ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան «Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում ավելի համապարփակ հրադադարի վրա. Թրամփ Եթե ամերիկացիները որոշեն հարձակվել իրանական նավթատարի վրա, Թեհրանը կարող է դա մեկնաբանել որպես լայնածավալ պատերազմի վերսկսում Մարկո Ռուբիոն է հազիվ ծիծաղը զսպում Թրամփի հերթական զառանցանքից

ՀԱՅՐ ՈՒ ՈՐԴԻ ԵՂԱՆՈՎ ՀԱՐՎԱԾԵԼ ԵՆ 80-ԱՄՅԱ ՀԱՄԱԳՅՈՒՂԱՑՈՒՆ

Արխիվ 12-16

ՀԱՅՐ ՈՒ ՈՐԴԻ ԵՂԱՆՈՎ ՀԱՐՎԱԾԵԼ ԵՆ 80-ԱՄՅԱ

 

 

ՀԱՄԱԳՅՈՒՂԱՑՈՒՆ



Նախօրեին Լոռու մարզի Կաթնառատ գյուղում համագյուղացիների միջեւ առաջացած վեճը ավարտվել է մարմնական վնասվածքներով: «Խեղճ ութսուն տարեկան մարդը իր իսկ տան մեջ դարձել հոր ու տղու ագրեսիայի զոհ»,-այս մասին iravunk.com-ին տեղեկացրեց  Կաթնառատ գյուղի գյուղապետ Ռուբիկ Ղազարյանը, հավելելով.

- 60 անց հերն ա, քառասունին մոտ էլ տղան, երկուսով գիշերվա կեսին մտել են հարեւանի տուն, սկսել ղալմաղալ անել, իբր թե հարեւանը գողացել է իրենց խոտը: Էս մարդիկ հանգիստ ուզեցել են բացատրել, որ չկա նման բան, բայց հոր ու տղու դեմը առնել չեն կարողացել, սկսել են գոռգոռալ, քաշքշել, վերջում էլ անխիղճների ուժը պատել է տան ծեր մարդու վրա, ում էլ եղանով մի քանի հարվածներ են հասցրել: Էդ մարդկանց ձեռքը ամբողջ գյուղը կրակն է ընկել, վերջին շրջանում անընդհատ ագրեսիվ են իրենց դրսեւորում, իրանց թվում է թե սաղ իրենց դեմ են: Հեր ու տղա հիմա էլ արդեն եղանով են հարց լուծում...

 

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ