Խնձորը, թեյը և սև շոկոլադը բարելավում են արյան անոթների վիճակը. European Journal of Preventive Cardiology Մակրոնը հայտարարել է, որ պատրաստ է բանակցել Պուտինի հետ հրադադարից հետո Ծեծկռտուք՝ Շիրակի մարզում. 17-ամյա սանը տեղափոխվել է հիվանդանոց Մեր պատվիրակությունը կլինի Ստամբուլում և կսպասի ուկրաինական կողմին․ Պեսկով Արծրունը կա՛մ երազ է տեսել, կա՛մ էլ ընդհանրապես չի տիրապետում որևէ տեղեկատվության. Լոքմագյոզյան Ես ուզում եմ գործարք կնքել Իրանի հետ․ Թրամփ Անատոլի Չուբայսն ազատվել է Ռուսաստանում իր անշարժ գույքից «Ռեալում» կադրային սով է. 10 ֆուտբոլիստ չի մասնակցի առաջիկա խաղին Ինձագին` մրցաշրջանի վերջնամասի մասին Երևանի որոշ հատվածներ հոսանքազրկվել են․ ՀԷՑ բրիգադներն աշխատում են արտակարգ ռեժիմով։

ՄԻ ԱՆԳԱՄ ՀԱԼԵՊՈՒՄ ՄԻ ՇՈՒՆ ՏԱՃԻԿ...

Արխիվ 12-16

ՄԻ ԱՆԳԱՄ ՀԱԼԵՊՈՒՄ ՄԻ ՇՈՒՆ ՏԱՃԻԿ...

Մոտ 10 օր առաջ, անդրադառնալով Սիրիայում շարունակվող պատերազմի ներկայիս վիճակին եւ դրա ընթացքից ակնկալվող քաղաքական հետեւանքներին` ¥«Իրավունք», 27 հունվար, «Թուրքիան՝ վերջնական պատերազմի շեմին»¤ եզրակացություն էինք ներկայացրել, որ սիրիական բանակը ¥բնականաբար՝ ռուսների եւ պարսիկներ ծանրակշիռ աջակցությամբ¤ կհարձակվի երկու առանցքային ուղղություններով: Ինչպես նաեւ, որ այդ հարձակումների հաջող ավարտի դեպքում` գործնականում կդրվի սիրիական պատերազմի վերջակետը:

 

 

ՀԱԼԵՊՅԱՆ «ԿԱԹՍԱՆ» ՓԱԿՎԵՑ

 

Խոսքը նախ Լաթակիայի հյուսիսային գոտու մասին էր՝ նպատակ հետապնդելով վերահսկողության տակ առնել Թուրքիայի հետ սահմանը այն ռազմավարական նկատառումով, որ հենց այդ ուղղությամբ է Թուրքիայից Սիրիա հասնում ահաբեկչական խմբավորումներին ¥որոնց կազմում, ի դեպ, քիչ չեն կամավորականներ ներկայացող թուրք զինվորականները ինչպես նաեւ՝ ռազմականացված» «Գորշ գայլերը»¤ ուղարկվող ռազմական օգնության հիմնական մասը: Տրամաբանական էինք համարել, որ հարձակումը պետք է զարգանա Կինսաբա բնակավայրի ուղղությամբ, եւ այս օրերին սիրիական բանակը գործնականում այդ քաղաքի մատույցներում է, եւ ուր որ է՝ այն կվերցնի:
Մեւնույն ժամանակ՝ ենթադրվում էր, որ թուրքերը, որպես պատասխան, կփորձեն ակտիվացնել դեպի Սիրիա մյուս հիմնական, այն է՝ Հալեպի ուղղությունը, եւ հենց այս հատվածն է վերածվելու այս օրերի հիմնական թատերաբեմի: Նաեւ այն առումով, որ այս դեպքում էլ տրամաբանական էր սիրիական բանակի հարձակումը՝ Հալեպ քաղաքը Թուրքիայից եկող այդ հոսքից կտրելու, քաղաքում գտնվող մեծաքանակ ահաբեկչաթուրքական խմբավորումն օղակի մեջ առնելու եւ հետո՝ կամաց-կամաց մինչեւ Թուրքիայի սահմանը վերահսկողության տակ առնելու համար ¥տե՛ս նաեւ քարտեզը, էջ 13¤:
Իսկ այդ գոտուց աջ եւ ձախ՝ Թուրքիայի հետ ողջ սահմանով մեկ սիրիական քրդերի վերահսկած տարածքներն են, եւ նման օպերացիայի հաջողվելու դեպքում, սիրիական ահաբեկիչներին Թուրքիայից ամբողջովին կտրելը կդառնա մոտ ապագայի խնդիր: Իսկ առանց թուրքական օգնության՝ սիրիական պատերազմն ամբողջությամբ հազիվ թե երկար ձգձգվի: Ընդ որում՝ նախագահ Ասադի անվերապահ հաղթանակով, որը նաեւ միջազգային օրակարգից կհանի նրա պաշտոնանկության հին վեճը:
Եվ ահա՝ Հալեպի հյուսիսում եւս, ինչպես սպասվում էր, սիրիական հարձակումը վերջին օրերին տեղի ունեցավ, եւ նախօրեին հիմնական խնդիրը լուծված էր: Զուգահեռաբար՝ Հալեպից արեւելք՝ Թել Ալյամ կենտրոնի ուղղությամբ երեկ մեկնարկած հարձակումը կարող է եւս մեկ խոշոր շրջափակման գոտի առաջացնել: Այսպիսով՝ թուրք զինվորականների զանգվածային ներգրավմամբ Հալեպի ահաբեկչական խմբավորումը գործնականում շրջափակված վիճակում է: Ճիշտ է, օղակը քարտեզային տեսքով դեռ ամբողջական չէ, սակայն դեպի ահաբեկչական խմբավորումների վերահսկողության գոտիներ տանող բոլոր հիմնական մայրուղիները սիրիական բանակի լիակատար կամ առնվազն՝ կրակային հսկողության տակ է: Եվ պատահական չէ հալեպյան հիմնական խմբավորման փաստացի խուճապային վիճակը. եթե ինչ-որ հրաշքով օգնություն չստանան, ապա դատապարտված են արագ ոչնչացման կամ՝ պետք է գերի հանձնվեն:
Եվ այն, որ նախօրեին Ժնեւում սիրիական հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունները, ըստ էության, հայտնվեցին տապալման շեմին ¥պաշտոնապես խոսվում է հետաձգման մասին¤, սպասելի էր: Սիրիայի ներկայացուցիչ Բաշար Ջաաֆարին մեղադրում է, այսպես ասած՝ սիրիական ընդդիմությանը, թե նրա ներկայացուցիչները պարզապես հեռացել են Ժնեւից: Պատճառն էլ, ըստ Ջաաֆարիի` հետեւյալն է՝ նման ցուցումներ են եկել Սաուդյան Արաբիայից, Քաթարից եւ Թուրքիայից: Ամերիկյան պետքարտուղարությունն էլ, հասկանալի է, հին «խասյաթի» համաձայն մեղադրում է ռուսներին. Հալեպի հյուսիսում ռուսական ավիահարվածների տակ են հայտնվել նաեւ սիրիական ընդդիմության ուժերը: Թե Հալեպում կոնկրետ ում է Պետքարտուղարությունը համարում ընդդիմություն, այդ կառույցի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Կերբին, ինչպես միշտ, այս անգամ էլ չի մանրամասնում: Սակայն այս նյուանսները մեկ բան են ակնհայտ դարձնում. հալեպյան այս իրավիճակն առավել քան մտահոգել է նախ՝ Թուրքիային եւ սիրիական պատերազմի թիկունքում կանգնած Սաուդյան Արաբիային եւ ապա՝ Վաշինգտոնին: Իմաստն էլ դժվար չէ կռահել. Անկարայի աջակցությամբ` Հալեպից Հյուսիս Թուրքիայի հետ սահմանային հիշատակված տարածքների պաշտպանությունը, ինչպես նշեցինք, այս իրավիճակում դառնում է գրեթե անհնար: Ընդ որում, սա այն գոտին է, որտեղ Թուրքիան փորձում է բուֆերային գոտի կառուցել, իսկ ԱՄՆ-ն էլ իր ձեռքին էր պահում անհրաժեշտության դեպքում այդ հատվածում մինչեւ իսկ թուրքական բանակին «Սիրիա» գործուղելու հնարավորությունը՝ ահաբեկիչների դեմ պատերազմելու պատճառաբանությամբ: Ու հիմա, երբ այնտեղ ահաբեկչական խմբավորումները պարտվում են, արդեն նման օպերացիայի պատրվակն էլ է դժվարացել գտնել: Նկատի ունենք նաեւ հետեւյալը...
ԱՄՆ-Ը
ՍԻՐԻԱԿԱՆ «ԽԱՂԸ»
ՏԱՆՈՒԼ Է ՏԱԼԻՍ
Վերադառնալով Հալեպի շուրջ ծավալվող այդ իրադարձություններին` դժվար չէ նկատել, որ այդ գլոբալ օպերացիան բացահայտորեն հիշեցնում է ռուսական ռազմական արվեստի դասական դարձած կանոնները. խորը թեւային հարվածներ, «կաթսաների» ձեւավորում՝ ճակատ-ճակատի իրար տալու փոխարեն: Ընդ որում, եթե հաշվի ենք առնում մոտ քսանօրյա վաղեմության լուրերը, ըստ որոնց՝ հիշատակված Թել Ալյամից արեւելք՝ անցած տարի շրջափակումից ազատված Քվեյրիսի ավիաբազայի հատվածում ռուս ծովային հետեւակայիններ են նկատվել՝ ծանր ռազմական տեխնիկայով հանդերձ, ապա ամերիկացիները կարող են հանգիստ ոչ միայն հալեպյան օպերացիայի կազմակերպումը, այլ նաեւ՝ դրա ընթացիկ ուղղորդումը կապել ռուսների հետ: Կարճ ասած, որ օդից զատ, նաեւ ցամաքում սկսել է գործել ռուսական ռազմական տրամաբանությունը: Իսկ դա էլ հուշում է, որ Հալեպով ամեն ինչ չի ավարտվի, եւ այս հատվածում սիրիական ուժերն ազատվելով՝ կարող են ընթացքից մտնել արեւմուտքից հարեւան Իդլիբի մարզ, որն արդեն վերածվում է դեպի Թուրքիա տանող միակ ուղղության: Առավել եւս, որ դրա օգտին է աշխատում նաեւ այնպիսի կարեւորագույն գործոն, ինչպիսին է՝ Հալեպից հետո սիրիական բանակի գերբարձր հոգեբանական մակարդակը, եւ իսլամիստական խմբավորումների հուսահատության հասնող խուճապը: Ընդ որում, այս ամենը կարող է եւ միանգամայն գերարագ տեմպ ստանալ, եւ, արդյունքում, կարող է այնպես ստացվել, որ քանի դեռ Ժնեւում խոսվում են բանակցություններից, պարզվի, որ առանձնապես բանակցելու բան էլ չկա՝ սիրիական բանակին մնացել է միայն վերջին շտրիխները՝ վերջնական հաղթանակի համար: Եվ այդ իրավիճակում` բանակցային սեղանի շուրջ էլ ի՞նչ իմաստ կարող են ունենալ Ասադի պաշտոնանկության մասին ամերիկյան պահանջները կամ՝ սիրիական հակամարտության, այսպես ասած՝ քաղաքական լուծման մասին ճառերը, եթե մարտադաշտում տրվի այդ լուծումը:
Մի խոսքով այն, որ սիրիական այս պատմության մեջ Թուրքիան կանգնած է պարտության եզրին, վաղուց էր սպասելի: Բայց ահա իրավիճակն այս տեմպերով կարող է տանել նաեւ այն բանին, որ նաեւ Վաշինգտոնը կրի լիարժեք աշխարհաքաղաքական պարտություն: Եվ փաստը, որ վերջին օրերին ԱՄՆ-ն ակտիվորեն ուժեղացնում է Թուրքիայում իր ռազմաբազաները, հուշում է, որ Սիրիայում «խաղից դուրս» հայտնվելու մասին մտավախություններ Սպիտակ տունն իրոք ունի:
Այլ բան է, որ Թուրքիայի բազաներն ուժեղացնելը` հազիվ թե սիրիական գործերին օգուտ տա: Ամերիկյան զորքերի մուտքը Սիրիա, կնշանակի` հարձակում սուվերեն երկրի վրա: Ժամանակին այնպիսի «մանրուքը», ինչպիսին է՝ երկրների սուվերենությանն ուղղված միջազգային համապատասխան նորմերի խախտումը` Վաշինգտոնին կարող էր առհասարակ չմտահոգել. կարելի է նման քանի-քանի դեպք հիշեցնել: Բայց ահա հիմա կա այն լուրջ վտանգը, որ նման ներխուժումից հետո, հերիք չէ, որ կարող են բախման մեջ մտնել նաեւ ռուսների հետ, դեռ մի բան էլ՝ Մոսկվան այլ վայրերում նույն կերպ վարվելու նախադեպ կստանա: Եվ պատահական չէր պետքարտուղար Քերիի` օրերս հնչեցրած հերթական հավաստիացումը, թե ԱՄՆ-ը Սիրիա մտնելու միտք անգամ չունի: Մյուս կողմից՝ վիճակը փրկել «տակից» ահաբեկչական խմբավորումներին օգնելով, էլի անիմաստ է, երբ այս օրերին այդ ահաբեկիչները հազարներով կուտակվել են սիրիական սահմանին՝ փորձելով անցնել Թուրքիա, իսկ թուրք սահմանապահներն էլ յուրաքանչյուրից հազար դոլար են պահանջում՝ «հետ ընդունելու» համար: Թուրքական զորքերին եւս վտանգավոր է «հակաահաբեկչական պատերազմի» համար Սիրիա ուղարկել. ռուսները բավականին լուրջ տեխնիկական միջոցներ ունեն եւ կարող են պարզապես թուրքական բանակը կոտորել՝ չմտածելով ՆԱՏՕ-ի հետ բախման մասին: Բանակցություններն էին Վաշինգտոնի վերջին հույսը, սակայն Հալեպի օպերացիան իր իմաստով հուշում է, որ բանակցային հարթակում եւս ռուսներն առաջ ընկան:
Դե, մնում է թուլանալ եւ հաճույք ստանալ: Չնայած՝ չմոռանանք, որ, ի վերջո, խոսքն ԱՄՆ-ի մասին է, որը ամենաանելանելի վիճակներից էլ ելք գտնելու ռեսուրսներ կարող է գտնել:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ





Խնձորը, թեյը և սև շոկոլադը բարելավում են արյան անոթների վիճակը. European Journal of Preventive CardiologyՄակրոնը հայտարարել է, որ պատրաստ է բանակցել Պուտինի հետ հրադադարից հետոԾեծկռտուք՝ Շիրակի մարզում. 17-ամյա սանը տեղափոխվել է հիվանդանոցՄեր պատվիրակությունը կլինի Ստամբուլում և կսպասի ուկրաինական կողմին․ ՊեսկովԱրծրունը կա՛մ երազ է տեսել, կա՛մ էլ ընդհանրապես չի տիրապետում որևէ տեղեկատվության. ԼոքմագյոզյանԵս ուզում եմ գործարք կնքել Իրանի հետ․ ԹրամփԱնատոլի Չուբայսն ազատվել է Ռուսաստանում իր անշարժ գույքից«Ռեալում» կադրային սով է. 10 ֆուտբոլիստ չի մասնակցի առաջիկա խաղին Ինձագին` մրցաշրջանի վերջնամասի մասին Երևանի որոշ հատվածներ հոսանքազրկվել են․ ՀԷՑ բրիգադներն աշխատում են արտակարգ ռեժիմով։Երեխայի հագին եղել է կապույտ ջինսի նմանվող շորեր․ 2-ամյա Տիգրանին որոնելու համար Աղբյուրակի ջրամբարում հատակը նկարող տեխնիկա է գործարկվումՆերողությունը բավարար չէ. Պուտինը՝ արևմտյան բիզնեսի վերադարձի մասինԿոռուպցիան՝ Ադրբեջանի զորահավաքային գործընթացումՊատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի ԺՊ է նշանակվել Գոռ Մարգարյանը«Կարենին գյուղում բոլորը սիրում էին»․ Այսօր մահացած զինծառայողը Վարդենուտից էր, ընտանիքի ավագ որդինՋո Բայդենի շագանակագեղձում հանգուցային գոյացություն է հայտնաբերվելԽՍՀՄ-ի 6 համեղ մթերքներ, որոնք այսօր նույն համը չունենԹրամփի մասնակցությունը Ստամբուլում Ուկրաինայի շուրջ բանակցություններին դեռևս հարցական է. CNNՍովորական արծրունություն՝ նացիստների փաստաբանությամբԱսկյարների սիրելին երկրորդել է Նիկոլին.Armenian info Գյումրիի սխալը չպետք է կրկնել. Հրանտ ԲագրատյանԿրեմլը կհայտարարի՝ ով է ներկայացնելու ՌԴ-ն ստամբուլյան բանակցություններում, երբ որ Պուտինն անհրաժեշտ համարի. ՊեսկովԳետից դուրս են բերել շորերի կտորներ, տիկնիկ ոտք, գլուխ, ամեն հանածը ցույց են տալիս հարազատներին. մանրամասներ 2-ամյա Տիգրանի որոնումներիցՀոսանքահարման հետևանքով մահացած ժամկետային զինծառայող Կարեն Ավետիսյանը Դեռևս չպարզված հանգամանքներում հոսանքահարման հետևանքով կյանքից հեռացել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող․ ՀՀ ՊՆ Լրագրող է զոհվել Գազայում Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքինՊապիկյանը Բեռլինում մասնակցել է ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարական հանդիպման բացման պաշտոնական արարողությանըՏեսագրությունում պատկերված անձինք որոնվում են նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումՄարսի վրա հսկա ստորգետնյա օվկիանոս է հայտնաբերվելԿոնյակի ու սպիրտի հարցը շարունակում է չկարգավորված մնալ, կարծում եմ՝ մեր տնտեսվարողներն այստեղ ճիշտ են. ՊապոյանԶելենսկուն զգուշացրել են, որ իրեն կարող են ամիսների ընթացքում «գահընկեց անել»Սպասվում են անձրևներ․ եղանակը՝ Հայաստանում«ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ, ԱՓՍՈՍ, ՊԱՐՏՎԵՑԻ ԹՈՒՐՔ ՄՐՑԱԿՑԻՍ». ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ ԸՄԲԻՇ, ՏՈԿԻՈՅԻ ՕԽ ՄԱՍՆԱԿԻՑ, ԱՇԽԱՐՀԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ, ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԿԱՐԵՆ ԱՍԼԱՆՅԱՆՀռոմի Պապ Լևոն XIV-ը կայցելի ՈւկրաինաՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածելՅՈՒՆԻՍԵՖ-ը դադարեցնում է իր գործունեությունն ԱդրբեջանումՌադայում հայտարարել են՝ 2025 թվականին Ուկրաինայի ԶՈւ միջոցներն անբավարար ենԷմին ջան, թեթև տար... իսկ գուցե ճի՞շտ էի ես, որ չեմ կզել. Մհեր Մկրտչյան«Հաղորդում եմ ներկայացնում հանցագործության մասին. հարյուրավոր բիզնեսմեններ դրսից կգան, ցուցմունք կտան». Սերգեյ ԲագրատյանՀայկ Կոնջորյանի կնոջ կարիերայի թռիչքաձև աճն արդյո՞ք աղերս ունի կոռուպցիոն որևէ գործարքի հետ․ հարց՝ ՀԿԿ նախագահինԱՄՆ-ն և Չինաստանը «զինադադար» են կնքել․ BloombergԵվրոպայում հայտնել են՝ ինչն է խանգարում Բրյուսելին Ռուսաստանի դեմ կոշտ պատժամիջոցներ ընդունելԼա՛վ եղեք. դադարեցվել է Էմին Թորոսյանի գործունեությունը Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի պաշտոնումՀայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերըՍեբաստիայի փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխությունԿյանքից հեռացել է դերասանուհի Նինա ԳրեբեշկովանՈրոշ երեխաներ հնարավոր է առաջին դասարան ընդունվեն յոթ տարեկանումՌուսաստանը կարող է անցնել 4-օրյա աշխատանքային շաբաթվաԱլիևը Բաքվում հանդիպել է Թուրքիայի պաշտպանության նախարարի հետ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top