Երևան–Մոսկվա չվերթները ուշանում են․ ՌԴ-ում օդային տարածքի սահմանափակումներ են Թե բա 82 միլիոն դրամ էլ դեռ ես եմ ներդրել փողոցի լայնացման և բորդուրների համար Հորոսկոպ. Քիրոնի հետադարձ շարժումը բոլորին վերադարձնում է 2018 թվական Ռուսաստանի երկնքում խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ. Սոբյանին Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Արման Ծառուկյանը նոկաուտի է ենթարկել Ռուֆիին Պետությունը չպետք է քաղաքացու փոխարեն որոշի՝ նրա վիշտը ֆինանսապես «բավարար ծանր» է, թե ոչ Փաշինյանը նպատակ ունի կտրել թաղման նպաստները Ռուսասկան ուժերը Դոբրոպոլեի ուղղության վտանգավոր ճեղքում են իրականացրել Հուսիթները խոցել են Էր-Ռիադի միջազգային օդանավակայանի վառելիքի բազան

ԹՈՒՐՔԻԱՆ ԿՐԿԻՆ ԿԵՂԾՈՒՄ Է ՓԱՍՏԵՐԸ ԵՎ ՀԱՅԿԱԿԱ1Ն ԵԿԵՂԵՑԻՆ ՆՎԻՐՈՒՄ ՎՐԱՑԻՆԵՐԻՆ

Արխիվ 12-16

ԹՈՒՐՔԻԱՆ ԿՐԿԻՆ ԿԵՂԾՈՒՄ Է ՓԱՍՏԵՐԸ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ ՆՎԻՐՈՒՄ ՎՐԱՑԻՆԵՐԻՆ

 

Թուրքիան իր  կեղծ քաղաքականությունն օգտագործելով փորձում է  ջնջել հայկական եկեղեցիների պատմությունը: Այսպես` ըստ Թուրքիայի  Անիի  Տիգրան Հոնենց եկեղեցին իբրեւ քաղքեդոնական է:

Թուրքիայի կատարած զեղծարարությունները միջազգային հանրությանը ցույց տալու եւ հայկական պատմամշակութային կոթողները վանդալների ձեռքից փրկելու համար Գյումրիի Քանդակագործության ագային պարկ թանգարանը chanche.org կայքում ստորագրահավաք է սկսել եւ իր կոչով դիմում է ոչ միայն հայ մտավորականերին, այլեւ եվրոպական այն կազմակերպություններին, որոնք կոչված են պահպանելու մշակութային արժեքները: Տարածված հայտարարության մեջ մասնավորապես նշված է. «Անիի Տիգրան Հոնենց եկեղեցու պատկանելիության վիճարկման եւ թերի վերականգնման վերաբերյալ ուղղված Թուրքիայի մշակույթի նախարարությանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ին, ՄԱԿ-ին, Եվրոպական ժառանգության կոնվենցիայի հանձնախմբին եւ համայն աշխարհային մտավորականությանը Թուրքայի կողմից Անի քաղաքի վերականգնման եւ պատմական փաստերի կեղծման քաղաքականությունն իրական սեպ է խրում հարեւան տարածաշրջանի երկրների մշակույթի եւ ժողովուրդների բարեկամության մեջ: Անցյալում լինելով պատմական հայկական մայրաքաղաք ու մի քանի ազգությունների բնակավայր՝ Անին մնում է հայկական, ինչն արձանագրված է պատմական տեղեկություններում, առկա վիմագրերում: Եկեղեցու որմնանկարներից 17- ում պատկերված են Հայ Առաքելական Եկեղեցու առաջին հայրապետ եւ հիմնադիր Սբ. Գրիգոր Լուսավորչի տանջանքները ներկայացնող պատկերներ, որոնք եկեղեցու ազգային և դավանաբանական պատկանելիության ցցուն ապացույց են:

Հայտարարելով Անին մշակութային բազմազանության պատմական տարածք՝ Թուրքիան շեղում է միջազգային հանրությանը բուն հայկական պահանջներից եւ դրանով իսկ ստեղծում պահանջի չեղարկման միջավայր: Սակայն մեզ համար հատկապես մտահոգիչ է եկեղեցու վերակագնման ընթացքում այն քաղկեդոնական հայտարարելը եւ դրանով իսկ վրաց-հայկական դարավոր բարեկամության մեջ վիճաբանությունների եւ մշակութային հակամարտության հրահրումը:
Մենք պահանջում ենք ոլորտի թուրքական պատասխանատու կառույցներից`զերծ մնալ եկեղեցու պատմական պատկանելիության շուրջ հայտարարություններից,  եկեղեցու մոտակայքում տեղադրված ցուցանակում նշել «հայկական քրիստոնեական եկեղեցի» անվանումը, ավարտին հասցնել եւ այս փուլով չամփոփել եկեղեցու գմբեթի շիրանարությունը՝ հայտարարելով հետագա աշխատանքների ընթացքն ու նպատակները,  զերծ մնալ Վրաստանի եւ Հայաստանի միջև մշակութային հակամարտության հարահրումից: Խնդիրը ՀՀ-ում հասարակական լայն հնչեղություն է ստացել վերջերս տեղադրված ցուցանակի պատճառով, որը եկեղեցին ներկայացվում է որպես վրաց քաղկեդոնական: Վստահ ենք, որ մեր վրացի եղբայրներն այս հարցում ունեն բարեկամական մոտեցում եւ պատմական արդարության վերակագնման համար պատրաստ են մասնագիտական եւ հանրային քննարկումների ու երկխոսության: Մենք ապրում ենք մի տարածաշրջանում եւ  երկխոսությամբ կարող ենք լուծել ցանկացած խնդիր՝ դեմքով այդ խնդիրներին դառնալու դեպքում»:

Գյումրիի Քանդակագործության ազգային պարկ թանգարանի տնօրեն, քնդակագործ ԱՐԹՈՒՐ ԳԵՎՈՐԳՅԱՆՆ «Իրավունքի» հետ զրույցում փաստեց, որ ստորագրահավաքի մասին արդեն խոսում է միջազգային մամուլը եւ սա էլ բավարար է, որ մարդիկ տեղեկանան խնդրին: Նրա խոսքով`ստորագրահավաքը դեռեւս շարունակվում է եւ այն  վերջնաժամկետ չունի, սակայն պայմանականորեն  հաջորդ շաբաթվա սկսզբին անցում են գործողությունների մեկ այլ փուլի, այս պահին ակցիային արդեն միացել է հազար երկու հարյուր մտավորական. «Կարելի է ասել,արդեն գրանցել ենք հաջողություններ,  քանի որ վերջին տաս արվա ընթացքում չգործածվող քաղկեդոնական եկեղեցիների հարցը, քակեդոնական դավանաբանական եզրից տեղափոխվել է հայ քաղկեդոնական մշակույթին տեր կանելու հարթություն:Այլ բան է, թե ինչպիսի ժամկետներում այն կամրապնդվի միջազգային հանրության եզրույթներում եւ թե հետագայում ինչ թափով կաշխատի հայ -վրացական գիտական հանրությունը: Մենք բաց նամակ ենք հղելու մեր երկրի կառավարությանը, դիվանագիտական ու միջազգային կազմակերպություններին, Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, որպեսզի խնդիրը  տեղափոխվի քննարկման դաշտ , ինչպես նաեւ Թուրքիայի կողմից եկեղեցու վերականգնումը ավարտելու ու փաստերը չխեղաթյուրելու պահանջով»,-տեղեկացրեց Ա. Գեւորգյանը: Մեր զրուցակիցը կարեւորեց վիճահարույց եւ միջմշակութային երկխոսությունների ժամանակ հասարակության բոլոր հատվածների միասնական աշխատանքը`գիտնականը միջմշակութային երկխոսության մասնագետի, կառավարության ու հասարակության հետ եւ հակառակը. « Պոստ Սովետական երկրներում այս հարցը բավարար հիմիք վրա չի դրված եւ սովորաբար բոլոր հարցերը ներհասարակական դաշտում դառնում են սոցիալ քաղաքացիական, արտաքինում` միջազգային , բայց տվյալ դեպքերում վճռորոշ է ներհասարակական եւ արտաքին ներուժի հետ փոխկապակցված աշխատանքը: Ունենալով եզակի սփյուռք, մենք ունենք հզոր լծակներ ցանկացած հարց եկխոսության բերելու: Այս հարցով ակտիվացել են թուրքիայի հայ երիտասարդությունը, բայց այս ամենի հետ մեկտեղ մեկը մյուսին օգնելու  կարիք կա: Ի դեպ, տեղեկացել ենք, որ հարցին փորձում է հակադարձելով ներգրավվել վրացական բլոգոսֆերան , չգիտես ինչու ոչ թե թուրքականը,  այլ վրացականը: Հենց այստեղ է, որ հանրությունը ամուր հենարան է ստեղծել գիտնականների համար, ժամանակ է որ նրանք ասեն իրենց խոսքը: Կստացվի, եթե յուրաքանչյուն  իր չափով  միանա  օրակարգային հարցին, ապա դրա  քաղաքականությունը կկայանա եւ կունենա հաջողություն»,-եզրափակեց Արթուր Գեւորգյանը:

Անիի Տիգրան Հոնենց եկեղեցին կառուցել է մեծահարուստ Տիգրան Հոնենցը `1215 թվականին: Այն գտնվում է Ախուրյան գետի կիրճի լանջին: Եկեղեցին հարուստ է որմնանկարներով , որոնց հիմնական թեմաներն են`Հիսուս Քրիստոսի եւ Գրիգոր Լուսավորիչի կյանքը: Որմնանկարների մեծ մասը վնասվել կամ մասամբ ոչնչացվել է:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

 

 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Երևան–Մոսկվա չվերթները ուշանում են․ ՌԴ-ում օդային տարածքի սահմանափակումներ ենԹե բա 82 միլիոն դրամ էլ դեռ ես եմ ներդրել փողոցի լայնացման և բորդուրների համարՀորոսկոպ. Քիրոնի հետադարձ շարժումը բոլորին վերադարձնում է 2018 թվականՌուսաստանի երկնքում խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ. ՍոբյանինԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Արման Ծառուկյանը նոկաուտի է ենթարկել ՌուֆիինՊետությունը չպետք է քաղաքացու փոխարեն որոշի՝ նրա վիշտը ֆինանսապես «բավարար ծանր» է, թե ոչՓաշինյանը նպատակ ունի կտրել թաղման նպաստներըՌուսասկան ուժերը Դոբրոպոլեի ուղղության վտանգավոր ճեղքում են իրականացրելՀուսիթները խոցել են Էր-Ռիադի միջազգային օդանավակայանի վառելիքի բազանՀՐԱՏԱՊ. ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի հայտնի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկելԱՄՆ-ն սպառում է հրթիռները. BloombergԴմիտրի Մեդվեդևը իսկապես վախեցրել է եվրոպացիներին. Ուկրաինական գնդապետՄոսկվայի վրա ուկրաինական զանգվածային հարձակման արդյունքում կան զոհեր և ավերածություններԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու իր պայմանները. ՌեզայիԱԲ-ն 2030թ.-ին աշխարհը չի ոչնչացնիԱմերիկյան գերգաղտնի ռազմական բեռը սխալմամբ ուղարկվել է... ՉինաստանՏուսկ. Ուկրաինան ամսական կորցնում է մոտավորապես 27000 զոհված և վիրավոր զինվորԻրանի հետ պատերազմում ԱՄՆ-ի կորուստները հասել են «պատմականորեն աննախադեպ մակարդակի»Պարգև Սրբազանն ԱՄՆ ներգաղթի EB-1 կարգի վիզա է ստացել

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված