Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան «Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում ավելի համապարփակ հրադադարի վրա. Թրամփ Եթե ամերիկացիները որոշեն հարձակվել իրանական նավթատարի վրա, Թեհրանը կարող է դա մեկնաբանել որպես լայնածավալ պատերազմի վերսկսում Մարկո Ռուբիոն է հազիվ ծիծաղը զսպում Թրամփի հերթական զառանցանքից Ուկրաինական ռազմական աղբյուրներ. Ռուսաստանը սկսել է օգտագործել նոր եւ վտանգավոր «Ֆիլին» հրթիռները Զապորոժիեն մեկ ժամվա ընթացքում հարվածել է 20 ավիառումբ

«ԱԼ ՋԱԶԻՐԱ»-Ն ՀԱՂՈՐԴՈՒՄ Է ՆՎԻՐԵԼ ԳՅՈՒՄՐԻԻ ԱՆՕԹևԱՆ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ

Արխիվ 12-16

«ԱԼ ՋԱԶԻՐԱ»-Ն ՀԱՂՈՐԴՈՒՄ Է ՆՎԻՐԵԼ ԳՅՈՒՄՐԻԻ ԱՆՕԹևԱՆ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ

 

Կատարական «Ալ Ջազիրա» հեռուստատեսության անգլալեզու ալիքը հաղորդում է նվիրել 1988-ի Սպիտակի երկրաշարժից շուրջ երեք տասնամյակ անց տնակներում բնակվող ընտանիքիներին: Ինչպես տեղեկանում ենք Ալ Ջազիրա հեռուստաընկերության պաշտոնական կայքէջից, հերթական հաղորդումը վերնագրված է եղել  «Արհավիրքից տասնամյակներ անց Հայաստանում անօթևանների բնակեցման խնդիր կա»:

«Հազարավոր հայեր անօթևան են մնացել 1988-ի ավերիչ երկրաշարժի հետևանքով: Ինչո՞ւ ավելի քան 27 տարի անց դեռ ժամանակավոր կացարաններում բնակվող ընտանիքներ կան: Մենք կնայենք, թե ինչ է արվել այս ընտանիքներին օգնելու համար և կքննարկենք բնական աղետներից հետո մարդկանց բնակեցնելու հեռահար մարտահրավերները»,- նշվել է հաղորդման անոնսում:

Հայաստանից «Ալ Ջազիրա»-ի զրուցակիցներն են եղել  Թիմոթի Սթրեյթը՝ ՀՀ-ում Նորվեգիայի պատվո հյուպատոս, Մարիա Թիթիզյանը՝ Հայաստանի ամերիկյան համալսարանից, և Վարդան Պարտամյանը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամից:

 

 

ՆՈՒՆԵ ՉՈԲԱՆՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ