Եվրոպան՝ իր քաղաքացիներին Ռուսաստանի դեմ պատերազմի է պատրաստում. Աբրահամյան Դոբրոպոլեն ռեալ ֆիզիկական շրջապատման շեմին է (Քարտեզ) Կիևի մոտակայքում նորից խոշոր հրդեհ է Ուկրաինական աղբյուրների տարածել են ռուսական «Գերան-5» հրթիռային անօդաչուի թռիչքի եւ թիրախի խոցման կադրերը (Տեսանյութ) Գերմանիայում ակտիվորեն քննարկվում է Մերցի հրաժարականի հարցը. Կանցլերը փորձում է դիմադրել Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Հեսսեյան խաղաղության մրցանակի պերճանքն ու թշվառությունը. Բացառիկ մանրամասներ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 21-ին ՔՊ-ականների մեջ չգտնվեց ինչ-որ մեկը, որ ունենար հային բնորոշ արժանապատվություն. Գայանե Ներսեսյան Ռուսական բանակը խորը ճեղքումով է իրականացրել Վելիկիյ Բուռլուկի հյուսիսային թեւում

«ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱ ՄԱԿԱՐԴԱԿԸ ԲԱՎԱՐԱՐ ՉԷ»

Արխիվ 12-16

«ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱ ՄԱԿԱՐԴԱԿԸ ԲԱՎԱՐԱՐ ՉԷ»


Եվրոպայի խորհրդի խորհրդարանական Վեհաժողովի լիագումար նիստում երկու հակահայկական բանաձեւերի նախագծերի քվեարկության ժամանակ Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունը զրո աջակցություն ցուցաբերեց Հայաստանին` երկու բանաձեւերին էլ «կողմ» քվեարկելով ու, ըստ էության, սատարելով ադրբեջանական լոբբինգին: Սա Վրաստանում ՀՀ դեսպանության, թե՞ ՀՀ Ազգային ժողովի եւ Վրաստանի խորհրդարանի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի թերացման արդյունքն էր, «Իրավունքը» հետաքրքրվեց սույն հանձնաժողովի անդամ, ԱԺ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆԻՑ.

 

–Կարծում եմ` Վրաստանի հետ լուրջ աշխատելու տեղ կա, որպեսզի կարողանանք համագործակցությունը մեր ամենամոտ բարեկամ երկրի հետ ավելի բարձրացնել: Բայց մյուս կողմից` նաեւ չեմ կարծում, թե մեր պատվիրակությունը կամ մենք մեծ ակնկալիքներ ունեինք վրացական պատվիրակությունից, որովհետեւ նրանք քվեարկում են` հաշվի առնելով աբխազական եւ օսեթական խնդիրները: Սա մենք պետք է հաշվի առնենք ու գիտակցենք, որ որտեղ ինքնորոշման իրավունքի մասին հարց կա, իրենք չեն քվեարկում: Իսկ որտեղ տարածքային ամբողջականության մասին հարց կա, որն իրենց է վերաբերում, մենք չենք քվեարկում:

Պարոն Մարուքյան, այսինքն` ստացվում է, որ, ըստ էության, մեր միջխորհրդարանական հանձնաժողովի եւ Վրաստանում հայկական դիվանագիտական կորպուսը չէ՞ր կարող որեւէ կերպ փոխել նրանց տրամադրվածությունը ԵԽԽՎ-ում:

– Չեմ կարծում, որ ինչ-որ բան հնարավոր էր անել: Գիտեմ, որ հանդիպումներ եղել են Վրաստանում մեր գործընկերների հետ, բայց նրանց համար իրենց Աբխազիայի եւ Օսեթիայի խնդիրները ավելի կարեւոր են եւ, բնականաբար, քվեարկել են իրենց ազգային շահերից ելնելով, քան թե մեր խնդրանքը հաշվի առնելով:

Դուք նշեցիք, որ ամենամոտ բարեկամ երկիրն է մեզ համար Վրաստանը: Չե՞ք կարծում, որ հենց դրա համար էլ անհրաժեշտ է լրջագույն ուշադրության արժանացնել Վրաստանում ՀՀ դիվանագիտական աշխատանքներին` սկսած հենց Վրաստանում ՀՀ դեսպանից:

– Ըստ իս, միանշանակ է, որ ընդհանրապես համագործակցության եւ հայ-վրացական հարաբերությունների մակարդակը բավարար չէ: Մինչդեռ Ադրբեջանն այդ առումով շատ լուրջ աշխատանքներ է տանում: Պետք չէ մոռանալ, որ Վրաստանում ադրբեջանական բիզնեսները համարվում են թիվ մեկ հարկատուն, ինչպես, օրինակ, գազ մատակարարող ադրբեջանական «Սոկար» ընկերությունը, ու այդ ազդեցությունները, բնական է, իրենց դերակատարությունը պետք է ունենային:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Եվրոպան՝ իր քաղաքացիներին Ռուսաստանի դեմ պատերազմի է պատրաստում. ԱբրահամյանԴոբրոպոլեն ռեալ ֆիզիկական շրջապատման շեմին է (Քարտեզ)Կիևի մոտակայքում նորից խոշոր հրդեհ էՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցՁեռնարկվում են միջոցառումներ Բաբաջանյան փողոցի վիճաբանության հանգամանքները պարզելու ուղղությամբ․ ՆԳՆ Ուկրաինական աղբյուրների տարածել են ռուսական «Գերան-5» հրթիռային անօդաչուի թռիչքի եւ թիրախի խոցման կադրերը (Տեսանյութ)Երևանում բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբ. հնչել են կրակոցներԳերմանիայում ակտիվորեն քննարկվում է Մերցի հրաժարականի հարցը. Կանցլերը փորձում է դիմադրելԱմփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՀեսսեյան խաղաղության մրցանակի պերճանքն ու թշվառությունը. Բացառիկ մանրամասներՍոֆի Մխեյանի ելույթը, համերգային ծրագրից հանվել էԱյս պատմական տարեթիվը խորհրդանշում է հայ ժողովրդի անսասան կամքը. Կասիմ-Ժոմարտ ՏոկաևՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 21-ինՔՊ-ականների մեջ չգտնվեց ինչ-որ մեկը, որ ունենար հային բնորոշ արժանապատվություն. Գայանե ՆերսեսյանGoogle-ն իր գլխավոր էջը զարդարել է հայկական եռագույնովՌուսական բանակը խորը ճեղքումով է իրականացրել Վելիկիյ Բուռլուկի հյուսիսային թեւումՍի Ցզինպինը 10 տարվա ընթացքում առաջին անգամ պետական ​​այցով կժամանի Միացյալ Նահանգներ«Միասնական Ռուսաստանը» ռեկորդային թվով մանդատներ է ապահովել Պետդումայի ընտրություններումԵվրոպայի առաջնությունում Հայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Պահանջում ենք դադարեցնել Սրբազանի անձի, առողջության և փաստաթղթերի շահարկումը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված