Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան «Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում ավելի համապարփակ հրադադարի վրա. Թրամփ Եթե ամերիկացիները որոշեն հարձակվել իրանական նավթատարի վրա, Թեհրանը կարող է դա մեկնաբանել որպես լայնածավալ պատերազմի վերսկսում

ԲՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ` ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ. «ԳԻՇԵՐՆԵՐԸ ՔՈՒՆՍ ՉԻ ՏԱՆՈՒՄ…»

Արխիվ 12-16

ԲՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ` ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ.

«ԳԻՇԵՐՆԵՐԸ ՔՈՒՆՍ ՉԻ ՏԱՆՈՒՄ…»

 

Օրեր առաջ լրատվամիջոցներն անդրադարձել էին, որ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մելիք Մանուկյանը շշի Մելոն քաղաքացի Արտուշ Պետրոսյանի  հետ  ֆինանսական  խնդրրներ ունի: Վերջինս  պատգամավորից դատական կարգով պահանջում է 100.000 դոլար եւ 94 միլիոն 523 հազար դրամ: «Նման բան չկա: Փառք տանք աստծուն, որ գոնե մեկ միլիոն չի պահանջում»,-մեզ հետ զրույցում հերքեց այդ լուրերը ԲՀԿ-ականը այնուհետ իր կոլորիտին համապատասխան ավելացրեց. «Ոչ աշխատանքային օրով խորհուրդ կտամ էթաս մի տեղ սուրճ խմես»:


- Պարոն Մանուկյան, ՀՅԴ-ը, հավանաբար, ՀՀԿ-ի հետ  կոալիցիա  կկազմի…


- Ես ուրախ եմ դրա համար: Կոալիցիան մեծ օգուտ կտա: Ընթացքում կերեւա: Հույսը  վերջում չպետք է կորցնել:  Խորհուրդ կտամ դու էլ հույս կապես:


- Չե՞ք մտահոգվում, որ ԲՀԿ-ին կոալիցիա մտնելու առաջարկ չի արվել:


- (Ծիծաղում է –խմբ.): Գիշերներն էլ քունս չի տանում, այ ցավդ տանեմ:


- Իսկ եթե  ավելի լուրջ` որպես ԲՀԿ պատգամավոր չէի՞ք ցանկանա  կոալիցիայի կազմում նաեւ ԲՀԿ-ին էլ տեսնեն:


- Իսկ ինչի չէի ցանկանա,  թող լինի:

- Հաջորդ խորհրդարանում Ձեզ տեսնո՞ւմ եք:


- (Դարձյալ ծիծաղում է-խմբ.): Ինչ էլ հետաքրքիր հարց տվեցիք: Դեռ մեր մոտ  նախընտրական շրջանը չի սկսվել: Կսկսվի, կպատասխանենք:


- Այսինքն` ցանկություն կա՞ օրենսդիր մարմնում նորից լինելու:


- Այո:


- Դարձյալ ԲՀԿ-ի ցուցակո վ:

-Այո:


- Մինչ սահմանադրական հանրաքվեն  լուրեր էին շրջանառվում, թե ՀՀԿ-ն անելու է ամեն ինչ, որ հաջորդ խորհրդարանում բիզնեսով զբաղվող  պատգամավորներ չլինեն:


- Ես չգիտեմ` նրանք  ինչ են ասում: Թող գա ժամանակը, մի բան կանենք, կմտածենք:

 


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ