ԶԻՆՎԱԾ ԽՄԲԻ ԳՈՐԾՈՎ ՄԵՂԱԴՐՎՈՂ ԱՂՋԻԿՆԵՐԸ ԴԵՌ ԼՌՈՒՄ ԵՆ
Արխիվ 12-16
ԶԻՆՎԱԾ ԽՄԲԻ ԳՈՐԾՈՎ ՄԵՂԱԴՐՎՈՂ ԱՂՋԻԿՆԵՐԸ ԴԵՌ ԼՌՈՒՄ ԵՆ
Ինչպես հայտնի է՝ Նորք-Մարաշում 2015թ. նոյեմբերի 25-ին վնասազերծված զինված խմբի գործով ազատ են արձակվել հինգ մեղադրյալներ` Լիլիթ Թորոսյանը, Հայկ եւ Հրանտ Վարդանյանները, Սրբուհի Այվազյանն ու Նելլի Մինասյանը: Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:Մենք փորձեցինք զրուցել ստորագրությամբ ազատ արձակված աղջիկների հետ, սակայն նրանցից եւ ոչ ոք դեռ չի ցանկանում խոսել: Նելլի Մինասյանը պատճառաբանեց, որ չի ցանկանում թե՛ քրեական գործի, թե՛ առհասարակ անազատության մեջ անցկացրած օրերի մասին խոսել: Համենայնդեպս, ինչպես ինքն է ասում՝ առաջիկա օրերին:
Իսկ «Մարիամ» ռադիոկայանի լրագրող Լիլիթ Թորոսյանի հարազատները մեզ փոխանցեցին, որ Լիլիթը կտրականապես արգելել է, որ իրեն տան նրա որեւէ կոնտակտային համար կամ խոսեն իրեն վերաբերող թեմայով: Հարազատները նշեցին, որ Լիլիթն ինքը «չի կարողանում հասկանալ, թե ինչ կատարվեց»:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝