Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան «Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում ավելի համապարփակ հրադադարի վրա. Թրամփ Եթե ամերիկացիները որոշեն հարձակվել իրանական նավթատարի վրա, Թեհրանը կարող է դա մեկնաբանել որպես լայնածավալ պատերազմի վերսկսում Մարկո Ռուբիոն է հազիվ ծիծաղը զսպում Թրամփի հերթական զառանցանքից Ուկրաինական ռազմական աղբյուրներ. Ռուսաստանը սկսել է օգտագործել նոր եւ վտանգավոր «Ֆիլին» հրթիռները Զապորոժիեն մեկ ժամվա ընթացքում հարվածել է 20 ավիառումբ

ՄԱՆԻՍԱՅԻ ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ ՎԵՐԱՆՈՐՈԳՎԵԼՈՒՑ ՀԵՏՈ ԿՎԵՐԱԾՎԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏԱՆ

Արխիվ 12-16

ՄԱՆԻՍԱՅԻ ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ ՎԵՐԱՆՈՐՈԳՎԵԼՈՒՑ ՀԵՏՈ ԿՎԵՐԱԾՎԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏԱՆ

Թուրքիայի Մանիսա նահանգի Թուրգութլու շրջանում գտնվող պատմական հայկական եկեղեցին վերանորոգվում է, հաղորդում է ermenihaber-ը՝ վկայակոչելով՝ Թուրքական «Milliyet» թերթի կայքը։ Եկեղեցու շենքը, որը մինչև 2003թ. գործել է որպես Թուրգութլուի քաղաքապետարանի ծառայողական շենք, վերանորոգումից հետո կվերածվի Կրթության, մշակույթի և արվեստի տան: Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ- AKP) Թուրգութլուի շրջանային կենտրոնի ղեկավար Մյուրշիթ Գեդիզլին, տեղական մի հեռուստաընկերության եթերում մտագոհություն է հայտնել, թե տարիներ շարունակ որպես քաղաքապետարանի շենք հայտնի կառույցը, որի վերանորոգման  համար այսօր իրենք հանգանակություն են կատարել, վերանորոգումից հետո կարող է  կրկին ուխտատեղի դառնալ: Թերևս, թուրք պաշտոնյաին զայրացրել է այն հանգամանքը, որ պատմական հայկական եկեղեցին, տարիներ շարունակ այլ նպատակների ծառայելուց հետո նույնիսկ, դեռևս մոռացության չի մատնվել և պաշտոնական շրջանակների կողմից հիշատակվում է որպես հայկական աղոթատեղի:Նշենք, սակայն, որ վերանորոգումից հետո եկեղեցու՝ հայերին վերադարձվելու կամ վերաբացվելու վերաբերյալ որևէ տեղեկություն չկա:

ՆՈՒՆԵ ՉՈԲԱՆՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ