Երևան–Մոսկվա չվերթները ուշանում են․ ՌԴ-ում օդային տարածքի սահմանափակումներ են Թե բա 82 միլիոն դրամ էլ դեռ ես եմ ներդրել փողոցի լայնացման և բորդուրների համար Հորոսկոպ. Քիրոնի հետադարձ շարժումը բոլորին վերադարձնում է 2018 թվական Ռուսաստանի երկնքում խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ. Սոբյանին Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Արման Ծառուկյանը նոկաուտի է ենթարկել Ռուֆիին Պետությունը չպետք է քաղաքացու փոխարեն որոշի՝ նրա վիշտը ֆինանսապես «բավարար ծանր» է, թե ոչ Փաշինյանը նպատակ ունի կտրել թաղման նպաստները Ռուսասկան ուժերը Դոբրոպոլեի ուղղության վտանգավոր ճեղքում են իրականացրել Հուսիթները խոցել են Էր-Ռիադի միջազգային օդանավակայանի վառելիքի բազան

ՍՈՒՐԵՆ ԶՈԼՅԱՆ. «ԵՍ ԱՅՆ ՏԱՐԻՔՈՒՄ ՉԵՄ, ՈՐ ԱՇՈՏՅԱՆԻ ԿԵՂՏԵՐԸ ՄԱՔՐԵԼՈՒ ԳՈՐԾԻՆ ԿՊՆԵՄ…»

Արխիվ 12-16

ՍՈՒՐԵՆ ԶՈԼՅԱՆ. «ԵՍ ԱՅՆ ՏԱՐԻՔՈՒՄ ՉԵՄ, ՈՐ

ԱՇՈՏՅԱՆԻ ԿԵՂՏԵՐԸ ՄԱՔՐԵԼՈՒ ԳՈՐԾԻՆ ԿՊՆԵՄ…»


 

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը շուտով հրաժեշտ կտա իր պաշտոնին:  Նախարարի աթոռը, ամենայն հավանականությամբ, կզբաղեցնի ՀՅԴ անդամ, ԿԳ նախկին նախարար Լեւոն Մկրտչյանը, քանի որ երեկ ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիայի հարցում  հստակցություն մտցվեց:

Իր պաշտոնավարման ընթացքում Արմեն Աշոտյանը սկանդալներից զերծ չմնաց եւ ձեռքբերեց«հակառակորդներ»: Նրանցից մեկն էլ Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր, գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Զոլյանն է:

Հիշեցնենք` 2013 թ-ի նախագահական ընտրությունների ժամանակ Սուրեն Զոլյանը, ով  «Բրուսովի» ռեկտոր էր, բացահայատ պաշտպանում էր նախագահի թեկնածու   «Ժառանգություն»  կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին: Դա, ըստ Զոլյանի, պատճառ դարձավ իրեն պաշտոնանկ անելուն: Դրանից հետո ԱԱԾ նյութեր ուղարկվեցին  համալսարանում տեղի ունեցած խախտումների մասին: «ԱԱԾ-ը Աշոտյանի ծառայությունն է»,- հայտարարել էր Զոլյանը:

«Իրավունք»-ը պրն Զոլյանից պարզեց` եթե Լեւոն Մկրտչյանը դառնա ԿԳ նախարար, հնարավո՞ր է Զոլյանը դաշնակցական նախարարի աջակցությամբ նորից դառնա «Բրյուսովի» ռեկտորը, առավելեւս որ Լեւոն Մկրտչյանի հետ աշխատանքի փորձ ունի:Զոլյանն ասաց, որ ինքն արդեն հինգ տարի է, լսում է Աշոտյանի` նախարարի պաշտոնից հրաժեշտ տալու մասին, խոսակցությունները. «Մինչեւ չկարդամ Աշոտյանի հրաժարականի դիմումը, չեմ հավատա»,- ասաց նախկին ռեկտորը:

Ինչ վերաբերում է դաշնակցական  նախարարի հետ հույս կապելուն եւ նրա շնորհիվ նորից «Բրյուսովի» ռեկտորի պաշտոնը ստանձնելուն, Զոլյանն ասաց. «Դա բացառվում է: Արմեն Աշոտյանն այնքան է փչացրել ամբողջ  կրթական դաշտը… ես էլ այն տարիքում չեմ, որ  Աշոտյանի կեղտերը մաքրելու գործին կպնեմ»:

Ի տարբերություն նախարար Արմեն Աշոտյանի, Լեւոն Մկրտչյանի մասին Զոլյանի կարծիքը դրական է: «Բայց ես չեմ նախանձում ո՛չ իրեն, ո՛չ էլ որեւէ մեկին` իմանալով, թե ինչ վիճակում է այսօր կրթության համակարգը: Այն ո՛չ գրավիչ է, ոչ էլ մրցունակ: Արտասահմանյան ուսանողները դադարել են գալ Հայաստան»,- եզրափակեց Զոլյանը:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Երևան–Մոսկվա չվերթները ուշանում են․ ՌԴ-ում օդային տարածքի սահմանափակումներ ենԹե բա 82 միլիոն դրամ էլ դեռ ես եմ ներդրել փողոցի լայնացման և բորդուրների համարՀորոսկոպ. Քիրոնի հետադարձ շարժումը բոլորին վերադարձնում է 2018 թվականՌուսաստանի երկնքում խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ. ՍոբյանինԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Արման Ծառուկյանը նոկաուտի է ենթարկել ՌուֆիինՊետությունը չպետք է քաղաքացու փոխարեն որոշի՝ նրա վիշտը ֆինանսապես «բավարար ծանր» է, թե ոչՓաշինյանը նպատակ ունի կտրել թաղման նպաստներըՌուսասկան ուժերը Դոբրոպոլեի ուղղության վտանգավոր ճեղքում են իրականացրելՀուսիթները խոցել են Էր-Ռիադի միջազգային օդանավակայանի վառելիքի բազանՀՐԱՏԱՊ. ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի հայտնի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկելԱՄՆ-ն սպառում է հրթիռները. BloombergԴմիտրի Մեդվեդևը իսկապես վախեցրել է եվրոպացիներին. Ուկրաինական գնդապետՄոսկվայի վրա ուկրաինական զանգվածային հարձակման արդյունքում կան զոհեր և ավերածություններԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու իր պայմանները. ՌեզայիԱԲ-ն 2030թ.-ին աշխարհը չի ոչնչացնիԱմերիկյան գերգաղտնի ռազմական բեռը սխալմամբ ուղարկվել է... ՉինաստանՏուսկ. Ուկրաինան ամսական կորցնում է մոտավորապես 27000 զոհված և վիրավոր զինվորԻրանի հետ պատերազմում ԱՄՆ-ի կորուստները հասել են «պատմականորեն աննախադեպ մակարդակի»Պարգև Սրբազանն ԱՄՆ ներգաղթի EB-1 կարգի վիզա է ստացել

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված