Թուրքիան արգելել է իր տարածքով ռուսական ավտոտրանսպորտի բեռնափոխադրումները
Արխիվ 12-16Թուրքիան արգելել է իր տարածքով ռուսական ավտոտրանսպորտի բեռնափոխադրումները
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ 2016 թվականի փետրվարի 1-ից անհնար են դարձել Թուրքիայի տարածքով ռուսական ավտոտրանսպորտի բեռնափոխադրումները, ինչի պատճառն այն է, որ 2016 թվականի հունվարի 31-ին լրացել է թուրքական համապատասխան թույլտվության ժամկետը, որը տրվել էր նախորդ տարի։ Դրա մասին հայտնել է Ավտոմոբիլային միջազգային փոխադրումների ասոցիացիան։
Վերջինս հայտնել է, որ կողմերը ներկայումս քննարկում են հարցի լուծման տարբերակները։ Դեռևս 2015 թվականի դեկտեմբերին Ռուսաստանի տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը հայտարարել էր, որ Թուրքիայից Ռուսաստան ավտոփոխադրումների երկկողմ թույլտվությունների թիվը կկրճատվի չորս անգամ։
2016 թվականի համար Ռուսաստանը թույլատրել էր մինչև 2000 միավոր թուրքական ավտոփոխադրողների անցումն իր տարածքով։ Ռուսաստանը Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանել է 2015 թվականի նոյեմբերի 28-ին։ Համապատասխան հրամանը ստորագրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk