ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան «Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում ավելի համապարփակ հրադադարի վրա. Թրամփ Եթե ամերիկացիները որոշեն հարձակվել իրանական նավթատարի վրա, Թեհրանը կարող է դա մեկնաբանել որպես լայնածավալ պատերազմի վերսկսում Մարկո Ռուբիոն է հազիվ ծիծաղը զսպում Թրամփի հերթական զառանցանքից

ԷԹԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՐԴԵՆ ՀԱՅՏՆԻ Է

Արխիվ 12-16

ԷԹԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՐԴԵՆ ՀԱՅՏՆԻ Է

 

Փետրվարի 11-ին տեղի  կունենա էթիկայի հանձնաժողովի նիստը եւ կքննվի ՀՀԿ պատգամավոր Շուշան Պետրոսյանի  վարքագիծը եւ մի քանի  պատգամավորների կրկնակի քվեարկության հարցը: ԱԺ կանոնակարգի համաձայն` այս անգամ  հանձնաժողովի նախագահը պետք է լինի ՀՀԿ-ական: Թեեւ  հանձնաժողովի անդամներն են Սուքիաս Ավետիսյանն ու Խոսրով Հարությունյանը, սակայն ՀՀԿ-ը, ինչպես տեղեկացավ «Իրավունք»-ը, նախընտրել է Խոսրով Հարությունյանին, ով նաեւ Շուշան Պետրոսյանի «գործով» զեկուցող է լինելու: Բանն այն է, որ այս նստաշրջանում պետական- իրավական հանձնաժողովը բավական ծանրաբեռնված է աշխատելու, այդ պատճառով ընտրությունը կանգ է առել մասնագիտությամբ ոչ իրավաբան Խոսրով Հարությունյանի վրա:

Հանձնաժողովի նախկին նախագահ Վահան Բաբայանը այս անգամ կզբաղեցնի հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը:

 


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ