Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան «Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում ավելի համապարփակ հրադադարի վրա. Թրամփ Եթե ամերիկացիները որոշեն հարձակվել իրանական նավթատարի վրա, Թեհրանը կարող է դա մեկնաբանել որպես լայնածավալ պատերազմի վերսկսում Մարկո Ռուբիոն է հազիվ ծիծաղը զսպում Թրամփի հերթական զառանցանքից Ուկրաինական ռազմական աղբյուրներ. Ռուսաստանը սկսել է օգտագործել նոր եւ վտանգավոր «Ֆիլին» հրթիռները Զապորոժիեն մեկ ժամվա ընթացքում հարվածել է 20 ավիառումբ

ՄԻՊ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՀԱՐՑԸ ՀԱՍԱՎ ՄԻՆՉԵՎ ՄԱՐՏԻ ՄԵԿ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արխիվ 12-16

ՄԻՊ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՀԱՐՑԸ ՀԱՍԱՎ ՄԻՆՉԵՎ ՄԱՐՏԻ

ՄԵԿ. ՏԵՍԱՆՅՈՒԹ


ՀԱԿ խմբակցության պատգամավոր, չարաբաստիկ զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանն այսօր ԱԺ-ի պետաիրավական հանձնաժողովում. որտեղ քննարկվում էր ԱԺ-ի լիագումար նիստում ՄԻՊ-ի թեկնածու առաջադրելու հարցը, հայտարարեց, որ   Արման Թաթոյանը կապ չունի մարտի մեկի դեպքերի քննության հետ: «Դա արդարադատության փոխնախարար է արել, ով հիմա բոլորովին այլ տեղ է աշխատում: Երեւի իրավաբանները  գլխի ընկան՝ ում մասին է խոսքը»,- ասաց Ջհանգիրյանը:

Ջհանգիրյանը  թեեւ անուն չտվեց, բայց ակնհայտ է, որ խոսքը  ՀՀ գլխավոր դատախազ, 2006-2008 թթ-ին արդարադատության փոխնախարար Գեւորգ Կոստանյանի մասին է:  

Զարուհի Փոստանջյանը  ընդհատեց Գագիկ Ջհանգիրյանին՝ ասելով,  որ Արման Թաթոյանը կապ ունի մարտի մեկի հետ: ՀԱԿ պատգամավորը, սակայն, Զարուհի Փոստանջյանին հորդորեց թույլ տալ իրեն՝ ազատ արտահայտելու իր կարծիքը: ՀԱԿ պատգամավորը նաեւ հայտնեց, որ խմբակցության որոշմամբ ինքը որեւէ մեկի օգտին «դեմ» կամ «կողմ» չի քվեարկելու:

Զարուհի Փոստանջյանն էլ իր ամփոփիչ ելույթում ասաց, որ Ջհանգիրյանը պաշտպանեց իշխանության թեկնածուին:


Մանրամասները՝ տեսանյութում:




ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ