Հորոսկոպ. Քիրոնի հետադարձ շարժումը բոլորին վերադարձնում է 2018 թվական Ռուսաստանի երկնքում խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ. Սոբյանին Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Արման Ծառուկյանը նոկաուտի է ենթարկել Ռուֆիին Պետությունը չպետք է քաղաքացու փոխարեն որոշի՝ նրա վիշտը ֆինանսապես «բավարար ծանր» է, թե ոչ Փաշինյանը նպատակ ունի կտրել թաղման նպաստները Ռուսասկան ուժերը Դոբրոպոլեի ուղղության վտանգավոր ճեղքում են իրականացրել Հուսիթները խոցել են Էր-Ռիադի միջազգային օդանավակայանի վառելիքի բազան ՀՐԱՏԱՊ. ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի հայտնի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ-ն սպառում է հրթիռները. Bloomberg

«Եթե Մոսկվայի պայմանագիրը չեղարկվի, դրանից հետո հերթը պետք է հասնի Կարսի պայմանագրին»

Արխիվ 12-16

«ԵԹԵ ՄՈՍԿՎԱՅԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՉԵՂԱՐԿՎԻ, ԴՐԱՆԻՑ ՀԵՏՈ ՀԵՐԹԸ ՊԵՏՔ Է ՀԱՍՆԻ ԿԱՐՍԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻՆ»

 

Ինչպես արդեն նշել էինք, ՌԴ Պետդումայի Կոմունիստական կուսակցության խմբակցության պատգամավորները նամակ են հղել ՌԴ նախագահին ու արտգործնախարարին` առաջարկելով չեղարկել Մոսկվայի 1921 թվականի մարտի 16-ի ռուս-թուրքական բարեկամության ու եղբայրության մասին պայմանագիրը: Թե ի՞նչ կարելի է ակնկալել վերոնշյալից, «Իրավունքը»" պարզեց ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, արեւելագետ-թուրքագետ, պրոֆեսոր ՌՈՒԲԵՆ ՍԱՖՐԱՍՏՅԱՆԻՑ, ով նախեւառաջ անդրադարձավ Մոսկվայի պայմանագրի նշանակությանը.

– Առանց Հայաստանի մասնակցության, այս պայմանագրով Հայաստանը բաժանվեց երկու երկրների միջեւ` բոլշեւիկյան Ռուսաստանի եւ քեմալական Թուրքիայի: Եվ ամբողջ հայ ժողովուրդը այն անարդարացի է համարում ու ճիշտ է անում: Եվ փաստորեն, Մոսկվայի պայմանագրի դրույթները` շատ քիչ փոփոխություններով հիմք հանդիսացան Կարսի պայմանագրի համար, որի տակ կա նաեւ Խորհրդային Հայաստանի ստորագրությունը: Եվ եթե Մոսկվայի պայմանագիրը չեղարկվի, ապա կարծում եմ` դրանից հետո հերթը պետք է հասնի Կարսի պայմանագրին: Եվ այն ժամանակ արդեն մենք մեր խոսքը պետք է ասենք:

Իսկ տեսնո՞ւմ եք այն հեռանկարը, որ Մոսկվայի չեղարկումը կարող է դառնալ Ռուսաստանի իշխանությունների համընդհանուր դիրքորոշումը:

– Դժվարանում եմ հեռանկարները գնահատել, բայց ռուս-թուրքական հարաբերությունների այս սրվածության փուլն իմ կարծիքով վերջնական չէ: Իրավիճակն էլ ավելի կսրվի, իսկ սա նշանակում է, որ այս նախաձեռնությունը կարող է ընթացք ստանալ, եթե հարաբերություններն ավելի վատանան: Բայց մյուս կողմից տեսնում ենք, որ հենց երեկ ՌԴ դեսպանը Թուրքիայում հայտարարություններ է արել, որով դրական հեռանկարներ է ստեղծվում` բարելավելու ռուս-թուրքական հարաբերությունները: Այնպես որ, կարծում եմ` դեռ վաղ է որեւիցե կանխատեսում անել:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Հորոսկոպ. Քիրոնի հետադարձ շարժումը բոլորին վերադարձնում է 2018 թվականՌուսաստանի երկնքում խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ. ՍոբյանինԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Արման Ծառուկյանը նոկաուտի է ենթարկել ՌուֆիինՊետությունը չպետք է քաղաքացու փոխարեն որոշի՝ նրա վիշտը ֆինանսապես «բավարար ծանր» է, թե ոչՓաշինյանը նպատակ ունի կտրել թաղման նպաստներըՌուսասկան ուժերը Դոբրոպոլեի ուղղության վտանգավոր ճեղքում են իրականացրելՀուսիթները խոցել են Էր-Ռիադի միջազգային օդանավակայանի վառելիքի բազանՀՐԱՏԱՊ. ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի հայտնի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկելԱՄՆ-ն սպառում է հրթիռները. BloombergԴմիտրի Մեդվեդևը իսկապես վախեցրել է եվրոպացիներին. Ուկրաինական գնդապետՄոսկվայի վրա ուկրաինական զանգվածային հարձակման արդյունքում կան զոհեր և ավերածություններԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու իր պայմանները. ՌեզայիԱԲ-ն 2030թ.-ին աշխարհը չի ոչնչացնիԱմերիկյան գերգաղտնի ռազմական բեռը սխալմամբ ուղարկվել է... ՉինաստանՏուսկ. Ուկրաինան ամսական կորցնում է մոտավորապես 27000 զոհված և վիրավոր զինվորԻրանի հետ պատերազմում ԱՄՆ-ի կորուստները հասել են «պատմականորեն աննախադեպ մակարդակի»Պարգև Սրբազանն ԱՄՆ ներգաղթի EB-1 կարգի վիզա է ստացելՌուսաստանի արտաքին քաղաքականության մեջ նոր, եզակի փորձ է սկսում ի հայտ գալ. ՓորձագետՄոսկվայի ուղղությամբ այս գիշեր տեղի է ունեցել զանգվածային հարձակում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված