Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան «Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում ավելի համապարփակ հրադադարի վրա. Թրամփ Եթե ամերիկացիները որոշեն հարձակվել իրանական նավթատարի վրա, Թեհրանը կարող է դա մեկնաբանել որպես լայնածավալ պատերազմի վերսկսում Մարկո Ռուբիոն է հազիվ ծիծաղը զսպում Թրամփի հերթական զառանցանքից Ուկրաինական ռազմական աղբյուրներ. Ռուսաստանը սկսել է օգտագործել նոր եւ վտանգավոր «Ֆիլին» հրթիռները Զապորոժիեն մեկ ժամվա ընթացքում հարվածել է 20 ավիառումբ

ՓԱՍՏԱԲԱՆ.ԳԱԼՍՏՅԱՆ ԵՂԲԱՅՐՆԵՐԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ՀԱՐՑԱՔՆՆՎԵԼ ԵՆ ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԵՎ ԿԱՍԿԱԾՅԱԼԻ ՔԵՌԻՆ

Արխիվ 12-16

ՓԱՍՏԱԲԱՆ.ԳԱԼՍՏՅԱՆ ԵՂԲԱՅՐՆԵՐԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ

 

ԳՈՐԾՈՎ ՀԱՐՑԱՔՆՆՎԵԼ ԵՆ ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԵՎ

 

ԿԱՍԿԱԾՅԱԼԻ ՔԵՌԻՆ

 

Հանքավանում երեք երիտասարդների` Գալստյան եղբայրների եւ նրանց մտերիմ ընկերոջ սպանության գործով երեկ ստացվել են դատաբժշկական փորձաքննության արդյունքները: Այս մասին iravunk.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գալստյանների նրկայացուցիչ, փաստաբան Արշակ Կարապետյանը:

Փաստաբանը տեղեկացրեց նաեւ.

- Քննչական կոմիտեն բավարարել է մեր միջնորդությունը եւ արդեն իսկ հարցաքննվել են բոլոր այն անձիք, ովքեր սպանությունից առաջ եւ հետո կապվել են Սեփոյանի հետ: Ցուցմունքները հրապարակել չեմ կարող, սակայն կարող եմ նշել, որ հարցաքննվել են նաեւ պատգամավոր Դավիթ Քոչարյանը եւ կասկածյալի քեռին` Մխիթար Հարությունյանը:

Հիշեցնենք, որ 2015թ, նոյեմբերի 16-ին հնչած կրակոցների հետեւանքով սպանվել էին եղբայրներ 25-ամյա Վարդան եւ 35-ամյա Վահե Գալստյանները,  նրանց ընկեր, 27-ամյա Արմեն Հովհաննիսյանը։ Գործով որպես մեղադրյալ ներգրավվել եւ կալանավորվել է 27–ամյա Հայրապետ Սեփոյանը: Կատարվածի պատճառի պաշտոնական վարկած դեռ չկա, դեպքից հետո շրջանառվում էր վարկածը, որ սպանությունը կատարվել է Գալստյաններին պատկանող անտառային տարածքում ծառերի հատման շուրջ ծագած վիճաբանության հետեւանքով։ Հայրապետ Սեփոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու կամ ավելի անձանց սպանություն), 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն ռազմամթերքի ձեռք բերել, պահել):

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ