ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան «Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում ավելի համապարփակ հրադադարի վրա. Թրամփ Եթե ամերիկացիները որոշեն հարձակվել իրանական նավթատարի վրա, Թեհրանը կարող է դա մեկնաբանել որպես լայնածավալ պատերազմի վերսկսում Մարկո Ռուբիոն է հազիվ ծիծաղը զսպում Թրամփի հերթական զառանցանքից Ուկրաինական ռազմական աղբյուրներ. Ռուսաստանը սկսել է օգտագործել նոր եւ վտանգավոր «Ֆիլին» հրթիռները Զապորոժիեն մեկ ժամվա ընթացքում հարվածել է 20 ավիառումբ Թրամփ եւս Պուտինի և Սիի հետ գագաթնաժողովը համարում է «Յալթա 2»

ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՀՈՒՅՍՆ ՈՒ ՅՈՒՐԱՅԻՆԸ ԲԱԳՐԱՏՅԱ՞ՆՆ Է

Արխիվ 12-16

ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՀՈՒՅՍՆ ՈՒ ՅՈՒՐԱՅԻՆԸ

ԲԱԳՐԱՏՅԱ՞ՆՆ Է

 

ՀԱԿ խմբակցության պատգամավոր, «Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանի առաջարկը ընդդիմադիր քաղաքական դաշտում շարունակվում է քննարկվել, թե դրական թե բացասական առումով: Հիշեցնենք` Բագրատյանն առաջարկել էր ընդդիմադիր մի քանի ուժերի  կոալիցիա կազմել եւ մասնակցել խորհրդարանական ընտրություններին:  Քանի որ Բագրատյանի առաջարկը վերաբերում էր նաեւ «Ժառանգությանը», «Իրավունք»-ը կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանից պարզեց` ընդունելի՞ է նրա  համար Բագրատյանի առաջարկը:  «Քաղաքական հայտարարությամբ կարելի է առաջարկ անել, բայց  պրն Բագրատյանը որպես  լուրջ պետական գործիչ, պետք է իմանա` առաջարկից հետո լինում են դիմումներ եւ առաջարկներ:  Ես մեծ սիրով կընդունեմ նախկին վարչապետին ու պատգամավորին` նրա առաջարկը քննարկելու համար»,- ասաց կուսակցության ղեկավարը:

Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով`Բագրատյանի  առաջարկը «Ժառանգությանը» հոգեհարազատ է, քանի որ իր ղեկավարած կուսակցությունը փնտրում է  վերկուսակցական լուծումներ, թեեւ միշտ չէ, որ վերկուսակցական լուծումներն իրենց արդարացրել են:

Ինչ արած, հաշվի առնելով իր իսկ կուսակցության վիճակը պարոն Հովհաննիսյանը ինչպես ժողովուրդն է ասում, ձեռքը գցել է փրփուրներին եւ նախկին վարչապետի առաջարկն է ընդունում:

Ի դեպ, «Ժառանգություն» կուսակցության ղեկավարից  տեղեկացանք, որ  կուսակցությունում չի քննարկվել նաեւ խորհրդարանական ընտրություններին դաշինքով, թե միայնակ են մասնակցելու հարցը:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ