ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան «Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում ավելի համապարփակ հրադադարի վրա. Թրամփ Եթե ամերիկացիները որոշեն հարձակվել իրանական նավթատարի վրա, Թեհրանը կարող է դա մեկնաբանել որպես լայնածավալ պատերազմի վերսկսում Մարկո Ռուբիոն է հազիվ ծիծաղը զսպում Թրամփի հերթական զառանցանքից

ԿՐԻՇՏԻԱՆՈ ՌՈՆԱԼԴՈՒՆ ՆՇՈՒՄ Է 31-ԱՄՅԱԿԸ(տեսանյութ)

Արխիվ 12-16

ԿՐԻՇՏԻԱՆՈ ՌՈՆԱԼԴՈՒՆ ՆՇՈՒՄ Է 31-ԱՄՅԱԿԸ(տեսանյութ)

 

 

Մադրիդի «Ռեալի»  եւ Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստ Կրիշտիանո Ռոնալդուն փետրվարի 5-ին նշում է իր 31-ամյակը: Պորտուգալացու նվաճումների եւ ռեկորդների մասին կարելի է խոսել անվերջ:

Ռոնալդուին ատում են կամ երկրպագում, բայց անտարբեր մնալ ժամանակակից ֆուտբոլի ամանավառ ֆուտբոլային աստղերից մեկի ցուցադրած խաղի նկատմամբ քչերին է հաջողվում: Հիշենք Ռոնալդուի ամենամեծ նվաճումները.

 

Ռոնալդուն ճանաչվել է լավագույն երիտասարդ խաղացող Եվրոպայի 2014 թվականի առաջնությանը: Ճանաչվել է լավագույն ֆուտբոլիստ, ինչպես նաեւ լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ Անգլիայի պրեմիեր լիգայի 2006/07 թթ մրցաշրջանում: 2007-2008 մրցաշրջանում ճանաչվել է լավագույն ֆուտբոլիստ: 2008 թվականին Ռոնալդուն ՈՒԵՖԱ-ի վարկածով ճանաչվել է Եվրոպայի ակումբային ֆուտբոլի եւ Չեմպիոնների լիգայի լավագույն ֆուտբոլիստ: Պորտուգալացին նվաճել է «Ոսկե գնդակը» ճանաչվելով մոլորակի լավագույն ֆուտբոլիստը եւ կրկնել այս նվաճումը 2014 եւ 2015 թվականներին:

 

Ռեկորդներ


Պորտուգալիայի հավաքականի լավագույն ռմբարկու - 55 գոլ

Եվրագավաթների լավագույն ռմբարկու - 91 գոլ

Չեմպոինների լիգայի պատմության լավագույն ռմբարկու- 89 գոլ

Ռեկորդակիր՝Պորտուգալիայի հավաքականի կազմում Եվրոպայի առաջնություններում խփած գոլերի քանակով - 6 գնդակ

Լավագույն ռմբրակու՝ ակումբային միջազգային հանդիպումների մակարդակով-92 գոլ

Մադրիդի «Ռեալի»  պատմության մեջ լավագույն ռմբարկու-343 գնդակ

Մադրիդի «Ռեալի»  լավագույն ռմբարկու Իսպանիայի առաջնության շրջանակներում-244 գոլ

Մեկ մրցաշրջանի ընթացքում Մադրիդի «Ռեալի»  ամենաարդյունավետ ռմբարկու-61 գոլ

Միակ ֆուտբոլիստը, ով անընդմեջ ստացել է ՖԻՖԱ-ի երեք մրցանակային գնդակները՝բրոնզե (2007), արծաթե(2009) ու ոսկե(2008):

Ստացել է «Ոսկե խաղակոշիկը» ռեկարոդային 4 անգամ:

Միակ ֆուտբոլիստը, ով ստացել է ոսկե խաղակոշիկը երկու տարբեր առաջնություններում հանդես գալու ընթացքում: ( Անգլիայի Պրեմիեր լիգա եւ Իսպանիայի առաջնություն)

Առաջին ֆուտբոլիստը պատմության մեջ, ում հաջողվել է խփել 25 եւ ավելի գնդակ 6 մրցաշրջան անընդմեջ:

Միակ ֆուտբոլիստը պատմության մեջ, ով հեղիանակել է 50 եւ ավելի գոլեր բոլոր մրցաշարերում 5 մրցաշրջան անընդմեջ:

Իսպանիայի առաջնության շրջանակներում խփել է առաջին 100 գոլերը ամենաքիչ հանդիպումների արդյունքում-92 հանդիպում

Իսպանիայի առաջնության հեթ-տրիկների ռեկորդակիր -29 հեթ-տրիկ

Մադրիդի «Ռեալի»  միակ ֆուտբոլիստ, ում հաջողվել է 5 հանդիման ընթացքում դառնալ 14 գոլի հեղինակ:

Մադրիդի «Ռեալի» 6 ֆուտբոլիստներից մեկը, ով խփել է 3 գնդակ Իսպանիայի առաջնության առաջին իսկ տուրում:

 

Ֆուտբոլիստի երկրպագուների պատրաստած տեսանյութը ստորեւ.

 

 

Ձեր ուշադրությանն ենք ներկայցնում նաեւ Կրիշտիանո Ռոնալդուի մասին պատմող ֆիլմը

 

 

 

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ