Խնձորը, թեյը և սև շոկոլադը բարելավում են արյան անոթների վիճակը. European Journal of Preventive Cardiology Մակրոնը հայտարարել է, որ պատրաստ է բանակցել Պուտինի հետ հրադադարից հետո Ծեծկռտուք՝ Շիրակի մարզում. 17-ամյա սանը տեղափոխվել է հիվանդանոց Մեր պատվիրակությունը կլինի Ստամբուլում և կսպասի ուկրաինական կողմին․ Պեսկով Արծրունը կա՛մ երազ է տեսել, կա՛մ էլ ընդհանրապես չի տիրապետում որևէ տեղեկատվության. Լոքմագյոզյան Ես ուզում եմ գործարք կնքել Իրանի հետ․ Թրամփ Անատոլի Չուբայսն ազատվել է Ռուսաստանում իր անշարժ գույքից «Ռեալում» կադրային սով է. 10 ֆուտբոլիստ չի մասնակցի առաջիկա խաղին Ինձագին` մրցաշրջանի վերջնամասի մասին Երևանի որոշ հատվածներ հոսանքազրկվել են․ ՀԷՑ բրիգադներն աշխատում են արտակարգ ռեժիմով։

ԴԵՐԱՍԱՆՆԵՐԸ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆԻՆ.«ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է, ՈՐ ԱՇԽԱՐՀԸ ՎԱՐՁՈՎ Է ՏՎԵԼ,ՄԵՆՔ ԷԼ ԻՐ ՎԱՐՁՆ ՈՒՇԱՑՆՈՒՄ ԵՆՔ»

Արխիվ 12-16

ԴԵՐԱՍԱՆՆԵՐԸ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆԻՆ. «ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է, ՈՐ ԱՇԽԱՐՀԸ ՎԱՐՁՈՎ Է ՏՎԵԼ,ՄԵՆՔ ԷԼ ԻՐ ՎԱՐՁՆ ՈՒՇԱՑՆՈՒՄ ԵՆՔ»


«Իրավունքն» արդեն անդրադարձել է Երեւանի պետական կամերային երաժշտական թատրոնում տիրող քաոսային մթնոլորտին, որի հեղինակը տասը տարի անց կրկին թատրոնի գլխավոր ռեժիսոր Արմեն Մելիքսեթյանն է: Չնայած դերասանների այն պահանջը` չենք աշխատելու Մելիքսեթյանի հետ, հունվարի 29-ին կայացած գեղարվեստական խորհրդի նիստից հետո չբավարարվեց, ու Մելիքսեթյանը դեռեւս շարունակում է մնալ որպես թատրոնի գլխավոր ռեժիսոր, իսկ դերասանները` իրենց պնդմանը: Հավելենք, որ Մելիքսեթյանի դեմ ըմբոստացած նույն դերասանների կազմում են նաեւ հենց Մելիքսեթյանի նախկին ուսանողները, որոնց նա անվանում է ապաշնորհ դերասաններ: Զավեշտալի է ստացվում, փաստորեն Մելիքսեթյանն ինքն է հիմք դրել ապաշնորհ դերասանների ինստիտուտին ու հիմա էլ կռվում է ինքն իր դեմ:

 

 

«ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՆ ԱՅՆ ՄԱՐԴԻԿ, ՈՒՄ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆԸ ՆԵՂԱՑՐԵԼ Է»


«Իրավունքի» հետ զրույցում դերասանուհի ԱՆԱՀԻՏ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ, ով մարմնավորում է թատրոնի գրեթե բոլոր ներկայացումների գլխավոր կերպարները, վիրավորված է Մելիքսեթյանի անպատասխանատու արտահայտություններից. «Նա հարցազրույցներ է տալիս ու ասում, որ ապաշնորհ ենք, պարել, երգել չգիտենք: Ուզում եմ ուղղակի հուշման կարգով ասել` Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտն ընդունված եւ ավարտած դերասանական բաժնի ցանկացած ուսանող պարտավոր է երգել ու պարել իմանալ: Մենք նույնիսկ պետական քննություն ենք հանձնել այդ առարկաներից: Այլ հարց է, որ մյուզիքլի կուրսում շատ ավելին են այդ դասաժամերը, բայց ասել, որ մենք երգել չգիտենք` մեր դիպլոմն է ապացուցում, որ գիտենք, պարզապես ճաշակի հարց է, գուցե իրեն չենք գոհացնում: Եվ հետո, տասը տարուց ավելի մեր թատոնում կան ներկայացումներ, որոնք, ի դեպ, երաժշտական են, ու բոլոր դերասաններս էլ երգում ենք, ձայնագրվում: Մելիքսեթյանը նաեւ կենդանի երգեցողության մասին է խոսում: Թատրոնում կենդանի երգեցողություն չկա ոչ թե նրա համար, որ մենք չենք կարողանում կենդանի երգել, այլ որ չունենք տարրական բարձրախոսներ, տեխնիկա, որը ժամանակի ու գումարի հարց է»,- հույս հայտնեց դերասանուհին ու անդրադառնալով Մելիքսեթյանի այն հայտարարությանը, թե թատրոնում գրանցված 18 դերասան է, ու մնացած 30-ից ավելի ստորագրությունները որտեղի՞ց, Անահիտը պարզաբանեց. «Մեզ են միացել նաեւ հաշվապահական կազմը, կադրերի բաժինը: Պատկերացրեք, ինչ տեսակի մարդ պետք է լինի, որ դեմ լինեն նույնիսկ այդ աշխատողները: Ամեն մեկն ունի իր պատճառները, եւ ստորագրողների ցուցակում չկա մի մարդ, որին, ասենք, ստիպել են, որ ստորագրի: Օրինակ` հավաքարարը չի ստորագրել` նա խնդիր չունի, թե որ ղեկավարի սենյակն է հավաքում: Ստորագրել են այն մարդիկ, ում Մելիքսեթյանը նեղացրել է` սկսած պարուսույցից մինչեւ կադրերի բաժնի աշխատող»:

Դերասանուհին հստակորեն շեշտեց` հարցին լուծում տալու համար գնալու են մինչեւ վերջ, հետ չեն կանգնելու. «Պիտի ապացուցենք, թե մենք ով ենք, բայց չեմ կարծում, որ դա պետք է արվի քասթինգի միջոցով: Ապացուցում են գործով, ներկայացումով: Հարցը բնավ անձնական չէ, մենք այն խումբն ենք, որ պատրաստ է աշխատել ցանկացած ռեժիսորի հետ, ով մեզ ասելիք ու փոխանցելու բան ունի: Նույնիսկ մի քանի օր աշխատել ենք Սամսոն Ստեփանյանի հետ, ու այնքան հավեսով էին անցնում փորձերը, բայց դադարեցվեցին Մելիքսեթյանի կողմից: Այսինքն` հնարավորություն չի տրվում այլ ռեժիսորի հետ աշխատել: Լավ, իրեն ընդհանրապես չեն գոհացրել մեր ընթացիկ ներկայացումները, բայց ինքն էլ ոչինչ չի արել, որ այդ ընթացիկ ներկայացումները դառնան ավելի լավը: Նա միայն ասում է` ուղղակի լավը չէ: Ուղղակի չեն ասում, գործում են»:


«ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆԸ ՎԱՏ ՄԱՐԴ ՉԷ, ՈՒՂՂԱԿԻ ՄԱՐԴԿԱՆՑ ՀԵՏ ՇՓՎԵԼՈՒ ԽՆԴԻՐ ՈՒՆԻ»


Ի տարբերություն իր գործընկերուհու` նույն թատրոնի դերասանուհի, ջազ երգչուհի ԻԼՈՆԱՆ չի վիրավորվել Մելիքսեթյանի խոսքերից. «Ինչ ուզում է թող անվանի, եթե մեզ համարում է ապաշնորհ, դա իր խնդիրն է: Սովորաբար պրոֆեսիոնալ մարդուց են այդ վիրավորանքի իրավունքը պահանջում: Եթե նա իմ աչքին պրոֆեսիոնալ չէ, չեմ նեղվում, ես հո հիմար չե՞մ: Մելիքսեթյանը վատ մարդ չէ, ուղղակի մարդկանց հետ շփվելու խնդիր ունի, չի կարողանում լեզու գտնել: Վիրավորական տոնով է խոսում` սկսած իր բարեւից` այնպիսի տպավորություն է, որ աշխարհը վարձով է տվել, մենք էլ իր վարձն ուշացնում ենք: Գուցե, ժամանակին լավ ռեժիսոր է եղել, բայց երբ ժամանակին չես հեռանում բեմից, կապ չունի, թե ինչ բնագավառի մարդ ես, առավել եւս, որ գործ չես անում` չես էլ հեռանում ասպարեզից, հետեւաբար քո բոլոր շնորհքը քո ներսում բռնաբարվում է, ու դրանից ոչ մի պրոֆեսիոնալիզմի հետք չի մնում: Հետեւաբար, այդ մարդն ինչ խոսքեր էլ իմ հասցեին ասի, ուղղակի ծիծաղելի կլինի: Նա չի կարող աշխատանքից հեռացնել 38 դերասանի` օդից` առանց հիմնավորման: Եթե այս մեկ տարվա ընթացքում գործով ապացուցեր, որ բոլորս անտաղանդ ենք, ես կխոնարհվեի իր շնորհքի առջեւ ու կասեի` ճիշտ եք, ես էլ արդեն կասկածում եմ, երգել գիտե՞մ, թե` ոչ: Բայց նա գործ չի անում, խոսքերով ես էլ կարող եմ սարեր շուռ տալ: Այստեղ խնդիրը մարդկային գործոնն է»,- ասաց դերասանուհին ու հավելեց. «Մի գաղտնիք ասեմ, եթե շատ վատ ռեժիսոր լիներ, բայց շատ լավ ընկեր` դերասանների համար, ապա ամենաանտաղանդ դերասանն էլ իր ձեռքը կդառնար ամենաշնորհքով: Կրկնում եմ, եթե մարդկային մոտեցում ցուցաբերի, ամենաապաշնորհն էլ շատ լավ դերասան կդառնա: Ամեն դեպքում հակված եմ այն բանին, որ ամեն ինչն արմատից է պետք փոխել` դպրոցը հիմքից է պետք փոխել, որ զարգանա, ու Հայաստանում մելիքսեթյանների «կոլեկցիա» չհավաքենք»:

Ըստ Իլոնայի` իրավիճակը ստեղծվել ու բորբոքվել է Մելիքսեթյանի մարդկային տեսակից, եւ նրա կարծիքով` չի բացառվում, որ վաղը, ասենք, թատրոն գա անտաղանդ ռեժիսոր, ով կոլեկտիվին համախմբելու շնորհ ունենա. «Ուզում եմ, թատրոնն այնքան զբաղված լինի աշխատանքով, որ մեր բամբասանքը լինի իրար օգնելու շուրջ»:


«ԿԵՆԴԱՆԻ ԵՐԳԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԹԱՏՐՈՆԸ ՉՈՒՆԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ»


Նույն թատրոնի դերասան ԱՐՄԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ, որը նաեւ Պարոնյանի անվան երաժշտական թատրոնի դերասան է, անդրադառնալով թատրոնում տիրող թոհուբոհին, մասնավորապես ՀՀ մշակույթի նախարարին ուղղված Ա. Մելիքսեթյանի բաց նամակին` նշեց. «Նշանակվելով թատրոնում գլխավոր ռեժիսոր` Ա. Մելիքսեթյանը դիտեց ընթացիկ ներկայացումները, այնուհետեւ ստեղծագործական խմբի ներկայությամբ «Թոմ եւ Ջերի» մանկական երաժշտական ներկայացման երգերի վերաբերյալ (ներկայացման երաժշտության եւ բառերի հեղինակը ես եմ) դրական արտահայտվեց: Սակայն, բաց նամակից պարզվեց, որ այդ նույն երգերը ցածրորակ են ու անճաշակ: Պարոն Մելիքսեթյանը հայտարարում է, որ դերասանները երգում են ձայնագրություններով, բայց նա հաշվի չի առնում, որ ոչ ոք դա չի հերքում, դերասանները ներկայացումների ընթացքում երգում են ձայնագրություններով միայն մեկ պատճառով` կենդանի երգելու համար թատրոնը չունի տեխնիկական հնարավորություններ, չունի համապատասխան բարձրախոսներ... Դա է պատճառը, հարգելի պարոն Մելիքսեթյան, ոչ թե այն թյուր կարծիքը, որ ստեղծագործական խումբը սպառել է իրեն, առավել եւս, որ դերասաններից շատերը հենց երաժշտական թատրոնի դերասան են եւ ավարտել են հենց ձեր արվեստանոցը»,- եզրափակեց դերասանը:

Ինչեւէ, «Իրավունքը» թատրոնի մի քանի, ըստ Մելիքսեթյանի, «ապաշնորհ» դերասաններից պարզեց, որ հիմնականում խնդիրը գլխավոր ռեժիսորի մեջ է, ով մարդկանց հետո շփման խնդիր ունի:

 

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ






Խնձորը, թեյը և սև շոկոլադը բարելավում են արյան անոթների վիճակը. European Journal of Preventive CardiologyՄակրոնը հայտարարել է, որ պատրաստ է բանակցել Պուտինի հետ հրադադարից հետոԾեծկռտուք՝ Շիրակի մարզում. 17-ամյա սանը տեղափոխվել է հիվանդանոցՄեր պատվիրակությունը կլինի Ստամբուլում և կսպասի ուկրաինական կողմին․ ՊեսկովԱրծրունը կա՛մ երազ է տեսել, կա՛մ էլ ընդհանրապես չի տիրապետում որևէ տեղեկատվության. ԼոքմագյոզյանԵս ուզում եմ գործարք կնքել Իրանի հետ․ ԹրամփԱնատոլի Չուբայսն ազատվել է Ռուսաստանում իր անշարժ գույքից«Ռեալում» կադրային սով է. 10 ֆուտբոլիստ չի մասնակցի առաջիկա խաղին Ինձագին` մրցաշրջանի վերջնամասի մասին Երևանի որոշ հատվածներ հոսանքազրկվել են․ ՀԷՑ բրիգադներն աշխատում են արտակարգ ռեժիմով։Երեխայի հագին եղել է կապույտ ջինսի նմանվող շորեր․ 2-ամյա Տիգրանին որոնելու համար Աղբյուրակի ջրամբարում հատակը նկարող տեխնիկա է գործարկվումՆերողությունը բավարար չէ. Պուտինը՝ արևմտյան բիզնեսի վերադարձի մասինԿոռուպցիան՝ Ադրբեջանի զորահավաքային գործընթացումՊատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի ԺՊ է նշանակվել Գոռ Մարգարյանը«Կարենին գյուղում բոլորը սիրում էին»․ Այսօր մահացած զինծառայողը Վարդենուտից էր, ընտանիքի ավագ որդինՋո Բայդենի շագանակագեղձում հանգուցային գոյացություն է հայտնաբերվելԽՍՀՄ-ի 6 համեղ մթերքներ, որոնք այսօր նույն համը չունենԹրամփի մասնակցությունը Ստամբուլում Ուկրաինայի շուրջ բանակցություններին դեռևս հարցական է. CNNՍովորական արծրունություն՝ նացիստների փաստաբանությամբԱսկյարների սիրելին երկրորդել է Նիկոլին.Armenian info Գյումրիի սխալը չպետք է կրկնել. Հրանտ ԲագրատյանԿրեմլը կհայտարարի՝ ով է ներկայացնելու ՌԴ-ն ստամբուլյան բանակցություններում, երբ որ Պուտինն անհրաժեշտ համարի. ՊեսկովԳետից դուրս են բերել շորերի կտորներ, տիկնիկ ոտք, գլուխ, ամեն հանածը ցույց են տալիս հարազատներին. մանրամասներ 2-ամյա Տիգրանի որոնումներիցՀոսանքահարման հետևանքով մահացած ժամկետային զինծառայող Կարեն Ավետիսյանը Դեռևս չպարզված հանգամանքներում հոսանքահարման հետևանքով կյանքից հեռացել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող․ ՀՀ ՊՆ Լրագրող է զոհվել Գազայում Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքինՊապիկյանը Բեռլինում մասնակցել է ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարական հանդիպման բացման պաշտոնական արարողությանըՏեսագրությունում պատկերված անձինք որոնվում են նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումՄարսի վրա հսկա ստորգետնյա օվկիանոս է հայտնաբերվելԿոնյակի ու սպիրտի հարցը շարունակում է չկարգավորված մնալ, կարծում եմ՝ մեր տնտեսվարողներն այստեղ ճիշտ են. ՊապոյանԶելենսկուն զգուշացրել են, որ իրեն կարող են ամիսների ընթացքում «գահընկեց անել»Սպասվում են անձրևներ․ եղանակը՝ Հայաստանում«ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ, ԱՓՍՈՍ, ՊԱՐՏՎԵՑԻ ԹՈՒՐՔ ՄՐՑԱԿՑԻՍ». ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ ԸՄԲԻՇ, ՏՈԿԻՈՅԻ ՕԽ ՄԱՍՆԱԿԻՑ, ԱՇԽԱՐՀԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ, ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԿԱՐԵՆ ԱՍԼԱՆՅԱՆՀռոմի Պապ Լևոն XIV-ը կայցելի ՈւկրաինաՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածելՅՈՒՆԻՍԵՖ-ը դադարեցնում է իր գործունեությունն ԱդրբեջանումՌադայում հայտարարել են՝ 2025 թվականին Ուկրաինայի ԶՈւ միջոցներն անբավարար ենԷմին ջան, թեթև տար... իսկ գուցե ճի՞շտ էի ես, որ չեմ կզել. Մհեր Մկրտչյան«Հաղորդում եմ ներկայացնում հանցագործության մասին. հարյուրավոր բիզնեսմեններ դրսից կգան, ցուցմունք կտան». Սերգեյ ԲագրատյանՀայկ Կոնջորյանի կնոջ կարիերայի թռիչքաձև աճն արդյո՞ք աղերս ունի կոռուպցիոն որևէ գործարքի հետ․ հարց՝ ՀԿԿ նախագահինԱՄՆ-ն և Չինաստանը «զինադադար» են կնքել․ BloombergԵվրոպայում հայտնել են՝ ինչն է խանգարում Բրյուսելին Ռուսաստանի դեմ կոշտ պատժամիջոցներ ընդունելԼա՛վ եղեք. դադարեցվել է Էմին Թորոսյանի գործունեությունը Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի պաշտոնումՀայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերըՍեբաստիայի փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխությունԿյանքից հեռացել է դերասանուհի Նինա ԳրեբեշկովանՈրոշ երեխաներ հնարավոր է առաջին դասարան ընդունվեն յոթ տարեկանումՌուսաստանը կարող է անցնել 4-օրյա աշխատանքային շաբաթվաԱլիևը Բաքվում հանդիպել է Թուրքիայի պաշտպանության նախարարի հետ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top