Վիրավոր իմ Հայաստան, դու դեռ ուղղելու ես քո ողնաշարը Բարեկամ հայ ժողովրդին մաղթում եմ բարեկեցություն և բարգավաճում․ Պուտինը ուղերձ է հղել Փաշինյանին Երևանը արտերկրում ընտրողների ակտիվությամբ առաջատարներից է․ Զախարովա ՀՐԱՏԱՊ. Հալեպ քաղաքում պայթյուններ են որոտացել Մաղթում ենք խաղաղ կյանք և բարգավաճում․ ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին Արա՛, ձենդ մի բարձրացրու. հերիք ա զոհվածների անունները շահարկեք. իրավիճակը լարվեց Եռաբլուրում (Տեսանյութ) Պատմությունը հզոր ուսուցիչ է, բայց դասեր քաղել դրանից մենք այդպես էլ չսովորեցինք «Միացյալ Ռուսաստանը» առաջատարն է Դումայի ընտրություններում՝ քվեաթերթիկների ավելի քան 75%-ը մշակելուց հետո Ռամզան Կադիրովը Չեչնիայի ղեկավարի ընտրություններում ստացել է 99,85% ձայն Երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21֊ին

«Կեղծ հաղթանակը կարմիր դիպլոմի նման մի բան է, գնված կարմիր դիպլոմը տգետին խելոք չի դարձնի»

Արխիվ 12-16

«ԿԵՂԾ ՀԱՂԹԱՆԱԿԸ ԿԱՐՄԻՐ ԴԻՊԼՈՄԻ ՆՄԱՆ ՄԻ ԲԱՆ Է, ԳՆՎԱԾ ԿԱՐՄԻՐ ԴԻՊԼՈՄԸ ՏԳԵՏԻՆ ԽԵԼՈՔ ՉԻ ԴԱՐՁՆԻ»

 

Մի քանի օրից արդեն հայտնի կդառնա, թե երբ է լինելու ArmBody Project-ի «Լավագույներից լավագույնը» երաժշտական մրցույթի սպասված եզրափակիչ փուլը: Իսկ մինչ այդ «Իրավունքը» շարունակում է բացահայտել մրցույթի մասնակիցներին: Եվ այս անգամ մեր զրուցակիցն է ԼԻԼԻԹ ՕՍԻՊՅԱՆԸ, ով, ի դեպ, առաջին անգամ է մասնակցում նման մասշտաբային մրցույթի: Հիշեցնենք, որ նա աչքի ընկավ մրցույթի հենց սկզբից` «Ես կուլամ» երգի կատարմամբ, որը հենց իր գնահատմամբ այդ րոպեներին համապատասխանում էր ներաշխարհին:

- Լիլիթ, շատ քիչ է մնացել, որ ավարտվի մրցույթը: Հետաքրքիր է` այն Ձեզ ի՞նչ տվեց:

- Սկզբում մտածում էի` փորձ, բայց առավել կարեւոր դարձան այն մասնակիցները, որոնք դարձան թանկ: Բնավորությամբ էքստրովերտ եմ, ուստի` մարդկային շփումը վեր եմ դասում հաղթանակից ու փորձից:

- Իսկ ի՞նչ կասեք մրցույթի կազմակերպչական կողմի մասին:

- Լակոնիկ կպատասխանեմ` կազմակերպչական կողմը հիացրեց ինձ:

- Ժյուրին, թեպետ հենց առաջին փուլում խոստացավ խիստ լինել, բայց ամեն անգամ խնայում էր մասնակիցներին` հաջորդ փուլ թույլ տալով մասնակցել շատերին: Որքանո՞վ էին անաչառ նրանք եւ ո՞ւմ խորհուրդները կառանձնացնեք:

- Այո, ժյուրին խիստ չէր, բայց պահանջկոտ էր, հենց այդ պահանջկոտությունն էլ ինձ ամենից շատ դուր եկավ: Ժյուրին անաչառ էր մասնակիցներին մի քանի անգամ հնարավորություն տալու հարցում, բայց ժյուրին խելացի է ու գիտի, թե որտեղ է պետք օգտագործել կողմնապահությունը:Կառանձնացնեմ Գիսանե Պալյանի խորհուրդները, որոնք մինչ օրս էլ դրոշմված են գիտակցությանս մեջ:

- «Լավագույններից լավագույնը» կլինի մեկը, արդյո՞ք այս ընթացքում մասնակիցների շրջանում մրցակցությունն առավել թեժ է դարձել:

- Մրցակցության թեժ ընթացք չեմ նկատել, մասնակիցների մրցակցությունն ավելի թեժ կդառնա, երբ լավագույններից լավագույնի փոխարեն ուրիշը հաղթի:

- Պատրա՞ստ եք անկախ մրցույթի վերջնական արդյունքներից շարունակել երգարվեստի ուղղությամբ գնալ, թե հաղթանակն ամենակարեւորն է Ձեզ համար:

- Եթե մի գործ ամբողջական չեմ անելու, չեմ էլ սկսում, հաղթանակը կարեւոր է, բայց ոչ միշտ է արդար. կեղծ հաղթանակը կարմիր դիպլոմի նման մի բան է, գնված կարմիր դիպլոմը տգետին խելոք չի դարձնի:

- Ի՞նչ երգի կատարմամբ հանդես կգաք եզրափակիչ փուլում:

- Կատարելու եմ Առնո Բաբաջանյանի «Озарениe» ու շանսոնի մեծերից Ազնավուրի «Une vie d'amour» երգերը:

Հավելենք, որ եզրափակիչ փուլում մասնակիցներից յուրաքանչյուրը կերգի 2 երգ` մեկը ազատ թեմայով, մյուսը` Առնո Բաբաջանյանի երգացանկից:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Պահանջում ենք դադարեցնել Սրբազանի անձի, առողջության և փաստաթղթերի շահարկումըՌԴ-ի և ՀՀ-ի երկխոսությունը բխում է երկու երկրների ժողովուրդների շահերից․ Լավրովը՝ ՄիրզոյանինՎեհափառ Հայրապետը բարձրաստիճան հոգևորականների հետ այցելել է ԵռաբլուրՎիրավոր իմ Հայաստան, դու դեռ ուղղելու ես քո ողնաշարը Բարեկամ հայ ժողովրդին մաղթում եմ բարեկեցություն և բարգավաճում․ Պուտինը ուղերձ է հղել ՓաշինյանինԺամանակի փորձությունն անցած կապերը հատկապես արժեքավոր են. Լուկաշենկոյի շնորհավորանքը ՀայաստանինՌամզան Կադիրովը հաղթել է Չեչնիայի ղեկավարի ընտրություններում՝ ստանալով ձայների 99,85 տոկոսըԵրևանը արտերկրում ընտրողների ակտիվությամբ առաջատարներից է․ ԶախարովաՀՐԱՏԱՊ. Հալեպ քաղաքում պայթյուններ են որոտացելՄաղթում ենք խաղաղ կյանք և բարգավաճում․ ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը շնորհավորել է Հայաստանի ժողովրդինԸստ Սասուն Միքայելյանի՝ ՀՀ-ն պետական սահման չունի. «Սկանդալային հայտարարություն չեմ անում, տենց ա»Արա՛, ձենդ մի բարձրացրու. հերիք ա զոհվածների անունները շահարկեք. իրավիճակը լարվեց Եռաբլուրում (Տեսանյութ)Պատմությունը հզոր ուսուցիչ է, բայց դասեր քաղել դրանից մենք այդպես էլ չսովորեցինք«Միացյալ Ռուսաստանը» առաջատարն է Դումայի ընտրություններում՝ քվեաթերթիկների ավելի քան 75%-ը մշակելուց հետոՆերկայիս բարդ պայմաններում անհրաժեշտ է մնալ համախմբված հայրենիքի շուրջ․ Վեհափառի շնորհավորական ուղերձըՌամզան Կադիրովը Չեչնիայի ղեկավարի ընտրություններում ստացել է 99,85% ձայնԵրթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21֊ինԱյսօր Հայաստանը նշում է Անկախության օրըՈտնակոխ անելով Փաշինյանի այս հայտարարությունները` թփռոշացած ՔՊ-իստները գործող քաղաքապետ են «խաղացնում».ուր է հակակոռուպցիոնըՕրվա խորհուրդ. Սեպտեմբերի 21

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված