Քվեարկողների շատ մեծ հոսք է, հայկական կողմն ապահովում է անվտանգությունը. ՀՀ-ում ՌԴ դեսպան ՇՏԱՊ. 36-ամյա գործարարին մահացած են գտել. Հրապարակ Մոսկվայում բենզինի վաճառքի նոր սահմանափակում է մտցվել Երևանում հրդեհ է բռնկվել 5 հարկանի շենքի տանիքում. տարհանվել են բնակիչներ, կրակը մարվել է ՇՏԱՊ. Հայաստանի կառավարությունը վարձել է արեւմտյան լոբբիստական գործակալություն Կիևը ծխի մեջ է. բնակիչներին խորհուրդ է տրվում մնալ տանը (Տեսանյութ) ՌԴ Պետդումայի ընտրությունները բոյկոտելու արեւմտյան ծրագիրը ձախողվեց 2026 թվական. Ի՞նչ կբերի Հրե Ձին Զելենսկին կրկին ցանկանում է «հաղթել Ռուսաստանին 40 օրում» Շատ մեծ հոսք է․ 3 ժամում քվեարկել է ՌԴ 1800 քաղաքացի. Կոպիրկին

«ՎՐԱՍՏԱՆԻՆ ՊԵՏՔ ԷՐ ԲԱՔՎԻՆ ՄԵՍԻՋ ՈՒՂԱՐԿԵԼ, ՈՐ ՄԵՆՔ ՁԵԶ ՀԵՏ ԵՆՔ»

Արխիվ 12-16

«ՎՐԱՍՏԱՆԻՆ ՊԵՏՔ ԷՐ ԲԱՔՎԻՆ ՄԵՍԻՋ ՈՒՂԱՐԿԵԼ, ՈՐ ՄԵՆՔ ՁԵԶ ՀԵՏ ԵՆՔ»

 

ԵԽԽՎ-ում Վրաստանի պատվիրակության ընդգծված պրոադրբեջանական պահվածքը եւ այս եվրակառույցի լիագումար նիստում ընդգրկված հակահայկական բանաձեւերին «կողմ» քվեարկելը, Վրաստանի հարցերով փորձագետ ՋՈՆԻ ՄԵԼԻՔՅԱՆԻ համար ամենեւին էլ զարմանալի չէր, ինչի մասին մանրամասնեց «Իրավունքի» հետ զրույցում.

–Ի սկզբանե հասկանալի էր, որ մոտավորապես այդպիսին կլիներ արձագանքը, չնայած նույն Մոլդովայում, որը միշտ քվեարկել է մեր դեմ, այս անգամ կիսվել էին ձայները. կային պատգամավորներ, ովքեր «կողմ» քվեարկեցին, կային նաեւ «ձեռնպահներ»: Եվ այս պարագայում Վրաստանի պատվիրակությունն էլ կարող էր «ձեռնպահ» լինել, բայց նրանց երեք պատգամավորներն էլ, թեպետ տարբեր կուսակցություններից էին, բայց նույն ձեւով քվեարկեցին: Նշեմ, որ Վրաստանի պատվիրակության ղեկավարը իշխող կոալիցիայից է` Թեդո Ջափարիձեն, որն, ի դեպ, քվեարկության օրերին ընտրվեց ԵԽԽՎ փոխնախագահ, իսկ պատվիրակության մյուս անդամները ընդդիմադիր պատգամավորներ էին` մեկը Սահակաշվիլու «Միացյալ ազգային շարժում», մյուսը` «Ազատ դեմնոկրատներ» կուսակցություններից: Կարելի է ասել, որ այսօրվա դրությամբ, Հայաստանն ու Վրաստանը, քանի որ ունեն տարբեր ինտեգրացիոն մոտեցումներ, տարբեր արտաքին քաղաքականություն, հետեւաբար Վրաստանն ավելի հակված է պրոադրբեջանական որոշ բանաձեւերին: Չմոռանանք նաեւ, որ երբ ՄԱԿ-ում քննարկվում են Վրաստանի բանաձեւերը, մենք կա՛մ ընդհանրապես չենք քվեարկում, կա՛մ չեզոք ենք քվեարկում, քանի որ այդտեղ կա Ռուսաստանի ֆակտորը: Իսկ ԵԽԽՎ-ի պարագայում աշխատեց Ադրբեջանի ֆակտորը, եւ Վրաստանը չցանկացավ նրանց դեմ ինչ-որ բան անել: Պարզ էր, այնպես չէ, որ իրենց «կողմ» քվեարկելով` հակահայկական բանաձեւերից մեկն անցավ, բայց իրենք իրենց աջակցությունը ցույց տվեցին Ադրբեջանին: Այսօր գազային բանակցությունների հետ կապված` մի քիչ սրված են վրաց-ադրբեջանական հարաբերությունները, եւ Բաքվում սառն են ընդումում այն ամենը, ինչ կատարվում է Թիֆլիսում, ուստի` կարծում եմ` ստեղծված իրավիճակից ելնելով` Վրաստանին պետք էր Բաքվին մեսիջ ուղարկել, որ մենք ձեզ հետ ենք եւ տարածքային ամբողջականության հետ կապված հարցերի շուրջ նույն մոտեցումն ունենք:

Փաստորեն, ԵԽԽՎ-ում Վրաստանի դիրքորոշման հարցում այդ երկրում ՀՀ դեսպանությունը կամ ՀՀ Ազգային ժողովի եւ Վրաստանի խորհրդարանի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովը որեւէ անելիք չունե՞ր:

– Պառլամենտական եւ ավանդական դիվանագիտությունը միշտ էլ ամենօրյա գործունեություն պետք է ծավալի, եւ կապեր հաստատելը, այդ կապերը խորացնելն ու լոբբինգ տանելն իրենց պարտականությունների մեջ են մտնում: Վրաստանի հարցում ավելի մեծ ջանքեր է պահանջվում, որպեսզի մենք ինչ-որ արդյունքի հասնենք: Չեմ ասում, որ մեզ աջակցեն, այլ որոշ հարցերում, որոնք շատ քաղաքականացված են, ապակառուցողական եւ բանակցային գործընթացին դեմ են, գոնե այդպիսի խնդիրներում չեզոք քվեարկեն եւ իրավիճակն ավելի չբարդանա: Այնպես որ, անելիքներ կան, եւ բոլորն իրենց չափով անելիք ունեն:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Քվեարկողների շատ մեծ հոսք է, հայկական կողմն ապահովում է անվտանգությունը. ՀՀ-ում ՌԴ դեսպանՇՏԱՊ. 36-ամյա գործարարին մահացած են գտել. Հրապարակ Մոսկվայում բենզինի վաճառքի նոր սահմանափակում է մտցվելԵրևանում հրդեհ է բռնկվել 5 հարկանի շենքի տանիքում. տարհանվել են բնակիչներ, կրակը մարվել էՇՏԱՊ. Հայաստանի կառավարությունը վարձել է արեւմտյան լոբբիստական գործակալությունԿիևը ծխի մեջ է. բնակիչներին խորհուրդ է տրվում մնալ տանը (Տեսանյութ)ՌԴ Պետդումայի ընտրությունները բոյկոտելու արեւմտյան ծրագիրը ձախողվեց2026 թվական. Ի՞նչ կբերի Հրե ՁինԶելենսկին կրկին ցանկանում է «հաղթել Ռուսաստանին 40 օրում»Շատ մեծ հոսք է․ 3 ժամում քվեարկել է ՌԴ 1800 քաղաքացի. ԿոպիրկինԵրևան–Մոսկվա չվերթները ուշանում են․ ՌԴ-ում օդային տարածքի սահմանափակումներ ենԹե բա 82 միլիոն դրամ էլ դեռ ես եմ ներդրել փողոցի լայնացման և բորդուրների համարՀորոսկոպ. Քիրոնի հետադարձ շարժումը բոլորին վերադարձնում է 2018 թվականՌուսաստանի երկնքում խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ. ՍոբյանինԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Արման Ծառուկյանը նոկաուտի է ենթարկել ՌուֆիինՊետությունը չպետք է քաղաքացու փոխարեն որոշի՝ նրա վիշտը ֆինանսապես «բավարար ծանր» է, թե ոչՓաշինյանը նպատակ ունի կտրել թաղման նպաստներըՌուսասկան ուժերը Դոբրոպոլեի ուղղության վտանգավոր ճեղքում են իրականացրելՀուսիթները խոցել են Էր-Ռիադի միջազգային օդանավակայանի վառելիքի բազան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված