաստան»-ի մասնակցությունը ընտրական գործընթացներին: Այլ հարց է, թե այս անգամ ինչ հիմնավորումներ են  հնչեցնելու «հեղափոխականները»:

 


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ



 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ