Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան «Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում ավելի համապարփակ հրադադարի վրա. Թրամփ Եթե ամերիկացիները որոշեն հարձակվել իրանական նավթատարի վրա, Թեհրանը կարող է դա մեկնաբանել որպես լայնածավալ պատերազմի վերսկսում

Շնորհավորում եմ մեր ազգի հերոսներին, ում շնորհիվ մեր հողն է շնչում. ՎԱՀՐԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Արխիվ 12-16

Շնորհավորում եմ մեր ազգի հերոսներին, ում շնորհիվ

մեր հողն է շնչում. ՎԱՀՐԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ


 

Սիրելի' հայրենակիցներ,
շնորհավորում եմ բոլորիս Բանակի օրվա առթիվ:

Շնորհավորում եմ այն երիտասարդներին, ովքեր այսօր, գտնվելով զինվորական ծառայության մեջ, անձնվիրաբար պաշտպանում են հայրենիքը և մեր խաղաղ կեցությունը, շնորհավորում եմ այն խիզախներին, ովքեր արդեն իսկ կատարել են իրենց պարտքը հայրենիքի նկատմամբ:

Շնորհավորում եմ հերոս մայրերին, ովքեր գլուխները բարձր, արցունքն ` աչքերին, բանակ են ճանապարհում իրենց որդիներին, և աղոթքով սպասում նրանց վերադարձին: Շնորհավորում եմ մեր ազգի հերոսներին, նրանց ում շնորհիվ մեր հողն է շնչում, նրանց, ովքեր մեր հողն են պաշտպանում, և նրանց, ովքեր դեռ գալու են:
Շնորհավորում եմ համայն հայությանը, վստահ եմ, որ սա այն օրն է, երբ համատարած բոլորս ենք հպարտության զգացում ապրում:
Խոնարհվելով հանուն հայրենիքի իրենց կյանքը նահատակած անվախ հերոսների առջև` համբերություն ենք մաղթում նրանց ընտանիքներին:
Մաղթում եմ մեր հայրենիքին խաղաղ երկինք, քաջարի զավակներ, անսասան զինվորներ, Հայաստան աշխարհին ու նրա պատմությանը արժանի քաղաքացիներ:

 


 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ