Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան «Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում ավելի համապարփակ հրադադարի վրա. Թրամփ Եթե ամերիկացիները որոշեն հարձակվել իրանական նավթատարի վրա, Թեհրանը կարող է դա մեկնաբանել որպես լայնածավալ պատերազմի վերսկսում

ՆԱԽԿԻՆ ՀԱԿ-ԻՍՏՆԵՐԸ ԴԱՇԻՆՔՈՎ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ՞Ն

Արխիվ 12-16

ՆԱԽԿԻՆ ՀԱԿ-ԻՍՏՆԵՐԸ ԴԱՇԻՆՔՈՎ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ՞Ն


 

«Իրավունք»-ի տեղեկություններով` ՀԱԿ դաշինքից դուրս եկած  կուսակցությունները քաղաքական հանդիպումներ են ունենում, կոնսուլտացիաներ են անցկացնում: Մեր աղբյուրի փոխանցմամբ` չի բացառվում` խորհրդարանական ընտրություններից առաջ նախկին «ՀԱԿ»-ականները դաշինքով հանդես  գան: Ավելին` անգամ խոսվում է Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ համագործակցության մասին,  չնայած Փաշինյանի «ինստիտուցիոնալ ընդդիմություն» արտահայտությունը այդքան էլ նրանց սրտով չէ: «Սուրեն Սուրենյանցը, երբ խոսում էր ինստիտուցիոնալ ընդդիմության մասին, Նիկոլ Փաշինյանը որտե՞ղ էր: Կամ Լեւոն Տեր-Պետրոսյանի ստեղծած ՀԱԿ դաշինքը պակաս ինստիտուցիոնալ ընդդիմությո՞ւն էր»,- փոխանցում է մեր աղբյուրը:



ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ