ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան «Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում ավելի համապարփակ հրադադարի վրա. Թրամփ Եթե ամերիկացիները որոշեն հարձակվել իրանական նավթատարի վրա, Թեհրանը կարող է դա մեկնաբանել որպես լայնածավալ պատերազմի վերսկսում Մարկո Ռուբիոն է հազիվ ծիծաղը զսպում Թրամփի հերթական զառանցանքից

ՀԱԿ-ն ՈՒ «ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ»- Ը ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՅՏԱՐԱՐԻ ԴԵՌ ՉԵՆ ԵԿԵԼ

Արխիվ 12-16

ՀԱԿ-ն ՈՒ «ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ»- Ը  ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՅՏԱՐԱՐԻ ԴԵՌ ՉԵՆ ԵԿԵԼ

 

Մարտի մեկին ՀԱԿ-ն ու «Նոր Հայաստան»-ը միասնական հավաք անցկացնելու համար այսօր հանդիպել են: «Իրավունք»-ին րոպեներ առաջ «Նոր Հայաստան» շարժման մամլո խոսնակ Վարուժան Ավետիսյանն ասաց, որ հանդիպումն ավարտվել է, բայց դեռ ընդհանուր հայտարարի չեն եկել քանի որ խոսքը ոչ թե մեկ, այլ մի քանի ուժի մասին: «Բայց հույս ունի` ՀԱԿ-ն ու «Նոր Հայաստան»-ը կգան մեկ եզրահանգման»,-ասաց պրն Ավետիսյանը:

«Նոր Հայաստան»-ի անդամ Հմայակ Հովհաննիսյանը հայտարարել է, որ Սերժ Սարգսյանի հրավերն ընդունած ու սահմանադրական բարեփոխումների թեմայի շուրջ նրա հետ հանդիպած քաղաքական ուժերը անելիք չունեն մարտի մեկի միջոցառմանը: Եթե Սերժ Սարգսյանի հետ հանդիպած ուժերը մասնակցեն միջոցառմանը, «Նոր Հայաստան»-ը նրանց վռնդելո՞ւ է: «Ոչ, ի սեր աստծու, ինչի մասին է խոսքը: Հմայակ Հովհաննիսյանի ասածը վերաբերում է միջոցառման կազմակերպիչների շարքում լինելուն: Իսկ որպես քաղաքացի կարող են մասնակցել»,- ասաց Վ. Ավետիսյանը: Ի դեպ, դեռ հստակ չէ` երբ է «Նոր Հայաստան»-ը լքելու Ազատության հրապարակը: Քաղաքական պայքար է, ընթացքը ցույց կտա»,- եզրափակեց մամլո խոսնակը:

 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ