Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան «Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում ավելի համապարփակ հրադադարի վրա. Թրամփ Եթե ամերիկացիները որոշեն հարձակվել իրանական նավթատարի վրա, Թեհրանը կարող է դա մեկնաբանել որպես լայնածավալ պատերազմի վերսկսում

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՆՈՐ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ Է ՆՇԱՆԱԿԵԼ

Արխիվ 12-16

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՆՈՐ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ Է ՆՇԱՆԱԿԵԼ

 

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այսօր՝ հունվարի 29-ին, հրամանագիր է ստորագրել Գայանե Մազմանյանին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր նշանակելու մասին՝ դադարեցնելով նրա՝ մայրաքաղաքի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները:

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով Արսեն Սարդարյանը եւ Դավիթ Սարգսյանը նշանակվել են Սյունիքի մարզի, Գրիգոր Հովհաննիսյանը՝ Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանների դատավորներ:

Նշենք, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնը թափուր էր մնացել Գագիկ Խանդանյանի՝ վերաքննիչ քաղաքացիական դատարան գնալու արդյունքում: Վերջինս Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի խնամին է:

 


 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ