Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան «Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում ավելի համապարփակ հրադադարի վրա. Թրամփ Եթե ամերիկացիները որոշեն հարձակվել իրանական նավթատարի վրա, Թեհրանը կարող է դա մեկնաբանել որպես լայնածավալ պատերազմի վերսկսում

ԿԱՄՈ ԱՐԵՅԱՆԸ ԵՐՎԱՆԴ ԶԱԽԱՐՅԱՆԻՆ ՉԻ՞ ՈՒԶՈՒՄ «ՎԱՌԵԼ»

Արխիվ 12-16

ԿԱՄՈ ԱՐԵՅԱՆԸ ԵՐՎԱՆԴ ԶԱԽԱՐՅԱՆԻՆ ՉԻ՞ ՈՒԶՈՒՄ

«ՎԱՌԵԼ»


 

Ինչպես հայտնի է, հունվարի 16-18-ը գիշերային ժամերին քանդվել էր Արամի 30 հասցեում գտնվող շենքը: Քանդմանը դեմ արտահայտվողները հայտարարել էին, որ այդ հասցեում էր   գտնվում դաշնակցական գործիչ,  Հայաստանի առաջին հանրապետության ներքին գործերի նախարար Արամ Մանուկյանի տունը:

«Իրավունք»-ի հետ զրույցում դաշնակցական պատգամավոր Միքայել Մանուկյանը հերքել էր  այդ հայտարարությունը: Փոխքաղաքապետ Կամո Արեյանը  «Իրավունք»-ի հետ զրույցում եւս  ասաց, որ  հայտարարությունն իրականությանը չի համապատասխանում:

Շրջանառվող լուրերի համաձայն` Արամի 30 հասցեում էլիտար շենք է կառուցվելու: Կամո Արեյանը, սակայն, հավաստիացրեց, որ շենք չի կառուցվելու: «Ներկայացված նախագծով մայթն է ընդլայնվելու»,- ասաց Արեյանը:

Մեր մյուս հարցին`Արամի 30 հասցեում գտնվող շենքի քանդման թույլտվության փաստաթղթում  նախկին քաղաքապետ, էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանի ստորագրությունն է, հետեւաբար որոշումը կայացվել է  Ռ. Քոչարյանի ղեկավարման տարիներին: «2007 թ-ի կառավարության 108 որոշումով այն ճանաչվել է գերակա շահ, ձեռբերող ընկերությունը  որոշակի աշխատանքներ է կատարել, ձեռբերող ընկերությունն էլ  որոշակի աշխատանքներ է կատարել»,- ասաց Արեյանը` խուսափելով վերոնշյալ պաշտոնյանների անունները հնչեցնել:

Հ.Գ. Թեեւ փոխքաղաքապետը խուսափեց հարցին ուղիղ պատասխանել եւ պաշտոնյաների անուններ տալ, սակայն Երվանդ Զախարյանի կենսագրությունը ուսումնասիրելով` պարզ է դառնում, որ շենքի քանդման անմիջական պատասխանատուն «քոչարյանական» կադր Զախարյանն է:

 


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 


 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ