Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան «Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում ավելի համապարփակ հրադադարի վրա. Թրամփ Եթե ամերիկացիները որոշեն հարձակվել իրանական նավթատարի վրա, Թեհրանը կարող է դա մեկնաբանել որպես լայնածավալ պատերազմի վերսկսում

ԲՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԴԵՄ ՉԷ ԲՀԿ-ՕԵԿ ԴԱՇԻՆՔԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆԸ

Արխիվ 12-16

ԲՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԴԵՄ ՉԷ ԲՀԿ-ՕԵԿ ԴԱՇԻՆՔԻ

ՁԵՎԱՎՈՐՄԱՆԸ


 

ԲՀԿ պատգամավոր Աբրահամ Մանուկյանից «Իրավունք»-ն այսօր հետաքրքրվեց` ԲՀԿ-ն հնարավոր է դաշինք կազմի ընդդիմադիր որեւէ ուժի հետ եւ մասնակցի խորհրդարանական ընտրություններին: «Քաղաքականության մեջ ամեն ինչ հնարավոր է: Ոչ մի տեսակի առաջարկություն չի եղել, հարցն էլ չի քննարկվել»,- ասաց ԲՀԿ-ականը:

-Կցանկանա՞ք, որ ԲՀԿ-ն ՕԵԿ-ի հետ դաշինք կազմի:

- Եթե առաջարկություն լինի, կքննարկենք:

- Չի բացառվում, որ ՀՀԿ-ն ոչ միայն ՀՅԴ-ի, այլեւ ԲՀԿ-ի հետ կոալիցիա կազմի: ԲՀԿ-ի ինչի՞ն է պետք կոալիցիան:

- ԲՀԿ-ն կոալիցիոն համագործակցության փորձ ունի, չնայած ես այդ ժամանակ   կուսակցության մեջ չեմ եղել  ու չգիտեմ դրա դրական ու բացասական ազդեցությունը: Բայց կողմնակից եմ թիմային աշխատանքի:

- Կարծիք կա, որ ՀՀԿ-ն ՀՅԴ-ի հետ բանակցելով հավանական կոալիցիա ստեղծելու մասին,  լուսանցքում թողեց ԲՀԿ-ին…

- Ճիշտն ասած, դեռ երբ մի բան վերջնական չի, պետք չէ շտապել կարծիք հայտնել: Երբ փաստը կարձանագրենք, նոր կխոսենք:



ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ