ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան «Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում ավելի համապարփակ հրադադարի վրա. Թրամփ Եթե ամերիկացիները որոշեն հարձակվել իրանական նավթատարի վրա, Թեհրանը կարող է դա մեկնաբանել որպես լայնածավալ պատերազմի վերսկսում Մարկո Ռուբիոն է հազիվ ծիծաղը զսպում Թրամփի հերթական զառանցանքից

«ԳԱՄԵ՛Ք ԱՆԱՐԳԱՆՔԻ ՍՅՈՒՆԻՆ». ՈՒՐԻԽԱՆՅԱՆԻ ՕՐԻՆԱԳԻԾԸ ՄԵՐԺՎԵՑ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արխիվ 12-16

«ԳԱՄԵ՛Ք ԱՆԱՐԳԱՆՔԻ ՍՅՈՒՆԻՆ». ՈՒՐԻԽԱՆՅԱՆԻ

ՕՐԻՆԱԳԻԾԸ ՄԵՐԺՎԵՑ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

Ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը խորհրդարանում ներկայացրեց օրինագիծ, որը առաջարկում է պատգամավորների համար քաղաքացիների ընդունելությունը իմպերատիվ պահանջ դարձնել, մանավանդ, որ պետբյուջեից ամսական հիսուն հազար դրամ է տրամադրվում պատգամավորին`այդ գործի համար:Պատգամավորների մի մասը` հանձնաժողովի նախագահ  Հովհաննես Սահակյանը, ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը, Լեւոն Մարտիրոսյանը, դեմ էին այս նախագծին: Հարակից զեկուցող Լեւոն Մարտիրոսյանի կարծիքով` օրինագծով ընդամենը պարտավորեցնում ենք պատգամավորին լավը լինել. «Բայց սրանով որեւէ հարց չենք լուծելու եւ սրանով չէ, որ պարտավորեցնելու ենք պատգամավորին ավելի լավը լինել: Սա մեռելածին դրույթ է»:

Հովհաննես Սահակյանն էլ ասաց, որ  դեմ է նախագծին, դա յուրաքանչյուր պատգամավորի ներքին կոդեքսն է:

Նախագծին առնչվող հարցերից մեկն էլ  հետեւյալն էր. Եթե օրինագիծն ընդունվի, սակայն պատգամավորները շրջանցեն օրենքը, ինչ պետք է արվի:  Տիգրան Ուրիխանյանն ասաց. «Կիրառել համարժեք սանկցիաներ: Գամել անարգանքի սյունին եւ դատափետել: Ըստ էության, չեմ կարծում, որ կլինեն պատգամավորներ, որոնք չեն ցանկանա հանդիպել իրենց ընտրողների հետ»:


ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ`ՏԵՍԱՆՅՈՒԹՈՒՄ:




ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ



 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ