ՇՏԱՊ. Հայաստանի կառավարությունը վարձել է արեւմտյան լոբբիստական գործակալություն Կիևը ծխի մեջ է. բնակիչներին խորհուրդ է տրվում մնալ տանը (Տեսանյութ) ՌԴ Պետդումայի ընտրությունները բոյկոտելու արեւմտյան ծրագիրը ձախողվեց 2026 թվական. Ի՞նչ կբերի Հրե Ձին Զելենսկին կրկին ցանկանում է «հաղթել Ռուսաստանին 40 օրում» Շատ մեծ հոսք է․ 3 ժամում քվեարկել է ՌԴ 1800 քաղաքացի. Կոպիրկին Երևան–Մոսկվա չվերթները ուշանում են․ ՌԴ-ում օդային տարածքի սահմանափակումներ են Թե բա 82 միլիոն դրամ էլ դեռ ես եմ ներդրել փողոցի լայնացման և բորդուրների համար Հորոսկոպ. Քիրոնի հետադարձ շարժումը բոլորին վերադարձնում է 2018 թվական Ռուսաստանի երկնքում խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ. Սոբյանին

ՀՀԿ-ԱԿԱՆԸ ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՉՍՏԱՑՎԱԾ ԿԱՏԱԿ Է ՀԱՄԱՐՈՒՄ

Արխիվ 12-16

ՀՀԿ-ԱԿԱՆԸ ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆԻ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՉՍՏԱՑՎԱԾ ԿԱՏԱԿ Է ՀԱՄԱՐՈՒՄ


 

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, այսօր լրագրողների հետ զրույցում խոսելով ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն համագործակցության մասին, ասել է, որ իշխանությունը վարկաբեկված է, հեղինակազրկված: Ավելին, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարել է` ՀՀԿ-ն ունի ՀՅԴ-ի կարիքը:


«Իրավունք»-ը ՀՀԿ-ական հնաբնակ Վազգեն Կարախանյանից պարզեց` համաձայն է Ռուստամյանի գնահատականներին: «Ոչ»,- ասաց պատգամավորը, ապա ասաց. «Կարծում եմ` կատակ է արել Ռուստամյանը, այն էլ` չստացված»:

Մեր մյուս հարցին`միգուցե ՀՅԴ-ի վարկանիշն է ցածր, որ ցանկանում է իշխանության հետ կոալիցիա կազմել`հաջորդ խորհրդարանում հայտնվելու համար, ՀՀԿ-ականը հույս ունի` ՀՅԴ-ն քաղաքական առեւտրի սկզբունքներով չի առաջնորդվի:

Նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը ՀՀԿ-ՀՅԴ հավանական կոալիցիայի մասին ասել էր. «Իշխանությունները ոնց որ ուզենան մի բան շպրտեն, հետո ասեն` չենք շպրտում: Նման ձեւով երկիր չի կառուցվում»: Վազգեն Կարախանյանն ասաց, որ  երբ մի  արտահայտություն են անում մարդիկ, թող մտածեն հետեւանքների մասին: «Չեմ կարծում, թե կարելի է հանրության աչքի առջեւ մի ամբողջ կուսակցության կոպիտ ժեստով ներկայացնել»:

Իշխող կուսակցությն պատգամավորից նաեւ պարզեցինք`ՀՀԿ-ը խորհրդարանում մեծամասնություն է, նրա ինչի՞ն է պետք  կոալիցիան: «Ժողովրդական մի խոսք կա` մի ձեռքը ծափ չի տա, երկու ձեռքը ծափ կտա: Կառավարությունում եթե բազմակարծությունը է լինում, շահում է մեր պետությունը»,- եզրափակեց  պատգամավորը:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

ՇՏԱՊ. Հայաստանի կառավարությունը վարձել է արեւմտյան լոբբիստական գործակալությունԿիևը ծխի մեջ է. բնակիչներին խորհուրդ է տրվում մնալ տանը (Տեսանյութ)ՌԴ Պետդումայի ընտրությունները բոյկոտելու արեւմտյան ծրագիրը ձախողվեց2026 թվական. Ի՞նչ կբերի Հրե ՁինԶելենսկին կրկին ցանկանում է «հաղթել Ռուսաստանին 40 օրում»Շատ մեծ հոսք է․ 3 ժամում քվեարկել է ՌԴ 1800 քաղաքացի. ԿոպիրկինԵրևան–Մոսկվա չվերթները ուշանում են․ ՌԴ-ում օդային տարածքի սահմանափակումներ ենԹե բա 82 միլիոն դրամ էլ դեռ ես եմ ներդրել փողոցի լայնացման և բորդուրների համարՀորոսկոպ. Քիրոնի հետադարձ շարժումը բոլորին վերադարձնում է 2018 թվականՌուսաստանի երկնքում խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ. ՍոբյանինԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Արման Ծառուկյանը նոկաուտի է ենթարկել ՌուֆիինՊետությունը չպետք է քաղաքացու փոխարեն որոշի՝ նրա վիշտը ֆինանսապես «բավարար ծանր» է, թե ոչՓաշինյանը նպատակ ունի կտրել թաղման նպաստներըՌուսասկան ուժերը Դոբրոպոլեի ուղղության վտանգավոր ճեղքում են իրականացրելՀուսիթները խոցել են Էր-Ռիադի միջազգային օդանավակայանի վառելիքի բազանՀՐԱՏԱՊ. ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի հայտնի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկելԱՄՆ-ն սպառում է հրթիռները. BloombergԴմիտրի Մեդվեդևը իսկապես վախեցրել է եվրոպացիներին. Ուկրաինական գնդապետՄոսկվայի վրա ուկրաինական զանգվածային հարձակման արդյունքում կան զոհեր և ավերածություններ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված