ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան «Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում ավելի համապարփակ հրադադարի վրա. Թրամփ Եթե ամերիկացիները որոշեն հարձակվել իրանական նավթատարի վրա, Թեհրանը կարող է դա մեկնաբանել որպես լայնածավալ պատերազմի վերսկսում Մարկո Ռուբիոն է հազիվ ծիծաղը զսպում Թրամփի հերթական զառանցանքից Ուկրաինական ռազմական աղբյուրներ. Ռուսաստանը սկսել է օգտագործել նոր եւ վտանգավոր «Ֆիլին» հրթիռները Զապորոժիեն մեկ ժամվա ընթացքում հարվածել է 20 ավիառումբ Թրամփ եւս Պուտինի և Սիի հետ գագաթնաժողովը համարում է «Յալթա 2»

ԻՏԱԼԱՑԻ ՀԱՅՏՆԻ ԿՈՄՊՈԶԻՏՈՐՆԵՐԻ ԵՐԳԻ ՀԱՅԵՐԵՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ` ԴԱԼԻԹԱՅԻ ԿԱՏԱՐՄԱՄԲ (Տեսանյութ)

Արխիվ 12-16

ԻՏԱԼԱՑԻ ՀԱՅՏՆԻ ԿՈՄՊՈԶԻՏՈՐՆԵՐԻ ԵՐԳԻ ՀԱՅԵՐԵՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ` ԴԱԼԻԹԱՅԻ ԿԱՏԱՐՄԱՄԲ (Տեսանյութ)

 

Երգչուհի ԴԱԼԻԹԱՆ այսօր հերթական նվերն է մատուցել իր երկրպագուներին ու հանրության դատին ներկայացրել իտալացի կոմպոզիտորներ Ալբերտո Ֆլավիո Ֆուլգոնի եւ  Անտոնելլա Բռաչչայի հեղինակած «L’Aamore Non Avra’ Fine» երգի հայերեն տարբերակը` այն անվանելով «Սերն անվերջ է»: Հավելենք, որ երգի հայերեն տարբերակի խոսքերի հեղինակը Էդմոնդ Մակարյանն է:

Ի դեպ, պատահական չէ, հայ երգչուհու կողմից իտալական այս երգի ընտրությունը: Հիշեցնենք, որ դեռեւս նախորդ տարի իտալական «Verdinote 2015»  («Ոսկե նոտա») երաժշտական մրցույթի ժամանակ, որտեղ Դալիթան արժանացավ գլխավոր մրցանակին, հենց այս երգն էր կատարել, բայց այն ժամանակ իտալերեն տարբերակով: Այնպես որ, մեզ մնում է մաղթել, որ երգի հայերեն տարբերակն էլ նորանոր հաջողություններ ու հաղթանակներ բերի Դալիթային ինչպես սիրո մեջ, այնպես էլ երգարվեստում: Իսկ ստորեւ ներկայացնում ենք երգի audio տարբերակը, որն արդեն տեղ է գտել աշխարհահռչակ երաժշտական տեսադարանում` Vevo-ում:


 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ