Հորոսկոպ. Քիրոնի հետադարձ շարժումը բոլորին վերադարձնում է 2018 թվական Ռուսաստանի երկնքում խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ. Սոբյանին Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Արման Ծառուկյանը նոկաուտի է ենթարկել Ռուֆիին Պետությունը չպետք է քաղաքացու փոխարեն որոշի՝ նրա վիշտը ֆինանսապես «բավարար ծանր» է, թե ոչ Փաշինյանը նպատակ ունի կտրել թաղման նպաստները Ռուսասկան ուժերը Դոբրոպոլեի ուղղության վտանգավոր ճեղքում են իրականացրել Հուսիթները խոցել են Էր-Ռիադի միջազգային օդանավակայանի վառելիքի բազան ՀՐԱՏԱՊ. ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի հայտնի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ-ն սպառում է հրթիռները. Bloomberg

ՄԱՐԿՈՍ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՄԱՍՆԱՎՈՐ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ՄԻՋԻՆ ԱՐԵՎԵԼՔԻ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

Արխիվ 12-16

ՄԱՐԿՈՍ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՄԱՍՆԱՎՈՐ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ՄԻՋԻՆ ԱՐԵՎԵԼՔԻ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ


Այսօր Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում բացվեց «Միջին Արեւելքի արվեստ» նոր հիմնական ցուցահանդեսը, որտեղ ներկա էին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը , Հայաստանում Իրանի Իսլամական հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին, մշակույթի գործիչներ, Հայաստանի տարբեր թանգարանների ներկայացուցիչներ եւ այլք:

Ներկայացված ցուցանմուշներն ըստ աշխարհագրության ընդգրկում են իրանական, հայկական, եվրոպական, ամերիկյան հոգեւոր եւ նյութական մշակույթի արժեքներ, դրանք թվագրված են Ք. ա. 4-րդ հազարամյակից մինչեւ ժամանակակից արվեստ: Թանգարանի նոր հավաքածուն պատկանում է ՄԱՐԿՈՍ ԵՎ ՍԱԲՐԻՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆՆԵՐԻՆ, նրանք  Հայաստանին են նվիրաբերել 1993 թվականին: Մասնավոր հավաքածուն բաղկացած է 2500 ցուցանմուշից եւ Մ. Գրիգորյանի հեղինակային 40 աշխատանքներից: Թանգարանի ցուցադրության վարիչ ԶԱՌԱ ՄՈԿԱՑՅԱՆԻ խոսքով` Միջին արեւելքի թանգարանը հիմնադրվել է 1993 թվականին, նոր անկախ Հայաստանի առաջին տարիներին եւ հենց այդ ժամանակ էլ հայ հայտնի նկարիչ Մարկոս Գրիգորյանն թանգարանին նվիրեց իր մասնավոր հավաքածուն.«Այդ դժվարին տարիներին հավաքածուի հիման վրա կայացավ այս թանգարանը: Պետության ջանքերով այն վերանորոգվեց, որից հետո միայն բացվեց ցուցադրությունը: Ցուցադրված է կերպարվեստ, դեկորատիվ -կիրառական արվեստ, ազգագրական նյութ, տեխնիկական արվեստ, որը Հայաստանի թանգարաններին այդքան էլ բոնորոշ չէ, ինչպես նաեւ հնագիտություն եւ այլն: Այն ամենն ինչ այստեղ ցուցադրված է, չափազանց արժեքավոր է, միայն օրինակ խեցեղենն աշխարհի լավագույն թանգարաններում ցուցադրվող բարձրարժեք նյութ է: Նկարիչն իր կենդանության օրոք անհանգստության պատճառ չուներ, քանի որ ինչպես տեսնում եք, թանգարանը վերանորոգվեց եւ կայացավ ցուցադրության բացում: Ամբողջ աշխատանքի ընթացքում խոսում էինք այն մասին, որ երանի Մարկոսը կենդանի լիներ եւ տեսներ այս ամենը»,-ցուցադրության բացմանը նշեց Զ. Մոկացյանը:

Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի տնօրեն ԿԱՐՈ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ նկատեց, որ այսօր հազարից ավելի երեւելի գրողների, մտավորականների եւ մշակութային տարբեր կազմակերպությունների արխիվներ են պահպանվում թանգարանի ֆոնդերում եւ դրանցով հանարավոր է կազմակերպել տասնյակ նմանօրինակ ցուցադրություններ.«Խորհրդակցելով մշակույթի նախարարի հետ, որոշեցինք այս տարածքը տրամադրել միջին արվելքի արվեստը ցուցադրելու համար: Միջին Արեւելքի երկրների միջնադարյան մշակույթը միշտ էլ մեր արվեստասերների հետաքրքրությունների կենտրոնում է եղել: Այս ցուցանմուշները, որոնք ունեն մի քանի հազար տարվա պատմություն ներկայացնում են Միջին Արեւելքի երկները, մասնավորապես` Պարսկաստանի տարբեր նահանգների մշակույթը: Ի վերջո, պետք է լայն հանրությանը ներկայացնենք այս հավաքածուի տիրոջը`լուսահոգի Մարկոս Գրիգորյանին: Համաշխարհային կերպարվեստում նա նշանավորվեց, որպես հողարվեստի հիմնադիր եւ այնպես արեց, որպեսզի հողը խոսի իր մասին»,- նշեց Կ. Վարդանյանը եւ վստահություն հայտնեց, որ  նոր ցուցադրությունն իր ուրույն տեղը կունենա թանգարանում:

Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան ՍԵՅԵԴ ՔԱԶԵՄ ՍԱՋԱԴԻՆ փաստեց, որ վերջին շրջանում հայ-իրանական բարեկամական հարաբերություններն ավելի են զարգանում.«Ուրախ եմ, որ Իրանի ժողովուրդը ցանկանում է միշտ այցելել Հայաստան: Եթե այցելեք Իրան, ապա այնտեղ նույնպես ականատես կլինեք նման պատմամշակութային նմուշների ցուցադրության: Մեր երկու երկրների միջեւ մշակութային կապերն ամեն օր են զարգանում»,եզրափակեց դեսպանը եւ շնորհակալություն հայտնեց մշակույթի նախարարին եւ թանգարանի տնօրենին` ցուցանմուշները պահպանելու եւ ցուցադրելու համար:

Ամերիկահայ նկարիչ, գորգագետ, հողարվեստի ուղղության հիմնադիր Մարկոս Գրիգորյանը ծնվել է Ռուսաստանում, այնուհետեւ` ապրել Իրանում: Նա ծագումով Կարսից էր, ով կրթությունմ էր ստացել Հռոմի Գեղեցիկ արվեստների ակադեմիայում: Նրա արվեստն արդեն կես դար համաշխարհային արվեստի իրողություն է, սակայն`քիչ ծանոթ հայ արվեստաբանությանը: Նկարչի ստեղծագործությունները ներկայացված են մի շարք անվանի թանգարաններում:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Հորոսկոպ. Քիրոնի հետադարձ շարժումը բոլորին վերադարձնում է 2018 թվականՌուսաստանի երկնքում խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ. ՍոբյանինԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Արման Ծառուկյանը նոկաուտի է ենթարկել ՌուֆիինՊետությունը չպետք է քաղաքացու փոխարեն որոշի՝ նրա վիշտը ֆինանսապես «բավարար ծանր» է, թե ոչՓաշինյանը նպատակ ունի կտրել թաղման նպաստներըՌուսասկան ուժերը Դոբրոպոլեի ուղղության վտանգավոր ճեղքում են իրականացրելՀուսիթները խոցել են Էր-Ռիադի միջազգային օդանավակայանի վառելիքի բազանՀՐԱՏԱՊ. ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի հայտնի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկելԱՄՆ-ն սպառում է հրթիռները. BloombergԴմիտրի Մեդվեդևը իսկապես վախեցրել է եվրոպացիներին. Ուկրաինական գնդապետՄոսկվայի վրա ուկրաինական զանգվածային հարձակման արդյունքում կան զոհեր և ավերածություններԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու իր պայմանները. ՌեզայիԱԲ-ն 2030թ.-ին աշխարհը չի ոչնչացնիԱմերիկյան գերգաղտնի ռազմական բեռը սխալմամբ ուղարկվել է... ՉինաստանՏուսկ. Ուկրաինան ամսական կորցնում է մոտավորապես 27000 զոհված և վիրավոր զինվորԻրանի հետ պատերազմում ԱՄՆ-ի կորուստները հասել են «պատմականորեն աննախադեպ մակարդակի»Պարգև Սրբազանն ԱՄՆ ներգաղթի EB-1 կարգի վիզա է ստացելՌուսաստանի արտաքին քաղաքականության մեջ նոր, եզակի փորձ է սկսում ի հայտ գալ. ՓորձագետՄոսկվայի ուղղությամբ այս գիշեր տեղի է ունեցել զանգվածային հարձակում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված