ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան «Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում ավելի համապարփակ հրադադարի վրա. Թրամփ Եթե ամերիկացիները որոշեն հարձակվել իրանական նավթատարի վրա, Թեհրանը կարող է դա մեկնաբանել որպես լայնածավալ պատերազմի վերսկսում Մարկո Ռուբիոն է հազիվ ծիծաղը զսպում Թրամփի հերթական զառանցանքից

ՓԱՍՏԱԲԱՆ. «ՇՈՒՇԱՆԻԿ ԲԱԽՇՅԱՆԸ ՄԻ ՔԱՆԻ ՕՐԻՑ ԿՎԵՐԱԴԱՌՆԱ ԻՐ ԱՇԽԱՏԱՆՔԻՆ»

Արխիվ 12-16

ՓԱՍՏԱԲԱՆ. «ՇՈՒՇԱՆԻԿ ԲԱԽՇՅԱՆԸ ՄԻ ՔԱՆԻ ՕՐԻՑ ԿՎԵՐԱԴԱՌՆԱ ԻՐ ԱՇԽԱՏԱՆՔԻՆ»


Ծննդկան Մերի Մարգարյանի եւ նրա դստեր մահվան մեջ մեղադրվող «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհի Շուշանիկ Բախշյանը, ով օրեր առաջ դատարանից միանգամից հիվանդանոց էր տեղափոխվել թոքաբորբի ախտանշանով, արդեն դուրս է գրվել, վիճակն անհամեմատ լավ է, տանն է շարունակում բուժումը ստանալ: Այս մասին iravunk.com-ի թղթակցի հետ զրույցում, ասաց նրա փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը հավելելով.

- Մի քանի օրից արդեն լիովին կապաքինվի եւ կկարողանա մասնակցել քննչական գործողություններին, մենք ամենաշատն ենք շահագրգռված, որ այս գործը շուտ ավարտվի: Բուժվելուց հետո կվերադառնա իր աշխատանքին:


Հիշեցնենք, որ մանկաբարձ-գինեկելոգը հունվարի 22-ին ձերբակալվել էր, սակայն հաջորդ օրը դատարանի որոշմամբ ազատ արձակվեց արգելանքից, և անմիջապես դատարանում հանկարծակի պարզվել էր, որ նա առողջական խնդիրներ ունի և շտապօգնության ավտոմեքենայով, ՀՀ գլխավոր վարակաբան Արա Ասոյանի ուղեկցությամբ, դատարանից տեղափոխել հիվանդանոց: Նորքի Ինֆեկցիոն հիվանդանոցում էլ պարզվել է, որ բժշկուհու մոտ ախտորոշվել էր երկկողմանի թոքաբորբ, գրիպ Ա տեսակը:

նշենք, որ ըստ դատաբժշկական հանձնաժողովի եզրակացության՝ Մերի Մարգարյանի և նրա նորածին դստեր կյանքը փրկելու հնարավորությունն ավելի մեծ կլիներ, եթե նրան շուտ ծննդալուծեին՝ կեսարյան հատման միջոցով:
Այնինչ կինն ունեցել է բարձ ջերմություն, սակայն Շուշանիկ Բախշյանը հրաժարվել է նրան հոսպիտալացնել:


ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ


 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ