Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան «Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում ավելի համապարփակ հրադադարի վրա. Թրամփ Եթե ամերիկացիները որոշեն հարձակվել իրանական նավթատարի վրա, Թեհրանը կարող է դա մեկնաբանել որպես լայնածավալ պատերազմի վերսկսում Մարկո Ռուբիոն է հազիվ ծիծաղը զսպում Թրամփի հերթական զառանցանքից Ուկրաինական ռազմական աղբյուրներ. Ռուսաստանը սկսել է օգտագործել նոր եւ վտանգավոր «Ֆիլին» հրթիռները Զապորոժիեն մեկ ժամվա ընթացքում հարվածել է 20 ավիառումբ

ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՈՐԴՈՒ ՀԱՐՍԱՆԻՔԸ` ՇՈՒՏՈՎ (Տեսանյութ)

Արխիվ 12-16

ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՈՐԴՈՒ ՀԱՐՍԱՆԻՔԸ` ՇՈՒՏՈՎ (Տեսանյութ)

 

Ժամեր առաջ Հայաստան ժամանեց ՀՀ նախկին նախագահ, ՀԱԿԿ առաջնորդ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ: Հիշեցնենք, որ վերջինս հունվարի 15-ին ԱՄՆ Գլենդեյլ քաղաքի «Memorial» հիվանդանոցում ենթարկվել էր աղիքային քաղցկեղի վիրահատության եւ հունվարի 24-ին դուրս գրվելով հիվանդանոցից` ապաքինվում էր ԱՄՆ-ում բնակվող ազգականների տանը: Ինչեւէ, այսօր արդեն 71-ամյա ՀԱԿԿ հին կաղնին` Լ. Տեր-Պետրոսյանը, կրկին հայրենիքում է ու բավական առողջ տեսք ունի` ՀԱԿԿ ակտիվի առաջնորդ դառնալու երազանքները հօդս ցնդեցնելով եւս մի 20 տարով, ինչպես երաշխավորել են նրա բժիշկները` վիրաբույժ, դոկտոր Պետար Վուկասինը եւ ուռուցքաբան, դոկտոր Գալուստ Յուքարը: Ի դեպ, ՀԱԿԿ-ում դժվար է հասկանալ, թե ինչ տրամադրություն է տիրում, բայց Լ. Տեր-Պետրոսյանի տանը հաստատ նախահարսանեկան իրարանցում է: Այլեւս ոչինչ չի խանգարում ՀԱԿԿ առաջնորդի որդուն` Դավիթ Տեր-Պետրոսյանին ամուսնանալ հաղորդավարուհի Աննա Ավանեսյանի հետ, որոնք հարսանեկան արարողությունը հետաձգել էին ավագ Տեր-Պետրոսյանի վիրահատության պատճառով:



ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ