Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան «Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում ավելի համապարփակ հրադադարի վրա. Թրամփ Եթե ամերիկացիները որոշեն հարձակվել իրանական նավթատարի վրա, Թեհրանը կարող է դա մեկնաբանել որպես լայնածավալ պատերազմի վերսկսում Մարկո Ռուբիոն է հազիվ ծիծաղը զսպում Թրամփի հերթական զառանցանքից Ուկրաինական ռազմական աղբյուրներ. Ռուսաստանը սկսել է օգտագործել նոր եւ վտանգավոր «Ֆիլին» հրթիռները Զապորոժիեն մեկ ժամվա ընթացքում հարվածել է 20 ավիառումբ

Կ. ՍՏԱՆԻՍԼԱՎՍԿՈՒ ԱՆՎԱՆ ՌՈՒՍԱԿԱՆ ԹԱՏՐՈՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ «ՊԱՌԼԱՄԵՆՏԱԿԱՆ ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹՅՈՒՆ»

Արխիվ 12-16

Կ. ՍՏԱՆԻՍԼԱՎՍԿՈՒ ԱՆՎԱՆ ՌՈՒՍԱԿԱՆ ԹԱՏՐՈՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ «ՊԱՌԼԱՄԵՆՏԱԿԱՆ ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹՅՈՒՆ»

 

Փետրվարի 13-ին Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ «Պառլամենտական կատակերգություն» ներկայացման առաջնախաղը: Երկու գործողությամբ բեմադրությունը պառլամենտական աթոռին տիրելու համար  գործող անձանց պայքարն է` հավանական եւ անհավանական միջոցներով:

Ներկայացման բեմադրության փորձերը սովորականից ավելի երկար են տեւել`շուրջ հինգ ամիս, պատճառը մանկական ներկայացման պրեմիերան եւ Մոսկվայում ունեցած հյուրախաղերն են եղել, որի հետեւանքով փորձերը եղել են մեծ դադարներով:

Բեմադրիչ ՆՈՌԱ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով բեմադրության հետ կապված դժվարություններին նշեց, որ «Պառլամենտական կատակերգություն» պիեսում դրամատուրգը՝ Դ. Խայերը,  մի քանի բացթողումներ է ունեցել, որը ներկայացման մեջ  լրացնելու համար ռեժիսորը եւ դերասանները երկար ժամանակ փնտրտուքների մեջ են եղել. «Ներկայացման սյուժեն արդիական է` պայքար աթոռի համար եւ պայքարում հաղթելու մարդկանց ծայրահեղությունը: Գործողությունները տեղի են ունենում ԱՄՆ-ում, փորձել ենք զերծ մնալ այն հայկական դարձնելուց, չնայած մի հատված կար, որտեղ հայկական տարր կար: Այս անգամ աշխատել եմ, ինչպես երիտասարդ դերասանների, այնպես էլ վաստակավոր արտիստների հետ: Ներկայացումը փորձերի ժամանակ եւ այսօր շատ էր տարբերվում: Սա բնական է, երբ դերասանը հանդիպում է հանդիսատեսի հետ, ստեղծվում է անհասկանալի կապ, եւ դերասաններն իրենց բոլորովին այլ կերպ են դրսեւորում»,- ընդգծեց Ն. Գրիգորյանն եւ ավելացրեց, որ պիեսի ընտրությունը կատարել է թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանի հետ միասին. «Պիեսը ընտրել ենք հայրիկի հետ միասին, օգտվել ենք «Ժամանակակից դրամատուրգիա» ամսագրից, որտեղ շատ հետաքրքիր պիեսներ կան: Ներկայացումը կնդգրկվի թատրոնի հիմնական խաղացանկում. այն ջերմ ընդունեց հանդիսատեսը: Սովորաբար մեզ մոտ պրեմիերայից հետո մեկնում ենք հյուրախաղերի: Որքանով տեղյակ եմ, առաջիկա հյուրախաղերի ծրագրում կա Սանկտ Պետերբուրգը»,- շեշտեց Ն. Գրիգորյանը:

Այս տարվա ընթացքում Ն. Գրիգորյանն իր հավատարիմ հանդիսատեսին կներկայացնի նաեւ մեկ այլ կատակերգության բեմադրություն, որն արդեն կլինի նրա առանձին աշխատանքը:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ