Հորոսկոպ. Քիրոնի հետադարձ շարժումը բոլորին վերադարձնում է 2018 թվական Ռուսաստանի երկնքում խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ. Սոբյանին Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Արման Ծառուկյանը նոկաուտի է ենթարկել Ռուֆիին Պետությունը չպետք է քաղաքացու փոխարեն որոշի՝ նրա վիշտը ֆինանսապես «բավարար ծանր» է, թե ոչ Փաշինյանը նպատակ ունի կտրել թաղման նպաստները Ռուսասկան ուժերը Դոբրոպոլեի ուղղության վտանգավոր ճեղքում են իրականացրել Հուսիթները խոցել են Էր-Ռիադի միջազգային օդանավակայանի վառելիքի բազան ՀՐԱՏԱՊ. ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի հայտնի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ-ն սպառում է հրթիռները. Bloomberg

«ԶԵԿՈՒՅՑՈՒՄ ԱՐՎԵԼ ԵՆ ՈՐՈՇԱԿԻ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐ` ՀԻՄՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՎ ՏԱՐԲԵՐ ԱՍԵԿՈՍԵՆԵՐ»

Արխիվ 12-16

«ԶԵԿՈՒՅՑՈՒՄ ԱՐՎԵԼ ԵՆ ՈՐՈՇԱԿԻ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐ` ՀԻՄՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՎ ՏԱՐԲԵՐ ԱՍԵԿՈՍԵՆԵՐ»


Երեկ ԿԸՀ նիստում միաձայն մերժվեց «Իրավունքի Եվրոպա» միավորում, «Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի», Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի եւ «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ների դիմումում-բողոքները, որոնք առաջարկում էին վարչական վարույթ հարուցել` սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի թիվ 5 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի գործունեության եւ առանձին տեղամասերում կատարված տարատեսակ խախտումների կապակցությամբ: Այս, ինչպես նաեւ ՀՀ սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-Ի խիստ քննադատական զեկույցի մասին նիստից հետո «Իրավունքը» զրուցեց ԿԸՀ նախագահ ՏԻԳՐԱՆ ՄՈՒԿՈՒՉՅԱՆԻ հետ:

 

«ՇԵՇՏԱԴՐՈՒՄԸ ԴՐՎՈՒՄ Է
ՔԱՆԱԿԱՅԻՆ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՎՐԱ»

–Պարոն Մուկուչյան, ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ-Ի զեկույցում ասված է, որ ԿԸՀ-ն եղած դիմում-բողոքները մեծ մասամբ առանց քննության առնելու մերժել է, բայց այսօրվա նիստում պարզվեց, որ այդ դիմումների հեղինակներն անգամ  հետաքրքված չեն իրենց դիմումներով ու չեն ներկայացել նիստին: Կարելի՞ է եզրակացնել, որ այդ դիմումները պարզապես աղմուկ ստեղծելու համար են արվում:
– Եթե չեն ներկայանում հանձնաժողովի նիստին, սա մեծ հաշվով իրենց իրավունքն է, բայց միաժամանակ չմոռանանք, որ նիստը ժամանակային ուղիղ ռեժիմով հեռարձակվում է, ու հնարավոր է, որ նրանք այդ եղանակից են օգտվում: Իրենք ներկայացրել են դիմումն ու, ինչպես վարչական ցանկացած մարմին, հանձնաժողովը պարտավոր է իրազեկել դիմումի քննության օրվա ու ժամի մասին: Իրազեկումն իրականացվել է` ինչպես մեր կայքում համապաասխան տեղեկություններ հրապարակելով, այնպես էլ` հեռախոսակապի միջոցով: Եվ եթե իրենք ներկայանային նիստին, ինքներդ էլ բազմաթիվ անգամ ականատես կլինենք, որ նրանց միշտ էլ տրվել է հնարավորություն ներկայացնելու իրենց տեսակետներն ու նկատառումները: Ըստ էության, եթե մենք նայում ենք դիմումներին, նույն սուբյեկտների կողմից նույնական ձեւաչափով ներկայացվում են դիմումներ: Հետեւաբար, նրանց կողմից այստեղ ավելի շուտ շեշտադրումը դրվում է քանակային տպավորություն ստեղծելու վրա, քան թե` բովանդակային իրավունքների պաշտպանության:

«ԿԱՐԵՎՈՐԸ ԶԵԿՈՒՅՑՈՒՄ
ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ»

–Ինչպե՞ս կգնահատեք ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ-Ի խիստ շեշտադրումներով զեկույցը:
– Հայաստանի Հանրապետությունը միշտ էլ բարձր է գնահատել եւ գնահատում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետ փոխհամագործակցությունը: Եվ միշտ էլ մեծ կարեւորություն են ունեցել այն զեկույցները, որոնք ներկայացվել են: Բայց, իհարկե, պետք է նկատի ունենալ, որ ընտրությունների ժամանակ ներկայացվածության առումով, բնական է, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաքելությունը ուներ սահմանափակ ներկայացվածություն, ու հենց այդ պատճառով էլ քվեարկության օրը եզակի թվով տեղամասերում են միայն վերջիններս իրականացրել իրենց դիտորդական առաքելությունը: Ու ինչպես արդարացիորեն նշված է հենց բուն զեկույցում, բնականաբար, իրենք չէին կարող ամբողջական ներկայացնել փաստերի հիմքով զեկույց: Պետք է նկատել, որ այդ կապակցությամբ, հավանաբար, զեկույցում արվել են որոշակի եզրահանգումներ` հիմք ընդունելով տարբեր ասեկոսեներ, հրապարակումներ, որոնցում ամրագրված փաստերը կրկնաստուգման անհրաժեշտություն են զգում: Իհարկե, զեկույցի վերաբերյալ կան որոշակի վերապահումներ ԿԸՀ-ի կողմից, բայց, այնուամենայնիվ, այստեղ կարեւորը զեկույցում ներկայացված առաջարկություններն են: Իսկ դրանց նպատակը մեկն է` նպաստել ընտրական օրենսդրության եւ ընդհանրապես ընտրական գործընթացների կատարելագործմանը` հիմքում ունենալով թերեւս մեկ կարեւորագույն հանգամանք` նպաստելու հանրային վստահության մակարդակի բարձրացմանը:

«ԿԸՀ-Ն ԱՌԱՋՆՈՐԴՎԵԼ Է ՀՀ ՕՐԵՆՔՈՎ ԱՄՐԱԳՐՎԱԾ
ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՄԲ»

–Մասնավորապես, զեկույցում ափսոսանքով ասված է, թե ԿԸՀ-ն մերժել է հետագա խնդրանք-դիմումները` հետաձգել հանրաքվեի արդյունքների հայտարարությունը:
– Ժամկետներն ամրագրված են օրենքով, եւ ԿԸՀ-ն առաջնորդվել է ՀՀ օրենքով ամրագրված կանոնակարգմամբ: Այս պարագայում օրենքում ներկայացված առանձին դրույթների վերաբերյալ կարող է լինեն առաջարկություններ, որ, ենթադրենք, ոմանց կարծիքով` այդ ժամկետը կարճ է կամ երկար, բայց սա բոլորովին այլ խնդիր է եւ, բնականաբար, ԿԸՀ-ի խնդիրը չի հանդիսանում: Մեր խնդիրն է ապահովել «Ընտրական օրենսգրքով» ամրագրված ժամկետների հստակ պահպանումը, ինչը տեղի է ունեցել:
– Զեկույցում քննադատություն կա նաեւ այն մասին, որ միայն նախագահին եւ առնվազն թվով մեկ հինգերորդ պատգամավորներին է ընձեռվում իրավունք` վիճարկելու հանրաքվեի արդյունքները, ինչը կասկածի տակ է դնում հանրաքվեի շահագրգիռ կողմերի դատական պաշտպանության առկայությունը:
– Սա պարզապես տեսակետ է, եւ ես` որպես ԿԸՀ նախագահ, կարող եմ փաստել մեկ բան` այն ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իրավանորմ է: Հետեւաբար, սրա վերաբերյալ իմ կողմից պետք է լինի ոչ թե քննադատություն կամ այն դառնա տեսակետներ արտահայտելու առարկա, այլ հարգանքի առարկա, որովհետեւ սահմանադրական նորմ է:

«ՄԵՆՔ ՕՐԵՆՔԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ ԵՆՔ»

–Ի դեպ, ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ-Ի առաջարկներից մեկն այն է, որ հասարակական ստուգման համար հանրությանը ներկայացվի քվեարկած անձանց ցուցակները, որը կարող է ծառայել երաշխիք` ընդդեմ ընտրախախտումների: Որքանո՞վ եք սա իրատեսական համարում:
– Բազմիցս իմ տեսակետը ներկայացրել եմ այս հարցի շուրջ, եւ այն այսօր էլ չի փոփոխվել: Անձամբ ես դեմ եմ ընտրողների ստորագրած ցուցակների հրապարակմանը, որովհետեւ այդ ցուցակները իրենցում պարունակում են քվեարկության գաղտնիության էլեմենտներ, եւ դրանց հրապարակումը միանշանակ կխախտի քվեարկության գաղտնիության սկզբունքը: Ավելին` այս տեսակետը համահունչ է նաեւ նշված հարցի վերաբերյալ ձեւավորված միջազգային ստանդարտներին:
– Ի վերջո, նոր, փոփոխված «Ընտրական օրենսգրքով» կարելի՞ է ասել, որ 2017-ին ավելի հաջողված ընտրություններ կունենանք:
– «Ընտրական օրենսգրքի» նոր կատարվելիք փոփոխությունների վերաբերյալ հնարավոր կլինի ներկայացնել դատողություններ, երբ արդեն կլինեն այդ փոփոխությունները, եւ երբ կծանոթանանք այդ դրույթներին: Մենք` որպես Կենտրոնական ընտրական հանձնաժողով, օրենքի պահանջները կատարող ենք, ոչ թե օրենքի կատարելագործման աշխատանքների ակտիվ մասնակից: Բայց 2012-13 թթ. համապետական ընտրությունների արդյունքում, երբ ԿԸՀ-ն ԱԺ-ում ներկայացնում էր իր հաղորդումը, այնտեղ կային որոշակի առաջարկություններ, որոնք հենց ԿԸՀ-ն ինքն էր նկատել ընտրական գործընթացի իրականացման ժամանակ: Կարծում եմ` դրանք, ինչպես նաեւ այն առաջարկները, որոնք ներկայացվել են ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ-ի, տեղական ՀԿ-ների զեկույցներում եւ քաղաքական ուժերի կողմից, բոլորն էլ քննարկման առարկա կդառնան, որովհետեւ «Ընտրական օրենսգրքի» բարեփոխման  աշխատանքները միշտ էլ ընթանում են քաղաքական ուժերի եւ քաղաքացիական հասարակության ակտիվ քննարկումների տիրույթում:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Հորոսկոպ. Քիրոնի հետադարձ շարժումը բոլորին վերադարձնում է 2018 թվականՌուսաստանի երկնքում խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ. ՍոբյանինԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Արման Ծառուկյանը նոկաուտի է ենթարկել ՌուֆիինՊետությունը չպետք է քաղաքացու փոխարեն որոշի՝ նրա վիշտը ֆինանսապես «բավարար ծանր» է, թե ոչՓաշինյանը նպատակ ունի կտրել թաղման նպաստներըՌուսասկան ուժերը Դոբրոպոլեի ուղղության վտանգավոր ճեղքում են իրականացրելՀուսիթները խոցել են Էր-Ռիադի միջազգային օդանավակայանի վառելիքի բազանՀՐԱՏԱՊ. ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի հայտնի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկելԱՄՆ-ն սպառում է հրթիռները. BloombergԴմիտրի Մեդվեդևը իսկապես վախեցրել է եվրոպացիներին. Ուկրաինական գնդապետՄոսկվայի վրա ուկրաինական զանգվածային հարձակման արդյունքում կան զոհեր և ավերածություններԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու իր պայմանները. ՌեզայիԱԲ-ն 2030թ.-ին աշխարհը չի ոչնչացնիԱմերիկյան գերգաղտնի ռազմական բեռը սխալմամբ ուղարկվել է... ՉինաստանՏուսկ. Ուկրաինան ամսական կորցնում է մոտավորապես 27000 զոհված և վիրավոր զինվորԻրանի հետ պատերազմում ԱՄՆ-ի կորուստները հասել են «պատմականորեն աննախադեպ մակարդակի»Պարգև Սրբազանն ԱՄՆ ներգաղթի EB-1 կարգի վիզա է ստացելՌուսաստանի արտաքին քաղաքականության մեջ նոր, եզակի փորձ է սկսում ի հայտ գալ. ՓորձագետՄոսկվայի ուղղությամբ այս գիշեր տեղի է ունեցել զանգվածային հարձակում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված