Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան «Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում ավելի համապարփակ հրադադարի վրա. Թրամփ Եթե ամերիկացիները որոշեն հարձակվել իրանական նավթատարի վրա, Թեհրանը կարող է դա մեկնաբանել որպես լայնածավալ պատերազմի վերսկսում

Հայր Անտոնը պատմել է «զինված հանցախմբի» մասին ողջ եղելությունը. «Ժողովուրդ»

Արխիվ 12-16

Հայր Անտոնը պատմել է «զինված հանցախմբի» մասին ողջ եղելությունը. «Ժողովուրդ»

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով, այսպես կոչված, «հանցավոր խմբի» գործով կալանավորվածները բավականին ուշագրավ ցուցմունքներ են տվել: Մասնավորապես, Հայր Անտոն ծայրագույն վարդապետ Թութունջյանը ներկայացրել է խմբի անդամների եւ պարագլուխ Արթուր Վարդանյանի գործունեության մանրամասները: Նա նաեւ իրավապահներին է ներկայացրել, թե Արթուր Վարդանյանը Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում ում հետ է հանդիպել, ինչ պայմանավորվածություններ է ձեռք բերել:

Այս պատմության մեջ ամենազարմանալին այն է, որ Թութունջյանի կողմից ներկայացված անունների մեջ եղել են նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատի մարդիկ: Արդյունքում, Սերժ Սարգսյանի մտերիմները դժվարանում են պատկերացնել, թե ինչպես կարող էին մարդիկ, որոնց իրենք ընկեր են համարել, ցանկանային, որ նախագահական ինքնաթիռը պայթեցվեր կամ համանման իրադարձություններ տեղի ունենային: ՀՀ ԱԱԾ-ն չգիտի ինչպես վարվել` բոլորին հետապնդե՞լ, թե մի մասի անունները չտեսնելու տալ: Ի դեպ, այս գործով լրագրողներ էլ են հարցաքննվել»:

 

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ