Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան «Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում ավելի համապարփակ հրադադարի վրա. Թրամփ Եթե ամերիկացիները որոշեն հարձակվել իրանական նավթատարի վրա, Թեհրանը կարող է դա մեկնաբանել որպես լայնածավալ պատերազմի վերսկսում

ԻՆՉՈՒ ԵՎ ԻՆՉՊԵՍ Է ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐԱԿԱԲԱՆԸ ՀԱՅՏՆՎԵԼ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Արխիվ 12-16

ԻՆՉՈՒ ԵՎ ԻՆՉՊԵՍ Է ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐԱԿԱԲԱՆԸ

ՀԱՅՏՆՎԵԼ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ


«Պարոն Ասոյանը դատարանում եղած ժամանակ զանգահարել է ինձ եւ հետաքրքրվել Շուշանիկի վերաբերյալ` ձերբակալե՞լ են իր կոլեգային, թե ոչ: Ես նրան ասացի, որ ոչ միայն չեն ձերբակալել, այլ արդեն բաց են թողել, մենք հիմա դատարանի շենքում ենք, առողջականն էլ լավ չի՝ գունատ է, աչքերի տակ սև է, ջերմություն ունի, ինքն էլ ասեց էդ դեպքում սպասեք գալիս եմ: Էսքանը: Չեմ հասկանում ի՞նչ կապ ունի Ասոյանի դատարանում հայտնվելը Մերի Մարգարյանի գործի հետ, որ տուժող կողմը հիմա էլ դրա վրա է կենտրոնացել»,- iravunk.com-ի հետ զրույցում անդրադառնալով գլխավոր վարակաբան Արա Ասոյանի դատարանում հայտնվելուն, ասաց ծննդկանի եւ նրա դստեր մահվան մեջ մեղադրվող «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհի Շուշանիկ Բախշյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը:

Հիշեցնենք, որ երեկ Քննչական Կոմիտեն մեղադրանք է առաջադրել Շուշանիկ Բախշյանին Քրեական օրենսգրքի130-րդ հոդվածի 2-րդ մասով, ըստ որ 2-ից մինչեւ 6 տարվա ազատազրկում է նախատեսված «բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու» համար, «որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ»: Նախաքննությունը շարունակվում է: Կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ, լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

 


ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ


 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ