ՇՏԱՊ. 36-ամյա գործարարին մահացած են գտել. Հրապարակ Մոսկվայում բենզինի վաճառքի նոր սահմանափակում է մտցվել Երևանում հրդեհ է բռնկվել 5 հարկանի շենքի տանիքում. տարհանվել են բնակիչներ, կրակը մարվել է ՇՏԱՊ. Հայաստանի կառավարությունը վարձել է արեւմտյան լոբբիստական գործակալություն Կիևը ծխի մեջ է. բնակիչներին խորհուրդ է տրվում մնալ տանը (Տեսանյութ) ՌԴ Պետդումայի ընտրությունները բոյկոտելու արեւմտյան ծրագիրը ձախողվեց 2026 թվական. Ի՞նչ կբերի Հրե Ձին Զելենսկին կրկին ցանկանում է «հաղթել Ռուսաստանին 40 օրում» Շատ մեծ հոսք է․ 3 ժամում քվեարկել է ՌԴ 1800 քաղաքացի. Կոպիրկին Երևան–Մոսկվա չվերթները ուշանում են․ ՌԴ-ում օդային տարածքի սահմանափակումներ են

ՉԵԽՈՎԻ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆԸ ՀԵՐՔՈՒՄ Է ԻՐ ԲԻԶՆԵՍ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԼՈՒՐԵՐԸ

Արխիվ 12-16

ՉԵԽՈՎԻ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆԸ ՀԵՐՔՈՒՄ Է ԻՐ  ԲԻԶՆԵՍ

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԼՈՒՐԵՐԸ


 

Օրեր առաջ լրատվամիջոցներից մեկը  գրել էր, որ Ծաղկաձորում գտնվող «Ալպինա» հանգստյան տունը պատկանում է Չեխովի դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանին:   Տեղեկատվությունը ճշտելու համար փորձեցինք կապ հաստատել  տիկին Սարուխանյանի հետ, սակայն  արի ու տես, որ երկու օր պահանջվեց  «Իրավունք» թերթի թղթակցից դպրոցի տնօրենի հետ կապ հաստատելու համար: Երեկ  տիկին Սարուխանյանը, լսելով «Ալպինա» հանգստյան տան մասին,  անջատեց հեռախոսահամարը, ապա  ուղարկեց հաղորդագրություն. ««Перезвоню позже»:

Քանի որ տիկին Սարուխանյանն այդպես էլ «позже»` ժամեր անց, չզանգահարեց, նորից փորձեցինք կապ հաստատել նրա հետ: Այս անգամ, սակայն, հեռախոսազանգին պատասխանեց մի տղամարդ, ով ներկայացավ որպես տիկին Սարուխանյանի վարորդ: Նա մեզ տեղեկացրեց, որ Գայանե Սարուխանյանը հանդիպման է: Դպրոցի տնօրենը, սակայն, այդպես էլ չզանգահարեց մեզ: Մենք էլ առաջնորդվելով հայտնի ասացվածքով` «երբ Մուհամեդը չի գնում սարի մոտ, սարն է գալիս Մուհամեդի մոտ», այսօր  դարձյալ զանգահարեցինք նրան` պարզելու, թե ի վերջո, դա կապ ունի՞ վերոնշյալ հանգստյան տան  հետ: «Ոչ, այդ տեղեկատվությունը ճիշտ չէ»,- ասաց   դպրոցի տնօրենը:

Այդ դեպքում ինչո՞ւ տիկին Սարուխանյանը հավատարիմ չմնաց իր ««Перезвоню позже» խոստմանը եւ  չզանգահարեց  լրագրողին: «Խնդրում եմ` լրացուցիչ հարցեր մի տվեք: Ես  ձեր հարցին արդեն  պատասխանեցի»,- խուսանավեց դպրոցի տնօրենը:

Եթե «Ալպինա» հանգստյան տունը  Գայանե Սարուխանյանին չի պատկանում, ինչո՞ւ է  հենց նա հայտնվել լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Ժողովրդական խոսք կա` «Ծուխն առանց կրակի չի լինում»: «Ես ձեր հարցերին պատասխանեցի: Ցտեսություն»,- պատասխանեց  դպրոցի տնօրենն ու անջատեց հեռախոսը:

Հ.Գ. Ի դեպ, Գայանե Սարուխանյանը  նախկին պատգամավոր է, ժամանակին Վանո Սիրադեղյանի ստեղծած  «Շամիրամ» խմբակցության ու համանուն  կազմակերպության անդամ:

 


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 


 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

ՇՏԱՊ. 36-ամյա գործարարին մահացած են գտել. Հրապարակ Մոսկվայում բենզինի վաճառքի նոր սահմանափակում է մտցվելԵրևանում հրդեհ է բռնկվել 5 հարկանի շենքի տանիքում. տարհանվել են բնակիչներ, կրակը մարվել էՇՏԱՊ. Հայաստանի կառավարությունը վարձել է արեւմտյան լոբբիստական գործակալությունԿիևը ծխի մեջ է. բնակիչներին խորհուրդ է տրվում մնալ տանը (Տեսանյութ)ՌԴ Պետդումայի ընտրությունները բոյկոտելու արեւմտյան ծրագիրը ձախողվեց2026 թվական. Ի՞նչ կբերի Հրե ՁինԶելենսկին կրկին ցանկանում է «հաղթել Ռուսաստանին 40 օրում»Շատ մեծ հոսք է․ 3 ժամում քվեարկել է ՌԴ 1800 քաղաքացի. ԿոպիրկինԵրևան–Մոսկվա չվերթները ուշանում են․ ՌԴ-ում օդային տարածքի սահմանափակումներ ենԹե բա 82 միլիոն դրամ էլ դեռ ես եմ ներդրել փողոցի լայնացման և բորդուրների համարՀորոսկոպ. Քիրոնի հետադարձ շարժումը բոլորին վերադարձնում է 2018 թվականՌուսաստանի երկնքում խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ. ՍոբյանինԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Արման Ծառուկյանը նոկաուտի է ենթարկել ՌուֆիինՊետությունը չպետք է քաղաքացու փոխարեն որոշի՝ նրա վիշտը ֆինանսապես «բավարար ծանր» է, թե ոչՓաշինյանը նպատակ ունի կտրել թաղման նպաստներըՌուսասկան ուժերը Դոբրոպոլեի ուղղության վտանգավոր ճեղքում են իրականացրելՀուսիթները խոցել են Էր-Ռիադի միջազգային օդանավակայանի վառելիքի բազանՀՐԱՏԱՊ. ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի հայտնի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկել

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված