Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան «Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում ավելի համապարփակ հրադադարի վրա. Թրամփ Եթե ամերիկացիները որոշեն հարձակվել իրանական նավթատարի վրա, Թեհրանը կարող է դա մեկնաբանել որպես լայնածավալ պատերազմի վերսկսում

ՕԵԿ-ԱԿԱՆՆԵՐԻ ԼՌՈՒԹՅԱՆ ՈՒՂՏԸ ԴՈՒԲԱՅԻ ՔԵՖԵՐԻ ՄԱՍԻՆ

Արխիվ 12-16

ՕԵԿ-ԱԿԱՆՆԵՐԻ ԼՌՈՒԹՅԱՆ ՈՒՂՏԸ ԴՈՒԲԱՅԻ ՔԵՖԵՐԻ ՄԱՍԻՆ

 

ՕԵԿ պատգամավոր Լեւոն Դոխոլյանից այսօր «Իրավունք»-ը կրկին հետաքրքրվեց`  ինչու է ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանը գաղտնի պահում այն վայրը, որտեղ տեղի է ունեցել նրա որդու հարսանիքը:

Հիշեցնենք` Արթուր Բաղդասարյանն իր տված հարցազրույցում հաստատել է այն լուրը, որ բացի Երեւանից` Դուբայում եւս տեղի է ունեցել  միջոցառում: ՕԵԿ ղեկավարը, սակայն, խնամքով մինչ այժմ թաքցնում է հայաստանյան ռեստորանային համալիրի անունը:

«Ես զարմանում եմ, լրագրողական ձեր հետաքրքրության վրա»,- ժպտալով ասաց ՕԵԿ պատգամավորը, ապա շարունակեց. «Արթուր Բաղդասարյանը հարցազրույց է տվել: Ես կոռեկտ չեմ համարում այդ հարցին պատասխանել»:

Ռեստորանի անունը պետական գաղտնիք չէ, որ ՕԵԿ ղեկավարն ու ՕԵԿ պատգամավորները «հավքի իր թեւով, օձն իր պորտո» ասացվածքով առաջնորդվելով չեն հայտնում ռեստորանի անունը: «Կոռեկտությունից ելնելով: Ես, օրինակ, իմ երեխաներին կնքել եմ, սակայն չեմ ցանկանա ասել` որտեղ է եղել արարողությունը»,- ասաց հարսանիքին մասնակցած ՕԵԿ-ական պատգաավորը:

Միգուցե ռեստորանային համալիրի անվան հրապարակումը Բաղդասարյանի որդու հարսանյաց արարողությանը քաղաքական երանգավորո՞ւմ կտա: «Ոչ, ոչ: Դա ամեն մարդու անձնական գործն է: Չի ցանկանում, չի հայտնում»,- պատասխանեց օրենսդիր մարմնի անդամը:

 


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 


 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ