Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան «Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում ավելի համապարփակ հրադադարի վրա. Թրամփ Եթե ամերիկացիները որոշեն հարձակվել իրանական նավթատարի վրա, Թեհրանը կարող է դա մեկնաբանել որպես լայնածավալ պատերազմի վերսկսում Մարկո Ռուբիոն է հազիվ ծիծաղը զսպում Թրամփի հերթական զառանցանքից Ուկրաինական ռազմական աղբյուրներ. Ռուսաստանը սկսել է օգտագործել նոր եւ վտանգավոր «Ֆիլին» հրթիռները

ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ ՆԱԽԸՆՏՐԱԾ ԹԵԿՆԱԾՈՒՆ ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ ՉԷ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արխիվ 12-16

ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ  ՆԱԽԸՆՏՐԱԾ ԹԵԿՆԱԾՈՒՆ ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ ՉԷ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

«Ժառանգություն»  խմբակցության քարտուղար, պատգամավոր Թեւան Պողոսյանն այսօր  լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ ՄԻՊ-ի առաջադրված թեկնածուներից եւ ոչ մեկը չէ: Եթե մարդու տեսակի խնդիր է, ապա ես ունեմ իմ թեկնածուն: Նա Արտակ Կիրակոսյանն է` հանրային սեկտորից, «Քաղաքացիական հասարակություն ինստիտուտ» ՀԿ-ի նախագահը:

Այնուամենայնիվ, ո՞ւմ է  ընտրելու պատգամավորն առաջադրված երեք թեկնածուներից` «Ժառանգություն» խմբակցության  պատգամավոր Զարուհի Փոստանջյանին, Նարեկ Ալոյանին եւ Արման Թաթոյանին: Ի պատասխան` Պողոսյանն ասաց, որ թեկնածուները պետք է ներկայացնեն իրենց տեսլականները, որից հետո պարզ կլինի, թե ում են ընտրելու:

«Իրավունք»-ի հարցին` որքանո՞վ է հիմնավորված  իրավապաշտպանների այն  հայտարրաությունը, թե ՄԻՊ-ի թեկնածուներին պետք է ներկայացնեն մարդու իրավունքների հանձնաժողովը,  հետեւաբար իշխանությունը   սահմանադրական դրույթ է խախտել: «Սահմանադրության դրույթ չի խախտվել»,- ասաց  Պողոսյանը:

Մանրամասները`տեսանյութում:

 

 

 

 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ