Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան «Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում ավելի համապարփակ հրադադարի վրա. Թրամփ Եթե ամերիկացիները որոշեն հարձակվել իրանական նավթատարի վրա, Թեհրանը կարող է դա մեկնաբանել որպես լայնածավալ պատերազմի վերսկսում

«ԱԳՆ-Ը ԵԽԽՎ-Ի ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԱՆԻ»

Արխիվ 12-16

«ԱԳՆ-Ը ԵԽԽՎ-Ի ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ

ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԱՆԻ»


 

ԵԽԽՎ հակահայկական բանաձեւերի քվեարկության արդյունքների համաձայն` մի շարք երկրներ, այդ թվում` Վրաստանն ու Ուկրաինան, որոնց հետ Հայաստանը թշնամական հարաբերություններ չունի: Կողմ են քվեարկել հակահայկական բանաձեւերին: «Իրավունք»-ը  ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանից պարզեց` մեր ԱԳՆ-ը որեւէ հայտարարությամբ հանդես կգա՞ Վրաստանի ու Ուկրաինայի այս կեցվածքի համար: «Ոչ, ԱԳՆ-ը որեւէ հայտարարությամբ հանդես չի գա քվեարկության արդյունքների վերաբերյալ: ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն արձագանքել է»,- եզրափակեց մամլո  խոսնակը:

Հիշեցնենք` Շավարշ Քոչարյանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել էր. « «ԵԽԽՎ Սարսանգի ջրամբարի բանաձևը ջուր է լցում ադրբեջանական քարոզչական ջրաղացին, որի նպատակն է ԼՂ խաղաղ բանակցային գործընթացի տապալումը»:

Իսկ Ուոլթերի նախագծի մասին փոխնախարարն ասել էր. «Ողջունելի է, որ, գիտակցելով այս վտանգները, ԵԽԽՎ-ն մերժեց Ուոլթերի նախագիծը: Հիմնախնդրի խաղաղ կարգավորման համար արդյունավետ կլինի, եթե ապագայում էլ ԼՂ-ին առնչվող հարցերում ԵԽԽՎ լինի հետևողական, ինչը չհաջողվեց Մարկովիչի զեկույցի դեպքում»:

 


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ