ԲՌՆՑՔԱՄԱՐՏ.ՀԵՆՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՊԱՐՏՎԵՑ
Արխիվ 12-16ԲՌՆՑՔԱՄԱՐՏ.ՀԵՆՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՊԱՐՏՎԵՑ
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Լիվենցևի անվան միջազգային մրցաշարում Հայաստանը ներկայացնող 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանն իր առաջին մենամարտում 3:0 հաշվով պարտվեց Էկվադորի ներկայացուցչին: Հիշեցնենք, որ այսօր քառորդ եզրափակչում պարտություն էր կրել նաև Վլադիմիր Մարգարյանը: Հայաստանի ներկայացուցիչներից պայքարը կշարունակի միայն 81 կգ քաշային Նիկոլ Արությունովը, ով վաղը կիսաեզրափակչում կմրցի էկվադորցի մարզիկի հետ: Տեղեկատվությունը՝Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝