ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան «Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում ավելի համապարփակ հրադադարի վրա. Թրամփ Եթե ամերիկացիները որոշեն հարձակվել իրանական նավթատարի վրա, Թեհրանը կարող է դա մեկնաբանել որպես լայնածավալ պատերազմի վերսկսում Մարկո Ռուբիոն է հազիվ ծիծաղը զսպում Թրամփի հերթական զառանցանքից

ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ Ի ՄԻ ԵՆ ԲԵՐՈՒՄ ԻՐԵՆՑ ՈՒՆԵՑԱԾ-ՉՈՒՆԵՑԱԾԸ

Արխիվ 12-16

ՈՐՈՇ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ Ի ՄԻ ԵՆ

ԲԵՐՈՒՄ ԻՐԵՆՑ ՈՒՆԵՑԱԾ-ՉՈՒՆԵՑԱԾԸ

 

 

Ինչպես հայտնի է, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 32 և 33-րդ հոդվածների համապատասխան` բարձրաստիճան պաշտոնատար անձինք և նրանց հետ փոխկապակցված անձինք պարտավոր են ոչ ուշ, քան մինչև փետրվարի 15-ը ներկայացնել իրենց հայտարարագրերը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով:   Թեեւ մինչ փետրվարի 15-ը մեկ շաբաթ ժամանակ կա,  այսօր նկատելի դարձավ, որ օրենսդիր մարմնի որոշ անդամներ  ի մի են բերում ունեցած-չունեցածը, «զտում», ապա փաստաթղթավորում ու ներկայացնում հանձնաժողով:

Ի դեպ, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը երեկ  խորհրդարանում հարց ու պատասխանի ժամանակ ասաց, որ րագրողների կողմից շատ է բարձրացվել այն հարցը, թե որոշ պաշտոնյաներ իրենց պաշտոնական հայտարարագրերում հրապարակում են կեղծ տվյալներ, թաքցնում են որոշ բաներ: «Մենք այս հարցը լուծելու համար մշակել և կառավարությանն ենք ներկայացրել օրենսդրական նախաձեռնություն, որով նման դեպքերի համար սահմանել ենք վարչական պատասխանատվություն»,- հայտարարել է նախարարը:


Հ.Գ. Հայտարարագրերի հրապարակումից պարզ կդառնա, թե որքանով  սայլը տեղից շարժվեց:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ