Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան «Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում ավելի համապարփակ հրադադարի վրա. Թրամփ Եթե ամերիկացիները որոշեն հարձակվել իրանական նավթատարի վրա, Թեհրանը կարող է դա մեկնաբանել որպես լայնածավալ պատերազմի վերսկսում

ՋՀԱՆԳԻՐՅԱՆԸ` ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻՆ. «ԴՈՒՔ ԳԻՏԵՔ` ՁԵԶ ԻՆՉՔԱՆ ԵՄ ՍԻՐՈՒՄ, ԲԱՅՑ...». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արխիվ 12-16

ՋՀԱՆԳԻՐՅԱՆԸ` ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻՆ. «ԴՈՒՔ ԳԻՏԵՔ` ՁԵԶ

ԻՆՉՔԱՆ ԵՄ ՍԻՐՈՒՄ, ԲԱՅՑ...». ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

 

Պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի այսօրվա օրակարգում բազմաթիվ հարցեր էին ընդգրկված, որոնցից մեկը «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի` մահացած զինծառայողների օրինագիծն է: Օրինագծով առաջարկվում է  խաղաղ պայմաններում սպանված զինածառայողների գործերի քննության համար հանձնաժողով  ստեղծել:


Տեղեկացնենք, որ Զարուհի Փոստանջյանը  նույն բովանդակությամբ նախագիծ էր առաջ քաշել  ամիսներ առաջ, սակայն օրինագծում առկա անճշտությունների պատճառով այն հետաձգվել էր մեկ տարի: «Քանի որ այդպես էլ առաջարկություն չստացա, պրն Ջհանգիրյանն էլ առաջարկներ  չներկայացրեց,այդ պատճառով նորից նույն բովանդակությամբ նախագիծ եմ ներկայացրել»,- ասաց պատգամավորը:

ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն էլ  հակադարձեց. «Տիկին Փոստանջյան, Դուք գիտեք` ես ինչքան եմ Ձեզ սիրում, բայց մեր պայմանավորվածությունը հակառակն էր. դուք պետք է ինձ զանգարահեիք, պայմանավորվեինք, որ սկսեինք աշխատել»:

Հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն էլ  հորդորեց Զարուհի Փոստանջյանին հետաձգել նախագիծը, ապա ծանոթանալ  նախագծի վերաբերյալ  կազմված տեղեկանքին: Պատգամավորը համաձայնեց, ու հետագիծը հետաձգվեց:


Մանրամասները` տեսանյութում:





ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ