Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան «Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում ավելի համապարփակ հրադադարի վրա. Թրամփ Եթե ամերիկացիները որոշեն հարձակվել իրանական նավթատարի վրա, Թեհրանը կարող է դա մեկնաբանել որպես լայնածավալ պատերազմի վերսկսում

ԿԻՐՈ ՄԱՆՈՅԱՆ. «ԵԹԵ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՆՄԱՆ ՄԱՐԴՈՒՆ ԵՏ ԸՆԴՈՒՆԵՑԻՆՔ, ՊԵՏՔ ՉԷ ԶԱՐՄԱՆԱԼ...»

Արխիվ 12-16

ԿԻՐՈ ՄԱՆՈՅԱՆ. «ԵԹԵ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՆՄԱՆ

ՄԱՐԴՈՒՆ ԵՏ ԸՆԴՈՒՆԵՑԻՆՔ, ՊԵՏՔ ՉԷ ԶԱՐՄԱՆԱԼ...»

 

ՀՅԴ բյուրոյի անդամ, Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանից այսօր  «Իրավունք»-ը հետաքրքրվեց` ճիշտ են այն տեղեկությունները, որ Սփյուռքի դաշնակցական կառույցները ողջունո՞ւմ են, որ ՀՅԴ-ը կոալիցիա կազմի ՀՀԿ-ի հետ: «Սփյուռքի դաշնակցական կառույցները ոչ ողջունում են, ոչ էլ չեն ողջունում: Սա գերագույն ժողովի որոշումն է: Երբ Լեւոն Տեր-Պետրոսյանի նման մարդուն ետ ընդունեցինք մեր կենտրոնում, պետք չէ զարմանալ: Այսինքն` բոլոր քաղաքական ուժերի հետ պատրաստ ենք համագործակցել, եթե կա հայացքների նույնություն»,- պատասխանեց Մանոյանը:

Մեր մյուս հարցին` եթե ՀՀԿ-ը մեծամասնություն է խորհրդարանում, կարողանում է ցանկացած օրենք առանց այլ կուսակցությունների անցկացնել, ինչու պետք է ՀՅԴ-ի հետ  կոալիցիա կազմի: Ասում են` ՀՅԴ-ը է շահագրգռված կոալիցիա կազմել: «Հարցրեք ՀՀԿ-ին: Առաջարկը ՀՀԿ-ն է արել»,- ասաց հոյդա բյուրոյի անդամը:

Հստակեցրինք`ՀՀԿ-ը արտաքին քաղաքական որոշ հարցերում ակնկալում է Սփյուռքի դաշնակցական կառույցների աջակցությունը, հետեւաբար կոալիցիան դրա համար է պետք հավանաբար: «Դուք դաշնակցությանը լավ չեք ճանաչում, դրա համար եք այդպես խոսում Դաշնակցությունը մեկ ընդհանուր կառույց է: Ինչ որոշում է, այդ ընդհանուրի աջակցությունը կա»,- պատասխանեց դաշնակցական գործիչը:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 


 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ