ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան «Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում ավելի համապարփակ հրադադարի վրա. Թրամփ Եթե ամերիկացիները որոշեն հարձակվել իրանական նավթատարի վրա, Թեհրանը կարող է դա մեկնաբանել որպես լայնածավալ պատերազմի վերսկսում Մարկո Ռուբիոն է հազիվ ծիծաղը զսպում Թրամփի հերթական զառանցանքից

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆԸ` ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՆԵՐԻՆ. «ԴԱՆԻԱՅԻ, ՖԻԼՆԱՆԴԻԱՅԻ ՓՈՐՁՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵՔ»

Արխիվ 12-16

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆԸ` ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՆԵՐԻՆ.

«ԴԱՆԻԱՅԻ, ՖԻԼՆԱՆԴԻԱՅԻ ՓՈՐՁՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵՔ»


 

Մի քանի իրավապաշտպան ՀՀԿ-ի կողմից առաջադրված ՄԻՊ թեկնածու Արման Թաթոյանի թեկնածության մասին ասել է, որ նա   իրավունք չունի առաջադրվելու, քանի որ ոչ մի երկրում չի եղել դեպք, երբ ՄԻՊ նշանակվի մի անձ, որը կառավարության մաս է կազմել, կամ շփումների մեջ է եղել իշխանությունների հետ:

«Իրավունք»-ի հետ զրույցում պետական-իրավական հարցերի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը հորդորեց   իրավապաշտպաններին ուսումնասիրել Դանիայի  փորձը, որտեղ օմբուդսմեն է նշանակվել  հանրային դատախազության նախկին ղեկավարը, Ֆինլանդիան, որտեղ օմբուդսմենը երկար տարիներ աշխատել է  դատախազությունում: Հունգարիայի, Լատվիայի, Նորվեգիայի, Իսպանիայի փորձը եւս կարող են նկատի ունենալ իրավապաշտպանները. «Ես չեմ կարծում, թե սա այն թեման է, որը պետք է շահարկել: Արման Թաթոյանը երբեք իր քաղաքական  դիրքորոշումը չի հայտնել, կուսակցական ու քաղաքական թիմի անդամ չէ»:

Ինչ վերաբերում է իրավապաշտպանների այն հայտարարությանը, թե ՄԻՊ թեկնածուն պետք է առաջադրեր մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը, ոչ թե պետաիրավական հանձնաժողովը, հետեւաբար սահմանադրության համապատասխան դրույթը խախտվել է, հանձնաժողովի նախագահը չհամաձայնեց`սահմանադրության ոչ մի դրույթ խախտված չէ:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 


 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ