Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան «Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում ավելի համապարփակ հրադադարի վրա. Թրամփ Եթե ամերիկացիները որոշեն հարձակվել իրանական նավթատարի վրա, Թեհրանը կարող է դա մեկնաբանել որպես լայնածավալ պատերազմի վերսկսում

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀՈՒՆՎԱՐԻ 1-ԻՑ-27-Ը ԳՐԱՆՑՎԵԼ Է 1312 ԴԵՊՔ-ՊԱՏԱՀԱՐ

Արխիվ 12-16

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀՈՒՆՎԱՐԻ 1-ԻՑ-27-Ը ԳՐԱՆՑՎԵԼ Է 1312 ԴԵՊՔ-ՊԱՏԱՀԱՐ


ՏԿԱԻՆ ՃԿԱԿ պետ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԽԱՆԳԵԼԴՅԱՆԻ խոսքով` այսօր ժամը  11:30-ի դրությամբ հանրապետության գրեթե բոլոր ճանապարհներն անցանելի են, բացառությամբ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի եւ Վարդենյաց լեռնանցքի: Նրա փոխանցմամբ` թեեւ ճանապարհները մաքրվում են, սակայն բուքը դրանք կրկին փակում է եւ դարձնում դժվարանցանելի. «Դժվարանցանելի են Դիլիջանի եւ Ոսկեպարի ոլորանները, հատկապես ծանր տեխնիկայի համար, ինչպես նաեւ Գորիս -Սիսիան, Վանաձոր- Ալավերդի,  Սոթք-Քարվաճառ ավտոճանապրհների առանձին հատվածներ: Ընդհանուր առամամբ ճանապարհները մաքրված են եւ սահմանված կարգով իրականացվում է երթեւեկությունը»,- փաստեց Հ. Խանգելդյանը: Նրա հաղորդած տեղեկությունների համաձայն` հունվարի 1-ից -27-ը հանրապետությունում գրանվել է 1312 դեպք-պատահար, որից 685-ը եղել են արտակարգ դեպքեր`հրդեհներ եւ արգելափակումներ  ավտոճանապարհներին.«Այս ընթացքում գրանցվել է հրդեհի 150 դեպք, նախորդ տարավա նույն ժամանակահատվածի համեմատ, այս տարի դրանց թիվը 16-ով նվազել է: Ճանապարհատրանսպորտային պատահաների թիվը հասել է 59-ի, իսկ  զոհերի թիվն այս տարի 4-ով նվազել է»,-ընդգծեց բանախոսը:

Հովհաննես Խանգելդյանը քաղաքացիներին հորդորեց առաջիկա 1-2 օրերի ընթացքում ջրագծերի, ջերմագենարատորային սարքերի եւ տրանսպորտային միջոցների շահագործման ընթացքում ցուցաբերեն զգոնություն, քանի որ սպասվում է ջերմաստիճանի նվազում: Բարձրադիր վայրերում եղանակը կնվազի 30, իսկ ցածրադիր վայրերում` 15-20 աստիճանով:

Նշենք, որ արդեն երեք մարզերում` Արագածոտնում, Սյունիքում եւ Գեղարքունիքում, որտեղ ձյան եւ բքի հետեւանքով մեքենաներն արգելափակվում են ճանապարհներին` բացվել են վրանային հենակետեր: Դրանք կգործեն այնքան ժամանակ, քանի դեռ եղանակային պայմաններն անբարենապաստ են եւ կա ճանապարհներին մեքենաների արգելափակման վտանգ: Վրանային հենակետերը գործում են շուրջօրյա:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ