Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան «Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում ավելի համապարփակ հրադադարի վրա. Թրամփ Եթե ամերիկացիները որոշեն հարձակվել իրանական նավթատարի վրա, Թեհրանը կարող է դա մեկնաբանել որպես լայնածավալ պատերազմի վերսկսում Մարկո Ռուբիոն է հազիվ ծիծաղը զսպում Թրամփի հերթական զառանցանքից Ուկրաինական ռազմական աղբյուրներ. Ռուսաստանը սկսել է օգտագործել նոր եւ վտանգավոր «Ֆիլին» հրթիռները

«ՏԻԿԻՆ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ ՈՐԵՎԷ ՇԱՆՍ ՉՈՒՆԻ»

Արխիվ 12-16

«ՏԻԿԻՆ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ ՈՐԵՎԷ ՇԱՆՍ ՉՈՒՆԻ»

 

Ով կլինի ՀՀ 4-րդ օմբուդսմենը, այլեւս ոչ մեկի համար գաղտնիք չէ: Բայց, այնուամենայնիվ, այս պաշտոնը ստանձնելու համար քաղաքական մեծամասնության կողմից առաջադրված արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանի հետ կմրցեն նաեւ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը` «Լուսավոր Հայաստանի» եւ ՕԵԿ-ի սատարմամբ, ու Տիգրան Ուրիխանյանի «Ալյանս» կուսակցության վարչության անդամ Նարեկ Ալոյանը: Թե որքանո՞վ է հնարավոր, որ Զ. Փոստանջյանն ընտրվի մարդու իրավունքների պաշտպան` հաշվի առնելով, որ ընդդիմադիր թեւում շատերը կպաշտպանեն նրան զուտ այն պատճառով, որ այլեւս վերջինիս չտեսնեն խորհրդարանում, «Իրավունքը» պարզեց ԱԺ պետաիրավական հանձնաժողովի անդամ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր ԼԵՎՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ տեսակետը.

– Նրան խորհրդարանում չտեսնելը, այսպես թե այնպես, մեկ տարի հետո է լուծվելու: Խորհրդարանական ընտրությունները մեկ տարի հետո են լինելու, եւ այս մեկ տարվա ընթացքում ոչինչ չի փոխվելու, որովհետեւ իր շանսերը ՄԻՊ պաշտոնում գնահատում եմ զրոյական: Սա ակնհայտ է, քանի որ մեծամասնությունը սատարում է ուրիշ թեկնածուի եւ քվեարկելու է այդ թեկնածուի օգտին: Իսկ տիկին Փստանջյանը որեւէ շանս չունի, բայց ողջունելի է, որ առաջադրվել է, կարելի է քննարկել եւ իր թեկնածությունն ու գաղափարները: Այնպես որ, չի խանգարում գործընթացին:

– Ի դեպ, խանգարող գործընթացների մասին. «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատն առաջարկել է հայաստանյան մյուս ընդդիմադիր ուժերին` մարտի 1-ին համատեղ հանրահավաք անցկացնել Ազատության հրապարակում` պահանջելով ոստիկանական ուժերի կրճատում եւ ճանաչում` Հայաստանում քաղբանտարկյալների առկայության: Հետաքրքիր է Ձեր կարծիքը սրա շուրջ:

– Այս ուժն արդեն որերորդ միջոցառումն է ինչ-որ ամպագոռգոռ հայտարարութուններ է անում, ամպագոռգոռ` լոզունգներ է ի հայտ բերում, բայց վերջում ինչ է ստացվում բոլորս գիտենք: Հետեւաբար, առանձնապես մեկնաբանելու կարիք էլ չկա:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ