ՍԻՐԻԱՀԱՅ ՌԵԺԻՍՈՐԻ՝ «ՏՆԵՐ ԱՌԱՆՑ ԴՌՆԵՐԻ» ՖԻԼՄԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԻ ԲԵՌԼԻՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆՈՒՄ
Արխիվ 12-16ՍԻՐԻԱՀԱՅ ՌԵԺԻՍՈՐԻ՝ «ՏՆԵՐ ԱՌԱՆՑ ԴՌՆԵՐԻ» ՖԻԼՄԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԻ ԲԵՌԼԻՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆՈՒՄ
Բեռլինի միջազգային կինոփառատոնում ներկայացվելու է սիրիահայ կինոբեմադրիչ Ավո Գաբրիելյանի «Տներ առանց դռների» վավերագրական ֆիլմը: Ֆիլմը ներկայացնում է Հալեպի Նոր գյուղ շրջանի բախումների կենտրոնում բնակող հայ ընտանիքի կյանքը, որը 2015 թվականին ապաստանում է Բեյրութում: Ինչպես հաղորդում է Hayernaysor-ը, Նոր Գյուղը, որը Հայոց ցեղասպանությունից ճողոպրած հայերի օթևանը դարձավ 100 տարի առաջ, Սիրիայի տագնապի օրերին դիմավորում է տեղացի տարագիրներին: Ավո Գաբրիելյանը իր փոքրիկ տեսախցիկով նկարահանում է իր բնակավայրի կրած փոփոխությունները, ավերածությունները, բնակչության դիմագրաված դժվարություններն ու սրտաճմլիկ պատկերները: Հեղինակը յուրահատուկ ոճով զուգահեռներ է անցկացնում Հայոց ցեղասպանության ու Սիրիայի ժողովրդի կրած տառապանքների միջև:
Ավո Գաբրիելյանը ծնվել է 1985 թվականին, Հալեպում, սովորել է Հայկազյան հայկական դպրոցում և հայկական սեմինարիայում: Նա ավարտել է Դամասկոսի համալսարանի թատրոնի և կինոյի բաժինը, որից հետո աշխատել է մի քանի ֆիլմերի վրա: Հալեպ վերադառնալուց հետո նա սկսել է դասավանդել Թատրոնի և արվեստների Աքքադի ինստիտուտում:
ՆՈՒՆԵ ՉՈԲԱՆՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk