Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան «Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում ավելի համապարփակ հրադադարի վրա. Թրամփ Եթե ամերիկացիները որոշեն հարձակվել իրանական նավթատարի վրա, Թեհրանը կարող է դա մեկնաբանել որպես լայնածավալ պատերազմի վերսկսում

«ՔՐԴԵՐԻ ՄԻԱԿ ՈՒ ՎՍՏԱՀԵԼԻ ՊՈՏԵՆՑԻԱԼ ԴԱՇՆԱԿԻՑԸ ՆԵՐԿԱ ՊԱՀԻՆ ՄԻԱՅՆ ՀԱՅԵՐՆ ԵՆ»

Արխիվ 12-16

«ՔՐԴԵՐԻ ՄԻԱԿ ՈՒ ՎՍՏԱՀԵԼԻ ՊՈՏԵՆՑԻԱԼ
ԴԱՇՆԱԿԻՑԸ ՆԵՐԿԱ ՊԱՀԻՆ ՄԻԱՅՆ ՀԱՅԵՐՆ ԵՆ»


ԵԽԽՎ-ում հակահայկական բանաձեւերի քննարկումն ու քվեարկությունը ուշագրավ էր բոլոր առումներով, ինչը դեռ երկար վերլուծությունների կարիք ունի: Այդ թվում հատկանշական էր Թուրքիայի խորհրդարանական պատվիրակության քվեարկությունը: Ի տարբերություն Թուրքիայի խորհրդարանի ազգությամբ հայ պատգամավոր Մարգար Եսայանի, ով լինելով Թուրքիայի նախագահ Էրդողանի «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ներկայացուցիչ` «կողմ» քվեարկեց երկու հակահայ բանաձեւերին էլ, քուրդ պատգամավորների մի մասը չմասնակցեց քվեարկությանը, մյուս մասն էլ «ձեռնպահ» մնաց: Ավելին` քուրդ պատգամավորներից երկուսը ստորագրեցին Սարսանգի ջրամբարի հետ կապված հայկական խորհրդարանական պատվիրակության առաջարկների տակ:

 

Այս մասին «Իրավունքը» պարզեց թուրք-քրդական հարցերով փորձագետ ԿԱՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ տեսակետը, մասնավորապես հետաքրքրվելով, թե հնարավոր է, որ Թուրքիայում մեզ համար նոր դաշնակից է հայտնվել` ի դեմս քրդերի.

–Անձամբ ես այդ ակնկալիքն ունեի ազգությամբ քուրդ պատգամավորներից: Քրդերի միակ ու վստահելի պոտենցիալ դաշնակիցը ներկա պահին միայն հայերն են: Իրենք գիտակցում են, որ մեր հողերի վրա պետություն ստեղծելով` թշնամություն ձեռք կբերեն ոչ միայն թուրքերի, այլեւ հայերի հետ, դրա համար սկսել են սիրաշահել հայերին: Եվ այս առումով ակնկալում շատ ավելի լուրջ գործընթացներ, քան այդ բանաձեւերի քվեարկումն էր: Քրդերը նաեւ գիտակցում են, որ այժմ իրենց պայքարին խառնված են ծպտյալ հայերը:

– Ի դեպ, օրերս Ժնեւում կայանալիք Սիրիայի հարցով ՄԱԿ-ի կազմակերպած քննարկմանը չի կանչվել Սիրիայի քրդական Դեմոկրատական միություն կուսակցությունը, մինչդեռ քրդերի մասնակցությունն այդ քննարկումներին կարեւորել է ՌԴ արտգործնախարարը: Կարելի՞ է համարել, որ ՌԴ-ի շահերից էլ է ելնում Քուրդիստան պետության ստեղծումը` մեր հարեւանությամբ, թե դեռ վաղ է այդ մասին խոսել:

– ՄԱԿ-ում եւ ընդհանրապես միջազգային կառույցներում վերջին ժամանակաշրջանում սկսել են բացառել քրդական որեւէ քաղաքական ուժի ներկայությունը: Սա ոչ թե պայմանավորված է քրդերի հանդեպ աշխարհի վատ եւ թուրքերի հանդեպ լավ տրամադրվածությունից, այլ հենց Ռուսաստանին մեսիջներ ուղարկելու գործոնով: Բոլորին էլ հայտնի է, որ Ռուսաստանը, թեկուզ ոչ պաշտոնապես, աջակցում է քրդական քաղաքական միավորումներին, որոնք պայքարում են թե՛ Սիրիայում, թե՛ Թուրքիայում: Ռուսաստանը չի թաքցնում Քուրդիստանի ստեղծման իր կողմ լինելու փաստը, միայն թե այստեղ կան որոշակի սահմանների խնդիրներ: Ռուսաստանը երբեք բացահայտ հանդես չի գա Քուրդիստանի ստեղծման օգտին, քանի դեռ քրդերը չեն հրաժարվել այն սահմաններով Քուրդիստանից, որի մասին մինչ օրս խոսում են:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ